o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

24.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Արցախում հեղափոխության հրահրելու փորձերից բան չի ստացվում: Ֆեյսբուքի ամբողջ հայկական հատվածը հռհռում էր Ստեփանակերտում տեղի ունեցած «բազմամարդ հեղափոխական ցույցի» տեսագրության վրա: Դրա մասնակիցները երկուսն էին` մի երիտասարդ բարձրախոսով, եւ մեկ ուրիշը, ով նրան տեսագրում էր: Իսկ անցորդները այդ միայնակ միտինգավորին, պատկերավոր ասած, շան տեղ չէին դնում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՆՈՐ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՈՎ

Քաղաքամայր Երեւանում էլ հանդիսավորապես իրականացվեց «ազդարարման» համար նախատեսված կայքէջի շնորհանդեսը: Կայքը նախատեսված է, այսպես ասած, հանցագործությունների մասին անանուն հաղորդումներ տալու համար: Այսինքն` դա ստուկաչների, գործ տվողների համար նախատեսված ռեսուրս է: Ինչպես կատակում են մեր հայրենակիցները` «Հարեւանին բանտ ուղարկելու համար սեղմիր վանդականիշ»: Բայց կատակը կատակ, սակայն մեր ոչ լեգիտիմ խորհրդարանի փոխխասնակ Լենա Նազարյանը քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն մատնագրեր գրել դատավորների վրա, որպեսզի հետո նրանց կարողանան «վետտինգի» ենթարկել: Այդ իրավաքաղաքական հայհոյանքը, կոպիտ ասած, ինկվիզիցիոն բնույթի գործիք է, որը նախատեսված է առանց երկար-բարակ գործընթացների ոչ ցանկալի պաշտոնատար անձանցից, առաջին հերթին` դատավորներից ձերբազատվելու համար: «Անցումային արդարադատություն» կոչեցյալի համար ՔՊCC-ի խմբակցությունը պատրաստվում է այդ հայհոյական անունով օրենքի նախագիծը ներկայացնել, եւ քանի որ անգրագետ քայլոները ինքնուրույն ոչինչ կազմել չեն կարող, նրանց օգնության է հասել մի կողմից` Սորոսի հիմնադրամը, մյուս կողմից` անցումային արդարադատության ամենահայտնի փորձագետ Ռուբեն Կարանզան: Թե ով է այդ արարածը, եւ ինչով են նրան ուտում` 6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մտադիր է  հանդես գալ հոդվածաշարով, եւ առաջին մասն արդեն ներկայացրել է հանրությանը: Եվ այսպես. «Որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերեւս ամենահայտնի, ամենամեջբերվող եւ այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը` Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ: Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ»:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Այսինքն` դա այն փորձագետն է, ում ուղարկում են տոտալիտար եւ զանգվածաբար սեփական քաղաքացիների արյունը հեղող ռեժիմները նոր-նոր թոթափած երկրներ: Ու, բնականաբար, տիկին Հովհաննիսյանը հարցադրում է. «Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան: Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի եւ Հայաստանի միջեւ»: Ու նաեւ. «Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն` Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում` որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy): Այս մասին նշված է նաեւ Իրավաբանների հայկական ասոցացիայի զեկույցում»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔԱՅԼՈՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԶԱՎԹԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բնականաբար, որեւէ դատավոր, եթե իհարկե կատարյալ Ցռան Վերգո չէ, չի հետեւի Նիկոլի սպառնալից «հորդորին», ու հոժարակամ հրաժարականի դիմում չի գրի: Ինչ վերաբերում է դատական իշխանությունը բռնազավթելու բուռն ցանկություն առաջացրած Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա Սահմանադրական դատարանի կողմից այն վարույթ ընդունելուց հետո ՀՀ երկրորդ նախագահին գործնականում շատ դժվար է կրկին կալանավորել: Ու թավշիստներն ընտրել են շանտաժի եւ զրպարտության ճանապարհը` ինչպես ՍԴ-ի, այնպես էլ Քոչարյանին կալանքից ազատած դատավորների հասցեին: Այսպես, դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա «գործ է տվել» փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, իսկ դատավորին մի խուճուճ դավադրության մասնակից է ներկայացել քարոզչամիջոցներում ոմն Վանոյի Արտակ, ում այդ դատավորը քանիցս կալանքի երկարացման թույլտվություն է տվել, եւ ով հայտնի է ժամանակին ծավալած ապօրինի վաշխառուական գործունեությամբ: Ինքը` դատավորը, դիմել է իրավապահներին, որպեսզի կա՛մ հաստատեն Սիրունյանի հնչեցրած մեղադրանքները, կա՛մ նրան քրեական պատասխանատվության ենթարկեն սուտ մատնության համար: Թիրախավորված են, բնականաբար, եւ ՍԴ-ն ու ԲԴԽ-ն: Հրայր Թովմասյանի մասին էլ գեբելսյան քարոզչության բոլոր չափանիշները գերազանցող ամբաստանագրեր են շրջանառվում, իբր նա մի մեծ կոռուպցիոն կլանի ղեկավարն է: Բացի այդ, փորձում են հանրությանը համոզել, իբրեւ թե Հրայր Թովմասյանն ու Գագիկ Հարությունյանը օրենքի խախտումով են ստանձնել իրենց պաշտոնները: Բայց այդ երկու դեմքերին այնքան էլ հեշտ չէ տեղից շարժել: Սահմանադրական դատարանի նկատմամբ բիրտ ճնշում գործադրելու փորձը միջազգանյորեն շատ վատ կգնահատվի, այդ պատճառով, թերեւս, ավելի շատ կենտրոնացել են Գագիկ Հարությունյանի վրա եւ ԲԴԽ-ի մոտ եկած խունվեյբինները իրենց հետ բերել էին շշերի մեջ լցրած սեփական «անալիզները»: Այդ հանցագործության մասնակիցներին միացած Ստյոպա Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի իրավական որեւէ հիմք` ազատվելու դատաիրավական համակարգը խեղած այս մարմնից` ԲԴԽ-ին կամ էլ աշխատանքից ազատել դատաիրավական համակարգը կոռուպցիայի եւ պատվիրված արդարադատության վերածած դատավորներին: «Եթե ժողովուրդը հասնի ԲԴԽ-ի հրաժարականին, 200 դատավորին հեռացնելը խաղուպար է լինելու նրա համար»,- համոզմունք հայտնեց Սաֆարյանը: Այսինքն` մարտավարությունն այն է, որ սկզբում կոտրեն Գագիկ Հարությունյանին, իսկ հետո արդեն բոլոր դատավորների վրա քշեն: Այդ հակասահմանադրական գործը հիմնավորելու համար քայլոները վկայակոչում են ԵՄ դեսպան Սվիտալսկուն, բայց դա սոսկ քարոզչական հնարք է: Դրա առնչությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նկատում է. «ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին ո՛չ Հայաստնում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը` զբաղվելու այդ խնդիրներով, եւ ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը»:

Նիկոլի վեց վախերը

ՀԱՋՈՐԴ ԹԻՐԱԽԸ ԲԱՆԱԿՆ Է

Իսկ Նիկոլի մյուս մտադրությունը` ԱԺ-ում ստեղծել քննիչ հանձնաժողով 2016-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ունի հեռուն գնացող, հակաբարոյական եւ դավաճանական նպատակներ: Դա լրիվ համահունչ է նրա այն թեզին, իբրեւ թե արցախյան որոշ շրջանակներ մտադիր են սանձազերծել դավադիր պատերազմ, հող հանձնել եւ մեղքը բարդել Նիկոլի վրա: Դրա առնչությամբ Արմեն Աշոտյանը մատնանշում է. «Ստացվում է հրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության միջեւ, որ եթե պատերազմ լինի, մեղավորն Արցախն է: Դուք հո հիվա՞նդ չեք: Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն: Եթե կան այդ մարդիկ, բռնի՛ր, պատժի՛ր: Եթե կան, չես կարողանում, ուրեմն դու քո տեղում չես, իսկ եթե չկան, ու նման բաներ ես խոսում, դու պատասխան ես տալու ե՛ւ օրենքի, ե՛ւ պատմության առջեւ»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

Սակայն առկա է եւ այլ բաղադրիչ: Այսպես, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ, այդ հանձնաժողովը ստեղծվում է որպես գործիք, որի միջոցով Փաշինյանը մտադիր է ձերբազատվել իր համար անցանկալի հրամանատարական կազմից: Բացի նրանից, որ դա շատ վատ հարված կլինի բանակի մարտունակությանը, կա եւ ուրիշ պահ: Նա գրեթե բնազդական մակարդակով վախենում է պատերազմի բովով անցած հրամանատարներից, ու նաեւ դրանով է պայմանավորված, թե ինչու նրա ադեպտները սանձարձակ քարոզչություն են վարում` փրփուրն ի բերան հայտարարելով, որ Հայաստանում «հրացանավոր մարդը» երբեք չպետք է լինի իշխանության: Նման է, որ Նիկոլի մոտ վախ կա նաեւ իր իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, ով գործնականում հերքել էր «դավադիրների» գոյությունն իսկ, իսկ դրանց հայտնաբերելու դեպքում խոստացել «սկզբնաղբյուրում չեզոքացնել»: Իսկ քանի որ «սկզբնաղբյուրը» քաջ հայտնի է, եւ բացի Նիկոլից էլ ուրիշը չկա, ուստի եզրակացություններն ակնհայտ են: Շիզոֆրենիայի հասած այդ բռնապետիկը ցանկանում է բանակին ատամնաքաշ անել, որպեսզի այլեւս որեւէ պաշտպանության նախարարից չվախենա: Նա լավ է հիշում, թե ինչպես Վազգեն Սարգսյանը գրողի ծոցն էր ուղարկել Նիկոլի հոգեւոր-քաղաքական պապա ԼՏՊ-ին:

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА