o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թող դուրս գա մարդը քֆուր անի, հանգստանա. «Իմ քայլի» պատգամավորը՝ Գևորգ Գորգիսյանին

24.05.2019 13:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թող դուրս գա մարդը քֆուր անի, հանգստանա. «Իմ քայլի» պատգամավորը՝ Գևորգ Գորգիսյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում լեզվակռիվ ծագեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև, երբ քննարկվում էր ԼՀԿ ներկայացրած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որն արժանացել էր կառավարության բացասական եզրակացությանը:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

ԼՀԿ-ն առաջարկում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումները:

«Երբ Աստծո հաջողությամբ և քաղաքացիների քվեով «Լուսավոր Հայաստանը» կդառնա իշխող կուսակցություն, այս օրինագիծը նորից կբերեք, մենք կողմ կքվեարկենք և անպայման վտանգի տակ կդնենք ձեր երկրի երեք կարևոր դեմքերին», - ասաց Պողոսյանը:

Գորգիսյանն ի պատասխան ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է իրենց առաջարկը անվտանգության որևէ բաղադրիչի վնասել:

«Խնդրում եմ պարզաբանեք, որտե՞ղ եք տեսնում այս վտանգը, որովհետև մի փոքր հնարածին եմ սա համարում», - ասաց Գորգիսյանը:

Ի պատասխան Պողոսյանն արձագանքեց.

«Ես ձեր բառերի հետևից, որ ընկնեմ, մենք էսօր կմնանք ստեղ, որակումներ չտաք, պարոն Գորգիսյան, որ ես սկսեցի խոսալ Դուք չեք կարա պատասխանեք»:

Պատգամավորների մեջ վեճն ավելի թեժացավ, երբ քննարկումը ծավալվեց ապրիլյան պատերազմի շուրջ. Քրիստինե Պողոսյանը «պոպուլիստ» անվանեց Գորգիսյանին՝ կոչ անելով այդ օրերի իրադարձությունները շահարկման առարկա չդարձնել: 

«Ես Ձեզ արգելում եմ շահարկել 2016 թվականի ապրիլը», - ասաց Քրիստինե Պողոսյանը:

«Դուք, ո՞վ եք, որ ինձ արգելեք, Դուք ինքնեդ ձեր անցյալը մի վիճարկեք», - հակադարձեց Գորգիսյանը:

Օրինագիծը  դրվեց քվեարկության և մերժվեց, մինչդեռ կրքերը չհանդարտվեցին:

Լեզվակռվին միացավ նաև «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ կոչ արեց նիստը վարող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին նիստից դուրս հրավիրել ԼՀԿ պատգամավորին: 

Լեզվակռիվը շարունակվեց, Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց ընդմիջում հայտարարել. 

«Թող դուրս գա մարդը քֆուր անի, հանգստանա», - ասաց Պողոսյանը:

Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց պատգամավորներին հանդարտվել և պահպանել կարգը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА