o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ Է ՀՈՂԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ

24.05.2019 19:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞Վ Է ՀՈՂԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ

Հասկանալի է, որ  Նիկոլը հենց այնպես չասաց հողեր հանձնելու «դավադիր մտադրությունների» մասին: Արցախի շուրջ  վիճակը գնալով լարվում է, եւ ադրբեջանցիներն ամենուրեք հայտարարում են, որ իրենց «համբերությունը սպառվել է» եւ Նիկոլից պահանջում են հանձնել տարածքներ` սպառնալով պատերազմով: Տարածքներ հանձնել պահանջում են նաեւ ամերիկացիները ու եվրոպացիները: Մոտակա ժամանակներս սպասվում են մի շարք փաստաթղթեր ու բանաձեւեր եվրոպական կառույցներից` այդպիսի պահանջներով: Եվ հենց այդ պատճառով է, որ Նիկոլը  սկսեց խոսել «հողեր հանձնելու դավադիր մտադրությունների մասին»: Սակայն ակնհայտ է, որ հողեր հանձնելու-չհանձնելու հարցը կախված է ոչ թե ինչ-որ  անանուն դավադիրներիցայլ հենց Նիկոլից: Առանց Նիկոլի, ոչ ոք չի կարող հանձնել անգամ մի թիզ հող: Եվ հավանաբար հենց նա է պատրաստվում հող հաձնելու գործընթացին` նախապես փորձելով գցել պատասխանատվությունը իր վրայից ինչ-որ դավադիրների վրա: Ինչ վերաբերում է դավադրությանը, որի արդյունքում, ըստ Նիկոլի, պետք է հաձնվեն հողեր, ապա այդ դավադրությունը, առաջին հերթին, գալիս է հենց Նիկոլից: Նրա գործողությունների արդյունքում`

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

ա) Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ վսհտահությունը ՀԱՊԿ անդամ երկրների կողմից:

բ) Պառակտվեց  հայ հասարակությունը` բաժանվելով «սեւերի եւ սպիտակների»:

գ) Լարվեցին հարաբերությունները, այսպես կոչված, հայաստանցիների ու արցախցիների միջեւ:

դ) Լարվեցին հարաբերությունները Արցախի ներսում, որտեղ Նիկոլը խոստացավ կազմակերպել խառնակչություն Արցախի օրինական ընտրված իշխանությունների դեմ:

Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ռազմավարության մասին նոր որոշում է ստորագրել

ե) Կատարվեցին գործողություններ եւ սպառնալիքներ հնչեցին Արցախի գեներալների հանդեպ:

զ) Հետապնդումների ենթարկվեցին Արցախյան պատերազմի հերոսները:

է) Թշնամի երկրի նախագահը  ներկայացվեց որպես բարեկիրթ եւ լայնախոհ:

ը) Հանրային  հեռուստատեսությունը  թշնամի երկիրը ներկայացրեց  դրական  իմիջով:

թ) Թուլացվեց Երկրապահ կամավորական միությունը:

ժ) Արցախյան հաղթանակը ստորադասվեց «թավշյա հեղափոխության» հաղթանակին:

«Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի» (Տեսանյութ)

ժա) Հարձակումների ենթրակվեց Հայ Առաքելական եկեղեցին, որն ունի կարեւորագույն դերակատարում` պատերազմի ընթացքում ազգի ոգին բարձրացնելու ուղղությամբ:

ժբ) Թուլացվեց երկրի տնտեսական ներուժը:

ժգ) Անփորձ եւ անգրագետ Ազգային ժողովի առումով կործանվեց պառլամենտական դիվանագիտությունը:

ժդ) Աննա Հակոբյանի կողմից Արցախյան պատերազմի հերոսների մարտիրոսությունը հայտարարվեց անիմաստ:

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով` Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

ժե) Աննա Հակոբյանի կողմից առաջարկվեց փամփուշտներից  ձուլել ապարանջաններ:

ժզ) Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց կանանց խաղաղության շարժում:

ժէ) Հայ ժողովուրդը բաժանվեց հազարավոր  իրար դեմ մարտնչվող ու իրար մինչեւ վերջ ատող խմբավորումների:

Այդ ամենը  հանդիսանում է հենց այդ դավադրությունը, որն ուղղված է հողեր հանձնելուն եւ այդ դավադրության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:

«Հայաստանն էներգետիկ առումով լրջագույն խնդիրներ ունի». Արմեն Մանվելյան (Տեսանյութ)

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА