o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«90-ականների այլասերվածության նահանջած ալիքը նոր թափով է գրոհում մեր հայ իրականության վրա»

24.05.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«90-ականների այլասերվածության նահանջած ալիքը նոր թափով է գրոհում մեր հայ իրականության վրա»

Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս, Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ ՏԵՐ ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ուշագրավ ուսումնասիրություն է կատարել` կազմելով համասեռամոլության, թմրանյութերի, պոռնո հրատարակությունների գովազդի եւ տարածման կամ էվոլյուցիայի գրաֆիկը մեզ մոտ` Հայաստանում (Տե՛ս աղյուսակը): «Իրավունքին» տրամադրած իր ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 90-ական թվականների ողջ ընթացքում այլասերվածության քարոզը աճի տեմպեր է ունեցել, իսկ 2000 թվականից պակասել է մինչեւ անցյալ տարի:

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար. նրա թեկնածությունը առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով

«90-ական թվականներին թերթի բոլոր կրպակներում անխտիր վաճառվում էին պոռնո ամսագրեր եւ թերթեր, բոլոր կինոթատրոններում ցուցադրվում էին պոռնո կամ էրոտիկ ֆիլմեր: Իմ «Շեմին» հեռուստահաղորդաշարի մեջ կան կադրեր, որտեղ դպրոցականները (5-10 դասարաններ) «Ռոսիա» կինոթատրոնում դիտում են այդպիսի ֆիլմերից մեկը, կադրերում կան Երեւանի կենտրոնական թերթի կրպակների մեծ մասը` իրենց թերթերի եւ ամսագրերի ցուցադրությամբ, կինոթատրոնների հարակից աֆիշները` պոռնո եւ էրոտիկ ֆիլմերի գովազդերով: Ի դեպ, Հայաստանի Հանրապետության առաջին տասը  տարիների այդ գործընթացը հիմա էլ է թափ առնում, հեղափոխությունից հետո` նկատելի է նույն հոգեւոր եւ բարոյական անկման տենդենցը»,- նշում է Տեր Թովման:

Արցախի խնդրի կարգավորման ռիսկերի ու տիրող վակուումի մասին «սելֆիի ռակուրսից». Արթուր Թովմասյան

Հոգեւորականը զգուշացնում է, որ Արեւմուտքը կործանվում է, եւ սա այնքան պարզ է, որքան այն, որ Երկիրը կլոր է. «Կասեցնել այդ գործընթացն այլեւս, ցավոք սրտի, անհնար է: Արեւմուտքի կործանումն ընդամենը ժամանակի հարց է: Այդ ժամանակն օրեցօր կրճատվում է, եւ արագանում է նաեւ նրա իրական, նույնիսկ մեզ նման կույրերի համար նկատելի բարոյական եւ հոգեւոր առումով անկումային փոփոխությունների հաճախականությունը: 1990-ական թվականների արեւմտյան այլասերվածության նահանջած ալիքը նոր թափով է գրոհում մեր հայ իրականության վրա: Եվ սա ազգապահպանման համար մեր տարբեր խավերի նոր միավորման եւ պայքարի հզոր խթան պետք է հանդիսանա»:

«Ինչ-որ մարդիկ ուզում են պակասեցնել հայի տեսակը». Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА