o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (պրեմիերա)

24.05.2019 09:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ձախ Հարութը Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել (պրեմիերա)

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը ներկայացրել է լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ: «Իմ աղջկան» վերնագիրը կրող երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է: Նշենք, որ ստեղծագործության բառերի հեղինակը հենց Շառլ Ազնավուրն է, թարգմանությունը կատարել է Ավո Հարությունյանը:

Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը․ ուղիղ

Հավելենք, որ նոր երգը կներկայացվի նաև հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կայանալիք Ձախ Հարութի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգին:

Սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ. Երևանում: Հայտնի է նաև «Ձախ Հարութ» անունով՝ ձախլիկ լինելու պատճառով:Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր նվագել: 1968թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվանգեղարվեստի ուսումնարանը: 1975 թ. կարճ ժամանակով մեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ երկու ամիս բնակվելուց հետո,թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր Աստված»: Սկզբնական շրջանում երգել է Լոս Անջելեսի հայկական ակումբներում:Երգացանկում ներառված են եղել հիմնականում ազգագրական, ժողովրդական, պարային և այլ կատարումներ:

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել նաև աշխարհի տարբեր երկրներում` Եվրոպայից մինչ Արևելք, Ավստրալիայից մինչՌուսաստան: Նրա երգերը ոգեշնչել են հայ մարտիկներին Արցախի պատերազմի ժամանակ: 1996 թ. համագործակցել է երաժիշտ ՌուբենՀախվերդյանի հետ և համատեղ թողարկել «Երգը նաև աղոթք է» ձայնասկավառակը: Թողարկել է նաև այլ սկավառակներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА