o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՈՂ ՏՎՈՂ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽՈՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՉԻ ՀԱՆՈՒՄ

24.05.2019 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀՈՂ ՏՎՈՂ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ» ՓՆՏՐՏՈՒՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԽՈՐԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ՉԻ ՀԱՆՈՒՄ

Պատերազմ հրահրելու եւ հողեր տալու հարցով դավաճանների Փաշինյանը դեռ չի մատնանշել: Չնայած դրան, այդ հայտարարության հետեւանքները կարծես դեռ երկար են իրենց զգացնել տալու:

ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱԼԸ

Ամեն դեպքում, Փաշինյանն իր այդ հայտարարությամբ եւս մեկ քաղաքական կոպիտ սխալ թույլ տվեց: Հիշեցնենք. դեռ 2017թ. խորհրդարանական ընտրություններից այդ թեման ակտիվորեն քարոզում էր ԼՏՊ-ն: Անցած աշնանից էլ հողեր հանձնելու թեմայով պաշտոնապես սկսեցին խոսել ամերիկացիները, այն էլ՝ դեսպանի եւ նախագահի խորհրդականի մակարդակով: Այնուհետեւ, վերջերս հողեր հանձնելու պաշտոնական ծրագիր ներկայացրեց արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միակ լեգիտիմ մարմինը՝ Մինսկի խումբը: Այսպիսով, եթե, Փաշինյանի ասած, «որոշ տարածքներ հանձնելու» ամեն մի փորձ, նախաձեռնություն մեր երկրում համարվում են դավաճանություն, ապա պետք է նաեւ ֆիքսել, որ ցանկացած արտաքին աղբյուր նման մտքեր հնչեցնելով, հանդես է գալիս Հայաստանի շահերի դեմ, ինչը չպետք է առանց արձագանք մնա: Իսկ դա նշանակում է, որ նախ, ժամանակին Փաշինյանը պարտավոր էր ամենակոշտ կերպով արձագանքել ՀՀ ԱՄՆ դեսպան Միլսի եւ Բոլթոնի հայտարարություններին: Բայց ամենակարեւորը. հատկապես դատապարտելի է ՄԽ-ի վեցկետանոց հայտնի կարգավորման ծրագիրը: Հիշեցնենք, որ այն ենթադրում է փոքր բացառությամբ՝ բոլոր ազատագրված շրջանների հանձնում: Հետեւաբար, ելնելով Փաշինյանի հայտարարության տրամաբանությունից, դատապարտելուց զատ, այդ նախաձեռնությունը որեւէ կերպ չի կարող քննարկվել Հայաստանի կողմից: Ավելին, գոնե իր հայտարարությունից հետո Փաշինյանը պարտավոր էր նաեւ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պաշտոնապես մերժում է ինչպես ՄԽ-ի այդ 6 կետանոց առաջարկը, այնպես էլ՝ «Մադրիդյան սկզբունքները»՝ դրա բոլոր տարատեսակներով, ինչպես նաեւ ցանկացած այլ ծրագիր, որը կենթադրի թեկուզեւ մեկ թիզ հողի հանձնում: Նաեւ, քանի որ հող հանձնելու ցանկացած տարբերակ չի կարող Հայաստանի համար լինել բանակցային քննարկման թեմա, պետք է միաժամանակ հստակորեն, ի լուր համանախագահ երկրների եւ մյուս բոլորի, հայտարարել, թե ինչի շուրջ կարող է բանակցել Հայաստանը: Իհարկե, կարող են լինել մեկնաբանություններ, որ դա անմիջապես բանակցային գործընթացի վերջը կտա: Բայց այդպես չէ. Ադրբեջանը քանիցս նույնքան հստակ իր տեսլականը ներկայացրել է, մասնավորապես, որ Արցախի կարգավիճակի հարցը չի կարող իր համար լինել բանակցությունների առարկա, եւ դա չի տարել բանակցային գործընթացի դադարեցման: Այսինքն, պաշտոնական Երեւանն էլ նույնքան հստակ ներկայացնելով, որ իր համար էլ չի կարող անգամ մեկ թիզ հող հանձնելը լինել քննարկման թեմա, պարզապես կհայտնվի Բաքվի հետ համադրելի հարթությունում: Սակայն նման հայտարարություն կանի՞ Փաշինյանը. առնվազն կասկածելի է: Չնայած` խնդիրը դա էլ չէ, եթե չանի, պարզապես հերթական հարվածը կհասցնի «հող տվող դավաճանների» մասին իր իսկ ասածների տրամաբանությանը, մինչդեռ նա արդեն այնքան է նման հակասական հայտարարություններ հնչեցրել, որ մեկով ավել, մեկով պակաս, ներհայաստանյան հարթությունում առանձնապես բան չի փոխում: Փոխարենը, ՄԽ-ի հետ հարաբերություններում է այդ հայտարարությունը հարցեր առաջացնելու: Իհարկե, համանախագահներն էլ իրենց հերթին են երեւի հասցրել վարժվել Փաշինյանի պարբերական հակասական մտքերին: Բայց ոչ այս դեպքում: Կրկնենք, ՄԽ-ն անգամ հրապարակայնորեն է ներկայացրել հակամարտության կարգավորման ծրագիր եւ, տրամաբանորեն, հիմա անհամբեր սպասում է կողմերի վերջնական պատասխանին. ընդունո՞ւմ են, թե՝ ոչ, եւ այդ պատասխանից էլ կախված է ՄԽ-ի, ինչպես նաեւ համանախագահ երկրների հետագա քայլերը: Ու հիմա պետք է Փաշինյանի հայտարարությունը համարեն իրենց ծրագրի մերժո՞ւմ: Չէ, մինչ համարելն էլ ավելի համառորեն եւ անհամբեր տոնայնությամբ պարզաբանում կխնդրեն՝ մերժո՞ւմ էր, թե՝ ոչ: Փաշինյանն, իհարկե, նման կուլուարային քննարկումներում արդարացնելու տարբերակներ ունի. ասվածը ներհայաստանյան դաշտի համար է, կամ որ դավաճան ասելով, նկատի ուներ ոչ թե հող տալը, այլ պատերազմ հրահրելը եւ այլն: Սակայն դա էլ բան չի փոխում, քանի որ այս դեպքում ՄԽ-ին կմնա առաջարկել՝ արագացնել իր վեցկետանոց ծրագրի ընթացքը՝ այն տեղափոխելով ստորագրման նախապատրաստման փուլ: Սակայն հենց այստեղ է, որ Փաշինյանի հայտարարությունը բումերանգի էֆեկտով իրեն է դառնալու. ցանկացած նման արագացում, էլ չասած՝ այն Հայաստանում առաջ տանելու առաջին իսկ փորձը կհռչակվի, որպես դավաճանություն՝ Փաշինյանի հայտարարածին համապատասխան: Իսկ այս իրավիճակում, հասկանալի է, գործընթացը տեղապտույտից այն կողմ անցնել չի կարող:

Իրանում վստահ են՝ Թրամփը պատերազմ չի ցանկանում

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Իհարկե, կարելի է մտածել նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանն ինքն իրեն հերթական փակուղու առաջ կանգնեցրեց՝ ներհայաստանյան հարթակում հող տալու տեսլականը «դավաճանություն» որակելով՝ այն էլ ավելի մերժելի դարձնելով: Այսինքն, այս իրավիճակում նա կարող է բանակցային կուլուարներում էլ ավելի առաջ տանել այս թեզը՝ տեսնո՞ւմ եք երկրի ներսում ինչ է կատարվում, Արցախն էլ իր հերթին է կտրուկ դեմ, չեմ կարող այդ վեցկետանոց ծրագրի ուղղությամբ առաջ շարժվել: Դա լա՞վ է Հայաստանի համար, թե՝ վատ, ունի իր տարբեր մեկնաբանությունները: Սակայն հարցն այս դեպքում դա չէ, այլ այն, որ նման արդարացման դեպքում հենց նույն կուլուարներում Փաշինյանին կարող են տարբեր տհաճ հարցեր ուղղվել: Այդ թվում. «Բա ո՞ւր մնաց ժողովրդի հսկայական աջակցությունը, այն հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր անգամ ամեն մի անիմաստ մտքիդ պատրաստ էին հու-հույով պատասխանել: Բա ո՞ւր մնաց դրան հասնելու համար տրված արտաքին քարտ-բլանշը, որով ստացար բացարձակ իշխանություն: Կարողանում ես այդ իշխանությունը քեֆդ տվածի պես օգտագործել, բայց ասում ես՝ չե՞մ կարող բանակցություններն առաջ տանել: Ու ինչպե՞ս ես սրա վերջը տեսնում...»:

«Բա ադրբեջանական դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական պատերազմով ո՞վ պիտի զբաղվի»

Նման տարբերակի դեպքում, կարող է նաեւ դատարանների դիմաց հազիվ մի քանի մարդ հավաքելը նաեւ Փաշինյանի պատասխան ռեակցիան լինել, թե. «Տեսեք, էլ առաջվա մասսայականությունը չունեմ»: Ավելին, կարելի է նաեւ հասնել այն մտքին, որ սարքովի պատերազմով հող տալու եւ դրանում էս գլխից մեղավորներ «նշանակելու» գաղափարն էլ «որն է ելքը» հարցի պատասխանն է: Սակայն այս դեպքում էլ փակուղին չի վերանում: Նախ, բոլորն այսօր փնտրում են հող տալու ունակ դավաճաններին, բայց գտնել չեն կարողանում: Գումարած դրան, այդ հարցով Փաշինյանին փաստացի թիկունքից հարվածեց նախ ԱԱԾ-ն՝ որեւէ կերպ չհաստատելով «դավաճանների» մասին տեսությունը: Եվ ապա՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հրապարակավ բացառելով, որ կարող է նման բան լինել. «Այսօրվա Հայաստանում հնարավոր չէ դավաճանական գործողություններ: Եվ բոլոր գործողությունները կչեզոքացվեն հենց սկզբնաղբյուրում»:

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Այսինքն, եթե իրոք պատերազմ լինի, եւ որոշ հողեր հանձնվեն, ուզի թե չուզի, սակայն պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է մնալու, որպես վարչապետ եւ պատերազմի դեպքում՝ Գերագույն հրամանատար: Ընդ որում, Ադրբեջանն էլ իր հերթին միայն սրում է պատերազմական սպառնալիքները: Օրինակ, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախօրեին այն տեսակետն էր ներկայացրել, որ ադրբեջանական հերթական զորավարժություններին զուգահեռ. «Գուցե պատահական չէ, որ Բաքվի որոշ պարբերականներում հայտնվել են հոդվածներ՝ «Փաշինյանին այլեւս տարկետում չի տրվելու» վերնագրով: Դրանցում ակնարկներ էին պարունակվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նախապատրաստվող ուժային լուծման վերաբերյալ»:

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ

Հասկանալի է՝ ադրբեջանական մեդիադաշտի ամբողջական վերահսկողության պարագայում այստեղ հազիվ թե պատահականությունը տեղ ունենա: Իսկ դա նշանակում է, որ Բաքուն էլ ավելի խորացված անհամբերության նշաններ է ցույց տալիս, իհարկե, առաջին հերթին հենց ՄԽ-ից, ավելի ճիշտ՝ համանախագահ երկրներից ռեակցիայի սպասելով՝ «Վերջապես բանակցելո՞ւ ենք, թե մտածեմ իմ հետագա քայլերի մասին» հարցի հետ կապված: Եվ դժվար չէ կռահելը, որ նույն անհամբերությունը մտնելու է, չնայած ավելի հավանական է, որ արդեն իսկ մտել է նաեւ ՄԽ, նաեւ չբացառենք, որ «Փաշինյանին այլեւս տարկետում չի տրվելու» տեսլականով հանդերձ:

«Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում չի խոսում Արցախից»

Այսպիսով, ի՞նչ քայլերի հնարավորություն ունի Փաշինյանը, եթե հանկարծ նրան կանգնեցնեն վերջնական պատասխան տալու հրամայականի առաջ:

1. Հրաժարվել ՄԽ-ի առաջադրած կարգավորման մեխանիզմից: Այն, որ այդ դեպքում Բաքուն Հայաստանին մեղադրելով բանակցությունները ձախողելու մեջ, կանցի պատերազմի, ամենահավանական տարբերակն է: Ընդ որում, Հայաստանում եւս այդ պատերազմի եւ դրանից բխող բոլոր հնարավոր հետեւանքների պատասխանատուն նույնպես կհամարվի Փաշինյանը:

Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ. Ալիև

2. Ինչ-ինչ գործողությունների կամ անգործության միջոցով ստեղծել իրավիճակ, երբ Բաքուն կանցնի հարձակման: Եվ հողերի հնարավոր հանձնման դեպքում մեղադրել բոլորին՝ նախկին իշխանություններին, հին զենքը, գեներալներին, մինչեւ իսկ՝ ռուսներին, իսկ իրեն՝ միակ անմեղ: Սակայն մեղավոր գտնելու այս ձախողված փորձը ցույց տվեց, որ դա դժվար է լինելու:

Իրանի հետ պատերազմը` ԱՄՆ-ի համար կարող է վերածվել պատերազմական ճահճի. Տեսանյութ

3. Ընդունել ՄԽ-ի առաջարկը, փորձելով այն Հայաստանի ներսում եւս ընդունելի դարձնել, ասենք՝ հանրաքվեի միջոցով: Սակայն հող տալը դավաճանության հետ կապելը էապես բարդացնում է այդ իրավիճակը:

4. Հրաժարական տալ: Սակայն այս դեպքում քարտ-բլանշ տվողները հազիվ թե մնան պասիվ դիտորդի դերում:

5. Անհոգ տեսք ընդունելով` փորձել ժամանակ շահել. միգուցե իրավիճակ կփոխվի: Սա էլ է թույլ տարբերակ, քանի որ Բաքուն շարունակում է ակտիվորեն իրավիճակը սրել, այդ թվում՝ սահմանային միջադեպերի ակտիվացման հաշվին ՄԽ-ի վրա ճնշումներ գործադրելով:

ԱՄՆ-ի ԶԼՄ-ները զգուշացրել են միջուկային պատերազմի վտանգի մասին

Իսկ ե՞րբ կգա Փաշինյանից վերջնական պատասխան ուզելու պահը. թերեւս, հենց այդ փուլում ենք, եւ ներկայիս սրացումները դրա արտացոլումներն են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА