o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրությունը պնդում է, քաղաքապետարանը` լռում. ապամոնտաժել Օպերայի հարակից բոլոր սրճարանները

24.05.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրությունը պնդում է, քաղաքապետարանը` լռում. ապամոնտաժել Օպերայի հարակից բոլոր սրճարանները

Թեպետ նոր քաղաքական ինտրիգներով ու գործողություններով հայաստանյան իշխանությունը փորձում է կոծկել նախկին հայտարարությունները, խոստումներն ու քայլերը, սակայն իրականում ժողովրդի հիշողությունն այդքան էլ կարճ չէ: Այսպիսով` դեռեւս մարտի կեսին Երեւանի քաղաքապետարանը ձեռնամուխ եղավ Օպերայի հարակից տարածքները սրճարաններից «ազատագրելու» գործին: Եղավ դիմակայություն, բերվեցին նաեւ իշխանական ակտիվիստներ, որոնք հայտարարեցին, թե սրճարանների փոխարեն կանաչ տարածք են ուզում, որ նստեն ու զբոսնեն, հավանաբար, ոմանք էլ սրճարանների տերերի կողմից «օկուպացված» տարածքներում պիկնիկ անելու ախորժակ ունեին: Սակայն, պարզվեց, որ այս ամենը ֆիկտիվ բնույթ էր կրում ճիշտ այնպես, ինչպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը պնդում էր, թե ժամանակին (մինչեւ պատգամավոր դառնալը) ֆիկտիվ անդամակցել է ՀՀԿ-ին: Այսօր «Իրավունքի» աչքից չվրիպեց, որ Օպերայի նույն այդ հարակից տարածքներում ընդամենը մեկ-երկու սրճարաններ են պակասում, իսկ փոխարենը ոչ թե գործուղված ակտիվիստների պատկերացրած սաղարթախիտ անտառներ կամ զբոսավայրեր են գոյացել, այլ «տկլոր» մնացած հողատարածք: Իսկ ծառերը նախկիններն են մնացել, նրանք, որոնք կային նաեւ այն ժամանակ, երբ շուրջը տեղակայված էին սրճարաններ: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետը վստահեցնում էր, որ սրճարաններից Օպերայի տարածքը մաքրելու գործընթացը լինելու է փուլային, թե երբ է լինելու շարունակությունը, այդպես էլ մնաց անորոշ: Իսկ Երեւանի քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ խոստումը, թե քաղաքին վերաբերող կարեւոր հարցերը պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով` այդպես էլ  չդարձան իրականություն: Ի վերջո, ինչպիսին է հանրային տրամադրվածությունները խնդրի վերաբերյալ` Iravunk.com-ը թեմայի շուրջ բարձրացված աղմուկից սկսած` այս ողջ ընթացքում փորձել է պարզել հանրային կարծիքը` սոցհարցման միջոցովՄենք առաջարկել էինք 10 պատասխան, որոնցից քվեարկության մասնակիցներն ընտրել են իրենց դիրքորոշմանն ամենահամապատասխանողը: Այսպիսով` շուրջ 10-ը շաբաթ ընթացող հարցման արդյունքներն ամփոփելով` նշենք, որ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1366 մարդ, որից 17.13%-ը ճիշտ է համարում Օպերայի հարակից տարածքների սրճարանները քանդելը: 3.59%-ը սխալ է համարում դրանք քանդելը, քանի որ մարդիկ են դրա հետեւանքով մնալու գործազուրկ: 0.37%-ը, սակայն պնդում է, որ ավելի լավ է դրա փոխարեն քաղաքի կենտրոնում 4 ծառ ավել լինի: 0.44%-ի համար լավագույն լուծումը սրճարանների մասնակի ապամոնտաժումն է: 0.59%-ը հիշեցնում է, որ սրճարանները կարեւոր են զբոսաշրջիկների համար: 1.39%-ը համոզված է, որ ավելի կարեւոր տարածքներ կան ժողովրդին վերադարձնելու: 1.61%-ը գտնում է, որ քանդելը բիզնես եւ այլ շահեր է հետապնդում: 20.86%-ի գնահատմամբ՝ այս աղմուկով, պարզապես մարդկանց շեղում էին լուրջ խնդիրներից: 0.51%-ն էլ շարունակում է զերծ մնալ որեւէ կարծիք հայտնելուց: Եվ շուրջ 53.51%-ը համարում է, որ պետք է ապամոնտաժել տարածքի ԲՈԼՈՐ սրճարանները:

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼԸ ՀԱՅԿՈՅԻՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА