o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու եւ ինչպես Յուրի Իգիթխանյանը վերադարձավ թատրոն

24.05.2019 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու եւ ինչպես Յուրի Իգիթխանյանը վերադարձավ թատրոն

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջիկայում տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են սպասվում, որտեղ Ֆրեդ Դավթյանից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել դերասան Յուրի Իգիթխանյանը: «Իրավունքի» հետ զրույցում, հաստատելով տնօրենի մրցույթում իր մասնակցությունը, ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ շեշտեց, որ դեռ իրագործելու շատ անելիքներ ունի, ուստի մտադիր է հաղթահարել մրցույթն ու շարունակել թատրոնի ղեկավարումը

«Արդարացի է երիտասարդների ընդվզումը». Մշակույթի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել

«ԴՈՒԴՈՒԿՆ ԱՆՋԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՎ ԳՆՈՒՄ ԱՌԱՋ»

- Արդեն 5 ամիս ծառայում եմ թատրոնին, որովհետեւ դա ոչ թե պաշտոն է, վերադասի խնդիր, այլ ծառայություն թատրոնին, իմ կոլեգաներին ու աշխատակազմին: Երբ նոր էի նշանակվել, շատ բաներ կար անելու, որն արդեն իրականություն է, իսկ մի մասն էլ` ընթացքի մեջ է: Վարչարարական աշխատանքն, իհարկե, ծանր ու պատասխանատու աշխատանք է, մեկ-մեկ հումորով ասում եմ` ա՛յ մարդ, այսքան թուղթ ստորագրել կլինի, որ մենք ենք ստորագրում, բայց հասկանում եմ` դրանով շատ կարեւոր գործ եմ անում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջին օրերին աշխատակազմին ասացի` վերջ, դուդուկն անջատում ենք եւ նորմալ, լավ ռիթմով գնում ենք առաջ, այդպես էլ կարծես թե գնում ենք...

«Ժողովուրդը պետք է արթանա եւ հասկանա, թե ինչեր են այսօր կատարվում Հայաստանում». Կարին Տոնոյան (Տեսանյութ)

- Առաջիկայում տնօրենի թափուր տեղի համար սպասվում են ընտրություններ, Դուք կրկին հայտ կներկայացնե՞ք` թատրոնի ղեկավարումը շարունակելու համար:

- Միանշանակ, որովհետեւ գործեր կան արված, արդեն որոշակի փոփոխություններ կան թատրոնում, եւ կան դեռ շատ անելիքներ: Բոլորն էլ գիտեն, որ ես հայտ եմ ներկայացնելու եւ մասնակցելու եմ: Իմ ողջ ծրագիրն արդեն պատրաստ հանձնած է թղթին, որի մոտավորապես 35 տոկոսը, եթե ոչ ավելին, արդեն իրագործված է: Այժմ մենք սկսել ենք ամենածանր` լուսային սարքավորումների վերազինման աշխատանքները, որոնք ահռելի գումարներ են կազմում: Արդեն ունենք նախնական պայմանավորվածություններ, մի մասը կատարում են մեր գործընկերները, իսկ մի մասը` մենք մեր ուժերով պետք է անենք:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

 

«ԾԱՆՐ Է, ԵՐԲ ՍԻՐԵԼՈՎ, ԲԱՅՑ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՍ ՔՈ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»

- Յուրի, տարիներ առաջ լքեցիք թատրոնը եւ վերջերս վերադարձաք թատրոն տնօրենի կարգավիճակով: Ինչը՞ Ձեզ տարավ թատրոնից եւ նորից վերադարձրեց թատրոն:

- Ցավոք սրտի, ինձ թատրոնից տարավ կյանքային իրավիճակը` ընտանիք կազմելու, ավելի շատ գումար վաստակելու պատճառը, իսկ ինձ թատրոն, ամեն դեպքում վերադարձրեց թատրոնի հանդեպ սերը... Նախ, վերադարձա ոչ թե որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այլ անցյալ տարվա նոյեմբեր ամսին վերադարձա որպես փիար բաժնի ղեկավար` Ֆրեդ Դավթյանի հետ համագործակցելով, որովհետեւ հասկացա, որ թատրոնին այս պարագայում պետք է օգնել, թե՛ գովազդային քաղաքականություն մշակելով, թե՛  թիմին օգնելով: Բայց կյանքն այնքան անակնկալներ ունի, ու այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ ստացվեց այս տարվա  հունվարից նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Իսկ այժմ ամեն ինչ անում եմ, որպեսզի բարելավեմ աշխատակիցների եւ դերասանների աշխատանքային պայմանները` ֆինանսական տեսանկյունից, որ ոչ ոք էլ չկրկնի իմ անցած ճանապարհը: Ծանր է, երբ սիրելով, խելագարվելով, բայց հրաժարվում ես քո սիրելի աշխատանքից:

Նվիրում Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-ամյակին

 

«ԲԵՄԱԿԱՆ ԴԱԴԱՐՍ ՇԱՏ ՄԵԾ ԷՐ»

- Թատրոն եք վերադարձել նաեւ որպես դերասան ու արդեն ներկայացման մեջ եք զբաղված:

- Այո, հետաքրքիր մի զուգադիպություն եղավ. «Ա՛խ, այս ֆրանսիական օյինները» ներկայացումը, իմ վերջին դերն էր, որ թատրոնից գնալուց առաջ ես աշխատեցի Ալեքսանդր Սամսոնիչի հետ, փաստորեն, ստացվեց, որ հենց այդ ներկայացումով էլ վերադարձա դեպի բեմ: Այդ հինգ տարիների ընթացքում ներկայացման մեջ իմ փոխարեն զբաղված էր Ֆրեդ Դավթյանը, ես վերադարձա, որովհետեւ թատրոնի խաղացանկին պետք էր ներկայացում, կոմեդիա, ինչպես ասում են` դրամարկղային ներկայացում: Բայց իմ վերադարձը բեմ առայժմ սրանով սահմանափակում ենք, որովհետեւ այդ մեկ շաբաթ տեղի ունեցած փորձերն ու  վարչական մասում աշխատանքը շատ դժվար էր համատեղել, կարելի է ասել, խառնաշփոթ էր տիրում վարչական մասում, դրա համար դրանով ավարտեցինք իմ դերասանական առաջընթացը: Երբ ամեն ինչ մի փոքր հանդարտվի, իր տեղն ընկնի, այդ ժամանակ կամաց-կամաց արդեն լիարժեք կվերադառնամ բեմ:

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ.ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՈՒՄ Ա ՍԵՓԱԿԱՆ ՍԵՔՍԻՑ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՎԵՐԱՑՆՈՒՄ Ա ՑԵՆԶՈՒՐԱՆ

- Իսկ երկարատեւ դադարից հետո ի՞նչ ապրումներով բեմ դուրս եկաք:

- Երեւի թե չասեմ... շատ էի կարոտել բեմը, հանդիսատեսի էներգետիկան, ապրումները, կուլիսներում սրտի թրթիռը, ներվը... Բեմական դադարս շատ մեծ էր, բայց շնորհակալ եմ իմ կոլեգաներին, որ բեմի վրա մի վայրկյան անգամ ինձ մենակ չթողեցին, ապրում էինք, շնչում էինք մի հոգով, շատ հետաքրքիր զգացողություններ էր:

ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀԱՅՏՆԻ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄԻՑ ՉԽՈՍԵԼ

 

«ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ Ի ՇԱՀ ԹԱՏՐՈՆԻ»

- Արդեն հայտնի է, որ շուտով էլ Մշակույթի նախարարություն գոյություն չի ունենալու, որպես ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տեղյակ ե՞ք, թե, ի վերջո, ո՞ւմ ենթակայության տակ եք գործելու, ի՞նչ ճակատագիր է սպասվում թատրոնին:

- Գիտենք մի բան, որ այն կկոչվի կա՛մ նախարարություն, կա՛մ մշակույթի դեպարտամենտ` կրթության եւ գիտության նախարարությանը կից, բայց, ինչպես էլ կոչվի այդ մշակութային վարչարարական վերահսկող օրգանը, համոզված եմ, որ պետք է ուղղակի արդյունավետ աշխատել` ի շահ թատրոնի:

«Մենք անտարբեր չենք Հայաստանում կատարվող որեւէ իրադարձության նկատմամբ»

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА