o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերականգնվել է հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք

24.05.2019 15:18 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վերականգնվել է հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք

Երուսաղեմի հրեական համալսարանի մասնագետները կարողացել են վերականգնել հին եգիպտական ժամանակների ալկոհոլային խմիչք, որը օգտագործվել է հազարամյակներ առաջ փարավոնների ժամանակների Հին Եգիպտոսում եւ այլ երկրներում։ 

Մեքսիկայում թանկանում է ազգային խմիչքը՝ թեքիլան

Պեղածո կերամիկական անոթների, կարասների ու սափորների մնացորդները անալիզի ենթարկելով, գիտնականները պարզել են պահպանված խեժի մնացորդներից այդ խմիչքի բաղադրությունը։ 

Այդ տարաներում պահվել է նաեւ գարեջուր եւ մեղրագինի։ Պեղածո իրերը թվագրվում են մթա 3000 թվականից / Նարմեր փարավոնի ժամանակաշրջան/ մինչեւ մթա 800 եւ մթա 400 թվականներ, երբ Իսրայելում իշխել է արամայեցի թագավոր Ազայելն ու Նեեմիան։ 

Անալիզները ցույց են տվել, որ պահպանված մնացորդների գենոմը լիովին համապատասխանում է ժամանակակից աֆրիկական գարեջրի խեժի գենոմին, ինչը նշանակում է, որ խմիչքը բացարձակ անվտանգ է օգտագործման համար։ 

Հենց սա էլ խթան է դարձել, որպեսզի գիտնականները խմիչքը վերականգնեն ամբողջությամբ, հասկանալու համար, թե այն ինչ համ եւ հոտ ունի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА