ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

24.05.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Չմեռանք, դա էլ տեսանք«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» կուսակցության քարտուղարությունը իր հայտարարությամբ դատապարտում է. «Արամ Խաչատրյան համերգասրահում Եվրոպայի օրվան նվիրված համերգի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու դեմ կատարված ակցիան: Ակցիայի մասնակիցները ռուսական 5-րդ շարասյան ակտիվիստներ էին, որոնք չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին ու նրա մշակույթը: Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական ակունքները կրող երկիր է, հայերը` Ասիայում ապրող եվրոպացիներ: Հյուրի պաշտամունք եւ հյուընկալության հարուստ մշակույթ ունեցող հայ ժողովուրդին բնորոշ է հազարամյակներով արմատավորված բարյացկամ եւ հարգալից վերաբերմունքը հյուրերի, առավել եւս` բարեկամ ժողովուրդների հավաքական առաքելության պատվիրակների նկատմամբ: Մեր զորակցությունն ենք հայտնում հարգարժան դեսպան Պյոտր Սվիտալսկուն եւ մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ իր կարեւոր եւ պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում»: Այսինքն` այսպես ագրեսիվորեն «ծռերը» իրենց պաշտպանության տակ են վերցրել մի դեսպանի, որը ամենատհաճ միջամտություններն է անում ՀՀ ներքին գործերին: Զարմանալով հանդերձ, մնում է այդ մարդկանց ասել` էլ այլեւս երբեք չհամարձակվեք խոսել «Հայաստանն ապագաղութացնելու» մասին, ձեզանից ի՞նչ ապագաղութացնող: Համ էլ, ամենեւին չենք զարմանա, եթե մի օր էլ իրենց պաշտելի Սվիտալսկու հանձնարարությամբ նրանք ստանձնեն, ասենք, գեյ-շքերթի անվտանգության ապահովումը:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, այդ նույն համերգասրահից ոստիկանները բերման էին ենթարկել «Ադեկվադ» ՀԿ ակտիվիստների, ենթադրաբար հենց Սվիտալսկու ցուցումով: Թերեւս այն, ինչ դատարանում «ծռերը» ասել էին ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻՆ, ճիշտ է դուրս գալիս, քանզի ոստիկանությունը գնալով դեգրադացվում է, այն դառնում է ՔՊCC-ի եւ վերջինիս տեր օտարերկրացիների ամբողջովին դեսպանային կառույց: Նույն Օսիպյանը, օրինակ, առանց ամաչելու հայտարարեց, որ դատարանների արգելափակումը քաղաքացիների «ինքնաբուխ» հավաքի արդյունք էր: Զարմանալի է, մի՞թե պարոնը չէր լսել Նիկոլի կոչը` արգելափակել դատարանները, թե լսողության պրոբլեմ ունի: Եվ դա քիչ էր` ոստիկանությունը համատարած օժանդակում էր դատարանների մոտ սահմանադրական կարգի դեմ ոճրագործություն կատարող խաժամուժին: Դե ինչ ասես, Օսիպյանին նայելով, ակամա վերհիշում եք բոլոր այն մակդիրները, որով ոստիկաններին պատվում էին դեռ ԽՍՀՄ տարիներից սկսած:

ԶԱՐՄԱՆՔ

Նման է, որ իշխող կուսակցությունում արդեն կամաց-կամաց ԱՌՆԵՏԱՎԱԶՔ է սկսվում: Այսպես, լայնորեն քննարկվում է այդ կուսակցության մի անդամի ֆեյսբուքյան գրառումը, ուր, մասնավորապես, ասված է. «Լքում եմ ՔՊ կուսակցությունը, քանի որ, լինելով քրիստոնյա ու ավանդապաշտ անձ, չեմ կիսում լեսբուհի Լարա Ահարոնյանի ներկայությունը կուսակցության շարքերում»: Այնուհետ այդ մարդը նշում է, որ Նիկոլն ու Արայիկ Հարությունյանը մշտապես զորակցել են Լարա Ահարոնյանին: Զարմանալի է, նո՞ր տեսավ, որ իշխող կուսակցության վերնախավը ոտուգլխով պղծանոց է: Կարծում ենք, որ այդպես չէ, պարզապես եկել է ժամանակը փախչելու այդ կուսակցությունից, որպեսզի հանրային զայրույթը չկոտրվի գլխիդ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА