o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՅԼՈՆԵՐԻ ՄՏՔԵՐԸ ՊՂՏՈՐՎԵԼ ԵՆ` ՇՈՒՐՋԲՈԼՈՐԸ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ԵՆ

24.05.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՔԱՅԼՈՆԵՐԻ ՄՏՔԵՐԸ ՊՂՏՈՐՎԵԼ ԵՆ` ՇՈՒՐՋԲՈԼՈՐԸ ԴԱՎԱԴԻՐՆԵՐ ԵՆ

Վերջին շրջանում ծանր մտորումներ են մռայլում մեր ազգընտիր ու ժողովրդասեր վարչապետի մինչ այդ զրնգուն մտքերը: Օրեցօր նրա դեմքին հայտնվում են խոժոռ արտահայտություններ: Չէ՞ որ նա ամենուրեք տեսնում է սաբոտաժ, հակահեղափոխություն եւ, վերջապես, դավադիրներ ու դավաճաններ: Այդ մռայլ, լույսի շողերը արգելափակող մտքերն ու տրամադրությունները վարչապետի գլխից դուրս գալով` տարածվում ու ներթափանցում են իր շրջապատի, մասնավորապես` քայլոների ֆրակցիայից պատգամավորների գլուխների մեջ:

​​​​​​​Վահան Բաբայանը ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին առաջարկում է անդամակցել Ռեֆորմիստներին

Այդ քայլոների մեջ կա պատգամավոր Հովիկ Աղազարյան, որն իր մտքերով շատ է նման էկզոտիկ մրգի կամ ավելի ճիշտ` բանջարեղենի: Այսինքն` երբ վրան նայում ես, չգիտես այդ բանջարեղենի համը ինչպիսի՞ն կլինի` քաղցր, դառը, թե՞ անհամ: Հիմա այս Հովիկ Աղազարյանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ «դատական համակարգն այս պահին ամենակոռումպացված համակարգն է»: Բա ո՞նց չբարկանա վարչապետն ու չասի. այ Հովիկ, ես հայտարարել եմ, որ կոռուպցիա չկա, որ համակարգային կոռուպցիան հաղթահարված է, իսկ դու քո անկապ մտքերով հաստատում ես, որ մեզանում կան կոռումպացված համակարգեր: Սակայն կարելի է տվյալ Հովիկ Աղազարյանին հարց տալ. բա ինչպե՞ս եղավ, որ մեկ տարի է, ինչ քո նման 88 հատ քայլո պատգամավորներ ունենք, վարչապետ ունենք, կառավարություն ունենք, ԱԱԾ ու ոստիկանություն ունենք, վերջապես, Չալոն էլ հո չստակեց, Չալո էլ ունենք: Ու էս մի «ղռդաբ» հեղափոխականներովդ չկարողացաք կոռուպցիան հաղթահարել, կոռուպցիոներներին օրենքով սահմանված կարգով կալանավորել: Չէ՞ որ մեկ տարվա ընթացքում որեւէ մեկ դատավորի հանդեպ ոչ մի կոռուպցիոն գործ չի եղել: Հիմա Հովիկ Աղազարյանը, որ այսպես անկապ բլթցնում է, մտածո՞ւմ է, որ ամեն բլթոցի համար պետք է պատասխան տալ: Դժվար թե, քանի որ շատ է նման էկզոտիկ բանջարեղենի: Ավելի ճիշտ` ոչ թե ինքը անձամբ, այլ իր էկզոտիկ մտքերը: Օրինակ` նա ասում է, որ դատավորները, այսինքն` «այդ մարդիկ չեն կարող փոխվել»: Բայց չի ասում ինչո՞ւ եւ ինչպե՞ս փոխվեն` բոյովանան, նիհարեն, ներկեն մազերը, թե՞ ոնց: Եվ վերջապես, ի՞նչ ուղղությամբ փոխվեն: Հետո էլ չհասկանալով, թե իր շեֆը` պայծառ հեղափոխական Նիկոլը, ինչ էր ասում, կրկնում է, թե «պետք է վիրահատական միջամտություններ անել»: Տո դու հո խիրուրգ չե՞ս: Իսկ ընդհանրապես ի՞նչ ես: Լավ, դա էլ մի կողմ: Հիմա սրանց, որ ասում են` հերիք չեղավ սրա-նրա հետեւից ընկնեք, պաշտոնից հանեք, փող պոկեք, հետո ձեր հարեւանի ախպոր տղուն էդ պաշտոնին դնեք, բա ե՞րբ եք տնտեսական հեղափոխություն անելու: Սրանք ասում են, որ դատարանների դեմ մի քանի հու-հու-դըմփերով ու քայլոներով կանգնելը «լույսի շող էր, որ պետք է ճանապարհ բացի տնտեսական հեղափոխության առաջ»: Մի խոսքով, սրանց մեկ Ազգային ժողովն էր խանգարում տնտեսական հեղափոխություն անելու համար, հիմա դատավորներն են խանգարում, հետո գեներալները կխանգարեն, հետո արցախցիները կխանգարեն, հետո լրագրողները, հետո որ մնան իրենք ու իրենք` իրար մեջ կբաժանվեն ու կսկսեն սեւ ու սպիտակ խաղալ: Սենց որ գնա, էդ տնտեսական հեղափոխություն կոչեցյալը երբեք էլ չի գա, որովհետեւ սրանք անընդհատ ինչ-որ բան նախատեսում են, սակայն այդ նախատեսվածը ի՞նչ է, ե՞րբ է լինելու եւ ի՞նչ է տալու շարքային ՀՀ քաղաքացուն, այդպես էլ պարզ չի դառնում: Հիմա, մտքի գիգանտ Հովիկ Աղազարյանը հայտարարում է, որ. «Մենք նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան պարզելու, թե այս կամ այն դատավորը, ենթադրենք, ինչպե՞ս է ձեռք բերել հարստություններ»: Մի խոսքով, նույն երգը, բայց այստեղ զվարճացնում է «ենթադրենք» բառը: Թե ինչի՞ն է այդ «ենթադրենքը» վերաբերում` դատավորներին, հարստություններին, նախաձեռնություններին, պարզ չէ: Իսկ դուք գիտե՞ք ինչի համար էր դատարաններ շրջափակելու այդ խուժան ակցիան: Ըստ Հովիկ Աղազարյանի, որ. «Դրանից հետո որոշ դատավորներ սկսեն աշխատել նորմալ ռեժիմով»: Այդ ո՞րն է «նորմալ ռեժիմը»: Եվ ընդհանրապես, երբ քայլոները արտասանում են «նորմալ» բառը, միանգամից դիսոնանսի զգացողություն է առաջանում: Սակայն Աղազարյանը նաեւ խոստովանում է, որ այդպիսի խայտառակ ակցիաներով նրանք հույս ունեն, որ դատավորներին կհասցնեն այնպիսի հոգեվիճակի, որ վերջիններս «կհասկանան` ի վիճակի չեն հանդուրժել այն իրողությունը, որ կա, ու կհեռանան»: Դրանից հետո հավանաբար քայլոները կբերեն փողոցից մի քանի տասնյակ քայլո դատավորներ, եւ դատական համակարգը կընկնի այն դժբախտ օրը, որն ընկավ ԱԺ-ն, երբ այդտեղ փողոցից լցվեցին մի քանի տասնյակ անկապ քայլոներ, ու Հովիկ Աղազարյանը դրանց ֆոնի վրա դարձավ միտք արտահայտող: Այդ մտքերից մեկն այն է, որ դատավորները «հանդիսանում են հակահեղափոխության հենքը»:

Հովիկ Աբրահամյանի կողմից ՌԴ-ում նոր բիզնեսներ հիմնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Սակայն դատավորները միայնակ չեն: Ըստ նույն Աղազարյանի` «Պետական հաստատությունների միջին օղակների աշխատողները թաքուն սպասումների մեջ են` հին ժամանակները հետ բերելու երազանքով... եվ այդ օղակն այսպիսով ակումուլացնում է դժգոհությունը, որ հարմար պահի իրենց ղեկավարությունը, կամ համախմբող ուժերը կարողանան առաջ գնալ»: Այսինքն` ըստ Աղազարյանի, մոտ 200 հազար մարդ անհամբեր, բայց թաքուն սպասում է, թե երբ է Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի հետ միասին` թեւ թեւի մտած հեռանալու: Մյուս կողմից Աղազարյանը չգիտի ինչպես պայքարել այդ թաքուն սպասողների դեմ` «բայց չես կարող մասսայաբար հանել»: Մի խոսքով, նա խոստովանում է, որ իրենց իշխանության հանդեպ ժողովրդի մեջ զանգվածային դժգոհություն կա եւ արդեն իսկ խոսում է իրենց հեռանալու պայմանների մասին, երբ «քաղաքական հակառակորդներն էդպիսի կրիտիկական մասսա հավաքեն փողոցում»:

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐԳԱՆՔԸ ՉԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ

Բայց սրանով «հակահեղափոխականների» ցուցակները չեն ավարտվում: Հովիկ Աղազարյանի դավադրության տեսությամբ` բացի դատավորներից, պետական հաստատությունների միջին օղակների աշխատակիցներից կա նաեւ եւս մեկ հսկայական դավադիր խումբ, որը ոչ միայն սպասում է, թե երբ սրանք կհեռանան, այլեւ` դավադիր պատերազմ է հրահրում: Դրանք, ըստ Աղազարյանի էկզոտիկ մտքի, կապված են «Քոչարյանի մերձավոր մի հսկայական շրջապատի հետ... Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատում բոլորի»: Ապա Աղազարյանը զարգացնում է իր տեսությունը. «Հնարավոր է իրենց անհանգստությունների, գործողությունների արդյունքում ունենանք այդ պատերազմը»:

Միլիարդների չարաշահում. Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ՊՎԾ-ն նյութեր է ուղարկել իրավապահների՞ն. «Հրապարակ»

Իհարկե, կարելի է Հովիկ Աղազարյանին խորհուրդ տալ անհապաղ դիմել հոգեբույժի: Սակայն պարզվում է, նա միայնակ չէ, ում միտքը պղտորել են Նիկոլ Փաշինյանի ծանր մտորումները: Մեկ այլ քայլո պատգամավոր` Հերիքնազ Տիգրանյանը, թեեւ հայտարարեց, որ «գաղափար չունի», թե ովքեր են պատերազմ հրահրողները, սակայն կարծում է, որ պետք չէ այդ հարցում փակագծեր բացել, «որովհետեւ այստեղ կար պետական գաղտնիք պարունակող տարրեր»: Հետո, որպեսզի հանկարծ չբացահայտվեն պետական գաղտնիք պարունակող տարրերը, Հերիքնազը ասում է մի նախադասություն, որի իմաստը դժվար թե կարողանան բացահայտել աշխարհի բոլոր հետախույզները` միասին վերցրած. «Բայց կարծում եմ, որ կշարունակեն իշխանությունների նկատմամբ, եթե այլ բան չգտնեն մեղադրելու, միակ բանը նորից սադրելու ու կրկին այդ թեման շահարկելու»: Դե, գնացեք ու հասկացեք: Ահա այսպիսի հանճարեղ պատգամավորներով է լցված մեր ԱԺ-ն, սակայն Հերիքնազի մտքի գոհարը կապված է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ: Նա հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում «գուցե կլինեն այնպիսի բացահայտումներ, թե ինչու տեղի ունեցավ պատերազմը եւ ինչպես տեղի ունեցավ: Դրանք հարցադրումներ են, որ պետք է պատասխան ստանան: Ես կարծում եմ, որ առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի»: Այսինքն` եթե մեզ` միամիտներիս համար մինչեւ օրս պարզ էր, թե ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը, եւ բոլորս հանգել էինք այն եզրակացության, որ Ադրբեջանը այն սկսեց արցախյան հարցի շուրջ իր թելադրած լուծումները պարտադրելու նպատակով, ապա Հերիքնազ Տիգրանյանի պրպտուն միտքը այդպիսի պարզունակ պատճառաբանությունները չի ընդունում: Հերիքնազ Տիգրանյանին մինչ օրս տանջում է այն հարցը, թե ինչո՞ւ տեղի ունեցավ պատերազմը: Ընդ որում, չի բացառվում, որ եթե Հերիքնազ Տիգրանյանի, Հովիկ Աղազարյանի եւ նրանց նման եւս մի քանի հանճարների ուղեղները մի լավ լարեն, ապա կստացվի, որ Ադրբեջանը հեչ էլ մեղավոր չի, քանի որ Ալիեւը շատ կրթված մարդ է, իսկ մեղավոր են դատավորները, պետական հիմնարկների միջին օղակների աշխատակիցները եւ Ռոբերտ Քոչարյանի հսկայական շրջապատը:

Հովիկ Աբրահամյանը՝ իշխանության թիրախում. «Հրապարակ»

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА