o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԻՐԱՐ ՎՐԱ ԳՑԵՑԻՆ

24.05.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԻՐԱՐ ՎՐԱ ԳՑԵՑԻՆ

Տեւական ժամանակ է, ինչ խմբագրությունը ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ պոլիկլինկաներում բացակայում են որոշ դեղամիջոցներ, որոնք քաղաքացիներին տրմադրվում է պետպատվերի շրջանակում: Մասնավորապես, շատ են շաքարային դիաբետով հիվանդների դժգոհությունը, որոնց դեղորայքը իր միջոցներով պետք է ձեռք բերի եւ տրամադրի պետությունը: Թե ինչ կարեւորություն ունեն այդ դեղամիջոցները դիաբետիկների համար, թերեւս իմաստ չունի ընդգծել: Մինչդեռ մարդիկ չեն ստանում, ու նրանցից շատերն էլ միջոցներ չունենալով, պարզապես ի զորու չեն «հոր գնով» դեղատներից այդ դեղերը գնել: Ուրեմն, ո՞րն է խնդիրը, որ գնալով պոլիկլինիկաներ, ժամերով սպասելուց հետո, նրանց տեղեկացնում են, որ դեղերը չկան, եւ որ չգիտեն, թե երբ կլինի: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունից` հաշվի առնելով, որ պոլիկլինիկաները վերահսկվում են քաղաքապետարանի կողմից: Այստեղից մեզ ասացին, որ պոլիկլինիկաները ապահովված են բոլոր դեղամիջոցներով, եւ որ այս պահի դրությամբ խնդիր կա միայն երկու դեղամիջոցի հետ կապված` «Դինգա» եւ «Մեդֆորմին», որոնց բացթողումը այս ամիս չգիտես ինչու ուշացրել է Առողջապահության նախարարությունը: Առողջապահության նախարարությունից, սակայն, հավաստիացրին, որ յուրաքանչյուր դիաբետիկ հիվանդ ստանում է իրեն հասանելիք անվճար ինսուլինի չափաբաժինը, եւ վերը նշված դեղերն էլ ժամանակին բաց են թողնվել: Մի խոսքով, մինչ քաղաքապետարանն ու նախարարությունը մեղքն իրար վրա կբարդեն, քաղաքացիները շարունակում են դժգոհել: Թեեւ, դժգոհելու ի՞նչ իրավունք ունեն, առանց դեղի էլ «հպարտ» են ու «երջանիկ»: Համ էլ, մի ավելորդ խոսք ասեն, Նիկոլը կարող է նրանց «տեռորիստ կնքել»:

ՈՉ ԹԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ԱՎԵԼԻ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ԵՆ ԼՖԻԿԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА