o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դանակը ոսկորին էր հասել` բոլորս կանգնեցինք Օրբելյանի կողքին». Հայկ Տիգրանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.05.2019 15:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Դանակը ոսկորին էր հասել` բոլորս կանգնեցինք Օրբելյանի կողքին». Հայկ Տիգրանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները վերջին ամսիներին իրենց ստեղծագործական աշխատանքին զուգահեռ իրավաբաններ դարձած օրենքներ էին ուսումնասիրում, որպեսզի ցանկացած իրավիճակում կարողանան պաշտպանել թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: «Իրավունքի» հետ զրույցում թատրոնի մեներգիչ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆՆ ասաց. «Թեպետ արտիստի կյանքը մի քիչ այլ է, ու ավելի լավ է արտիստը զբաղվի իր արտիստի կյանքով, բայց, հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին: Որպես մեներգիչ ընդհանրապես չէի ցանկանա խառնվել նման հարցերին, որովհետեւ բուռն ստեղծագործական կյանքով եմ ապրում` նոր ներկաացումներ, նոր համերգներ, ոչ միայն հայաստանյան այլ նաեւ եվրոպական ու ռուսական օպերային թատրոններում: Օպերային թատրոնի նվագախմբի, բալետի արտիստները, մեներգիչներս ստիպված էինք խառնվել այս ամենին, քանի որ,  հավատացեք, դանակը ոսկորին էր հասել, ու բոլորս միահամուռ կանգնեցինք Օրբելյանի կողքին», - ասաց թատրոնի առաջատար մեներգիչն ու հստակեցրեց. «Բոլորս տեսանք, թե ինչպես Նազենի Ղարիբյանը մեկ օրում, մեկ ժամում ստորագրեց ու Կոնստանտին Օրբելյանին այդ հրամանով հեռացրեց թատրոնի տնօրենի պաշտոնից: Իմ կարծիքով` անձնական ինչ-որ խնդիրներ կային, որոշ խանգարող մարդիկ ու հանգամանքներ կային, որ այս ամենը եղավ: Դրա փոխարեն ավելի լավ կլիներ, որ Մշակույթի նախարությունը եւ կառավարությունը Օրբելյանի կողքին կանգներ, որպեսզի օպերային թատրոնը շարունակեր ապրել»:

Պետական բարձր պաշտոնյաները Ծիծեռնակաբերդում են (տեսանյութ)

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА