ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Է ՉԼ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԵԶ ՄՈՏ. ՍԱ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է

24.05.2019 22:30 ՍՊՈՐՏ
ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ Է ՉԼ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՈՉ ՄԵԶ ՄՈՏ. ՍԱ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է

Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու եւ չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին: Այդուհանդերձ, ֆուտբոլային աշխարհի համար հարց մնաց՝ իսկ ինչո՞ւ այդքան կարեւոր եզրափակիչն անցկացնել Բաքվում, հատկապես եթե այսօինակ իրավիճակ է ստեղծվել:

Հենրիխի ու Բեթիի հարսանեկան տանգոն՝ Ալ Բանոյի Ֆելիչիտա երգի հնչյունների ներքո(տեսանյութ)

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին իր հիասթափությունն է հայտնել այս առնչությամբ. «Ես հիասթափված եմ ստեղծված իրավիճակից, քանի որ ցանկանում էի Մխիթարյանին տեսնել խաղադաշտում... Սա մեր երկրպագուների համար լուրջ խնդիր է, դրա համար, կարծում եմ, որ ավելի լավ կլիներ՝ եզրափակիչն այլ վայրում անցկացվեր»:

Ռուս հայտնի մեկնաբան Գենադի Օրլովի խոսքով էլ՝ սա ՈՒԵՖԱ-ի բացթողումն է. «Մեղավոր են եզրափակչի կազմակերպիչները, նրանք չպետք է մարդկանց այդպիսի իրավիճակում դնեին... Նրանք պետք է այնպիսի քաղաք գտնեին, որտեղ քաղաքականությունը չէր խանգարի սպորտին: Առհասարակ, սա հիանալի է, չէ՞ որ հենց անգլիացիներն են նավթը զարգացրել Բաքվում»:

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը լուսանկարներով

«Արսենալի» պաշտպան Լորան Կոսյելնիի կարծիքն այսպիսին է. «Ես այնքան էլ գոհ չեմ: Պետք է նրան այստեղ թողնենք, քանի որ նա չի կարող մասնակցել եզրափակիչ խաղին: Կարծում եմ` ՈւԵՖԱ-ում պետք է իմանան տարատեսակ խնդիրների մասին, որոնք կարող են ծագել երկրում տիրող քաղաքական իրադրությունների պատճառով...»:

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ

Բրիտանացի հայտնի լրագրող եւ հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ով ներկայում աշխատում է ԱՄՆ-ում եւ վարում է Piers Morgan Tonight հաղորդումը CNN-ի եթերով կոչ է արել անգլիական «Չելսի» եւ «Արսենալ» թիմերին՝ բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումը Բաքվում. «Եթե երկու ակումբներն էլ հրաժարվեն Բաքվում խաղալուց, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի խաղը»: Բացի այդ, CNN հեռուստաընկերությունը Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է համարում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար: Աղբյուրը նշում է նաեւ, որ Մխիթարյանի՝ քաղաքական դրդապատճառներով բացակայությունը լոնդոնյան «Արսենալի» համար մեծ կորուստ կարող է լինել, եւ նրա՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը դեմ է սպորտային մրցումների բոլոր սկզբունքներին: «Եթե «Արսենալը» պարտություն կրի, միշտ կհնչի այն հարցը, թե արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար»:

Նամականիշ կթողարկվի Հենրիխ Մխիթարյանի պատկերով

Կարճ ասած, քննադատության մի իսկական հեղեղ է: Սակայն այս ամենի փոխարեն, մեզ թերեւս պետք է մեկ շատ ավելի պարզ հարց հետաքրքրեր. իսկ ինչո՞ւ է Ադրբեջանին հաջողվում իր մոտ ընդունել նման նշանակալից մարզական միջոցառումներ՝ ֆուտբոլային եզրափակիչ, Եվրոպական խաղեր, իսկ «սովորական» աշխարհի եւ այլ առաջնություններին՝ թիվ չկա: Եվ փոխարենը, տարեկան քանի՞ նման միջոցառում է ընդունում Հայաստանը. ճիշտ է, գրեթե զրո: Ինչո՞ւ. ահա դա մեզ պետք է շատ ավելի հետաքրքրեր, քան` ընդամենը մեկ ֆուտբոլային խաղի շուրջ կրքերը:

Հենրիխ Մխիթարյանը և ընկերուհին՝ Օպերայում շրջելիս

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА