o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՔԸ ՀԼԸ ԷՐԵԽԱ, ԱՐԴԵՆ ԷՐԵԽԱ Ա ԲԵՐԵԼՈՒ»

24.05.2019 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԻՆՔԸ ՀԼԸ ԷՐԵԽԱ, ԱՐԴԵՆ ԷՐԵԽԱ Ա ԲԵՐԵԼՈՒ»

Հայաստանի բնակավայրերից մեկում հերթական արտառոց դեպքն է գրանցվել: 13-ամյա աղջկա մայրը, տեսնելով, որ դստեր որովայնը մեծանում է, դիմել է բժշկի, որտեղ պարզվել է, որ երեխան 22 շաբաթական հղի է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը անչափահաս երեխայի մասին է, այդ մասին կա ՀՀ ՄԻՊ-ի հորդորը, զերծ կմնանք թե երեխայի եւ թե նրա մոր անունները հնչեցնելուց: Չնայած որ մայրը, մեզ հետ զրուցելով, ոչ միայն ներկայացրեց տեղի ունեցածի մանրամասները, այլ դեմ չէր, որ անունը հրապարակվի, ինչը, խոստովանենք, տարօրինակ է: Այնուամենայնիվ, մայրը պատմեց.

Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Վարդենիս քաղաքում

 

«Բերանս փակեցին, ասացին՝ մեկին բան ես ասել, կսպանենք քեզ»

- Կ-ն (հղի երեխան- Ի.Ա.) մտավոր խնդիրներ ունեցող երեխա է, զույգ քույրերով սովորում են 7-րդ դասարանում: Կյանքում չէի պատկերացնի, որ էրեխես, որ էդ տարիքին, երբ սկի չգիտի՝ մարդ-կնիկը որն է, հանկարծ մի օր կարող ա էս տարիքում հղիանար: Սաղ էդ ամեն ինչը դպրոցում է եղել, ամիսներ առաջ: Էրեխեքս հերթապահ էին մնացել, իսկ իրենց դասարանից երեկու տղաներ, օգտվելով երեխեքիս վիճակից, փաստորեն որոշել են ծիծաղել աղջիկներիս վրա: Երբ մի քույրը դուրս է եկել աղբը թափելու, տղաները մտել են դասարան, կողպել դուռը ու... Ու խեղճ երեխուս պատմելով, երկու հոգով նրան պառկեցրել նստարանին ու իրենց գործը արել: Էրեխես ասում է, որ տղաներից մեկը ձեռքով բերանն էր փակել, իսկ մյուսը... Հետո նույնը արել է մյուս տղան: Ասում ա՝ ես գոռացի, բայց իրենք բերանս փակեցին, ասացին` մեկին բան ես ասել` կսպանենք քեզ: Վախեցած է երեխես: Նա ընդհանրապես միշտ ագրեսիվ էր, ընդհանուր առմամբ, բայց հիմա դարձել է լռակյաց, ոչ մեկի հետ չի խոսում, չի ուզում շփվել: Մենակ էդ երկու տղաների անուններն է տալիս: Էնքան վիրավորական ա, քննիչները ասում են` կարող է էդ երեխքը չեն, բայց ինչի՞ էդ օրվանից սկսած մենակ էդ երկու դասարանցու անուններն ա տալիս էրեխես:

Մենք արդեն իսկ ներքաշված ենք բարոյական ճգնաժամի մեջ. Հոգեբան. Տեսանյութ

 

«Ասացին տղա ես ունենալու, հո չի ուրախացել»

- Լավ, ո՞նց իմացաք այդ մասին:

- Զգում էինք, որ որովայնը հա մեծանում է: Ասացի, կարող ա էրեխիս հետ մի բա՞ն ա կատարվում, որոշեցի տանեմ ստուգման: Դե ինքը խնդիրներով էրեխա ա, մտավոր խնդիրներ ունի: Ամուսինս էլ է էդպես: Տարանք հիվանդանոց, միանգամից ուղարկեցին դատական բժշկի մոտ: Ասացին՝ աղջիկդ 21-22 շաբաթական հղի ա: Դե արի ու մի ցնդվի այ մեր, պատկերացրեք իմ վիճակը: Ինքը հլը էրեխա, արդեն էրեխա ա բերելու: Ես չէի ուզենա, որ էդ էրեխեն ծնվեր, բայց արդեն շատ ուշ ա, հինգ ամսական էրեխուն ով ինչ կանի: Ոնց էդ տղաները տենց անխղճություն արեցին, նենց էլ դրբով տղերք են էդ երկուսը

Աղբակույտերն արդեն ծաղկամանների մեջ

- Լավ, իսկ միջադեպի օրը, Դուք որպես մայր, ինչ-որ արտառոց բան չնկատեցի՞ք երեխայի մոտ:

- Ճիշտն ասած՝ որոշ բաներ նկատեցի, բայց չկասկածեցի... Ինքն էլ ձեն չի հանել, բան չի ասել:

- Բայց տղաները` ասում են, որ հերքում են իրենց մասնակցությունը կատարվածի մեջ:

- Կհերքեն, բա ինչ  կանեն: Ո՞վ կասի՝ ես եմ արել: Բայց հո երեխես չի՞ խաբում, առաջին օրից մինչեւ էս պահը ասում ա, որ էդ երկու տղերքն են արել: Թող ասի՝ ուրիշ տեղ ա եղել, չէ, ասում ա՝ դպրոցում ա եղել, ու էդ երկու տղերքն են արել: Հետո էլ սպառնացել, որ հանկարծ ասի, կսպանեն: Էրեխես հիմա ահավոր վախեցած է:

Արդեն հայտնի են աշնանային արձակուրդի օրերը

- Գիտակցո՞ւմ է, որ ինքը մայր է դառնալու:

- Հա, բա ոնց: Էն օրը գնացինք ստուգման, ասացին՝ տղա ես ունենալու, հո չի ուրախացել: Ասում ա՝ ես հեսա կուկու եմ ունենալու, մեկ ուրախանում ա, մեկ՝ լացում, մարդ բան չի հասկանում: Երեւի կեսարյան հատումով կծնվի էրեխեն, որովհետեւ բժիշկը ասաց, որ աղջիկս կույս ա, ասաց տենց բաներ լինում է... Հիմա մտածում ենք՝ էդ ի՞նչ էրեխա կլինի, որովհետեւ մտավոր հետամնաց երեխուցս հո առողջ երեխա չի՞ ծնվի: Սաղ դպրոցում էղավ, բայց դեպքից հետո ո՛չ տնօրենը, ո՛չ դասղեկը մի հատ չեկան, չտեսան էրեխիս, բա էդ խիղճ ա, դե ասեք:

«Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցներում ո՛չ հյուրեր կան, ո՛չ աշակերտներին զորակցողներ ու քաղաքից եկած սիրված ու ճանաչված մարդիկ…»

 

«Երկու տղաներն էլ կտրականապես հերքում են»

Հաշվի առնելով, որ մոր խոսքերով միջադեպը տեղի է ունեցել դպրոցում, մենք կապվեցինք նաեւ տեղի դպրոցի տնօրեն տիկին ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

- Կարող եմ միայն ասել, որ դեպքը արձանագրվել է, հիմա էլ նախաքննություն է ընթանում: Ավել ոչինչ ասել չեմ կարող: Ես էլ հունվարից եմ տնօրեն նշանակվել, իսկ դեպքը ավելի շուտ է եղել:

Արդեն 4-րդ օրն է՝ «Սանիթեքը» հրաժարվում է աղբահանություն կատարել. Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է պատժամիջոցների մասին

- Բայց, այնուամենայնիվ, դպրոցում է եղել, չէ՞:

- Ես չգիտեմ, երեխաները մեր դպրոցում հերթապահ չեն մնում, մենք հավաքարար ունենք: Ըստ այդմ էլ՝ ես չգիտեմ՝ ոնց է, որ դպրոցում է եղել: Ուղղակի փաստ է, որ եղել է, բայց որտեղ, ինչ պայմաններում, կպարզեն իրավապահ մարմինները:

- Խոսե՞լ եք երեխայի հետ:

- Այո, ստեղծել ենք հանձնաժողով, հոգեբանը, դասղեկը պարբերաբար աշխատում են երեխայի հետ:

Հարավային Կորեայում ավելի քան 1 մլն մարդ արդեն պատվիրել է ավելի քան 1000 դոլար արժողությամբ Galaxy Note 10 սմարթֆոնը

- Մայրը պնդում է, որ դեպքից հետո նրանց ոչ ոք չի այցելել:

- Ես կարող եմ Ձեզ համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, որ մենք զբաղվում ենք երեխայի հոգեբանական վիճակով:

- Իսկ փորձե՞լ եք խոսել այն երկու տղաների հետ, որոնց մասին հիշատակում է երեխան:

- Այո, բայց երկու տղաներն էլ կտրականապես հերքում են, ասում են՝ կապ չունեն բացարձակ: Ավելին ոչինչ ասել չեմ կարող, կներեք:

Արդեն 1 տարի է, ինչ թակում եմ բոլոր հնարավոր դռները. երիտասարդ տղան շտապն օգնության կարիք ունի

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА