o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին

23.05.2019 23:34 ՍՊՈՐՏ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկել են Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հարցը։

Ինչպես հայտնի է, Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ մայիսի 29-ին:

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Սամպդորիայի» դեմ խաղին

Եվ Մխիթարյանն ու «Արսենալը», հաշվի առնելով նաև ներկայացված անվտանգության երաշխիքները, որոշում են կայացրել են, որ ֆուտբոլիստը չի մեկնելու Բաքու։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են այդ հարցին։

«ՈւԵՖԱ-ն ասում է հետևյալը՝ բոլորն ունեն իրավունք վայելել ֆուտբոլը, անկախ նրանից, թե ով ես դու, որտեղից ես և ինչպես ես խաղում։

Բայց, մյուս շաբաթ, Հենրիխ Մխիթարյանը բաց է թողելու կյանքի խաղ, քանի որ նա Հայաստանից է։ Եվ «Արսենալի» հայկական ազգանուններով երկրպագուները զրկվել են Բաքու ուղևորության վիզաներից։ Սա սկանդալ է, և շատ տգեղ կողմն այս գեղեցիկ խաղի:

Եթե ես լինեի նահանգի քարտուղարը, ՈւԵՖԱ-ին պարզ կդարձնեի, որ սա անընդունելի է։

Այսպիսով, արդյո՞ք նախարարը կպահանջի, որ ՈւԵՖԱ-ն այսուհետ երաշխավորի, որ այն երկրները, որոնք ստիպում են ֆուտբոլիստներին ընտրություն կատարել իրենց անվտանգության ու սպորտի միջև, խտրականություն են դնում ճանապարհորդող երկրպագուների միջև երբեք այլևս չեն հյուրընկալի ապագայի միջոցառումները»,- ասել է Տոմ Ուոթսոնը։

«Պատվարժան պարոնը ճիշտ է։ Ֆուտբոլը բոլորի համար է, և մենք բոլորս հավատացած ենք դրանում։ Եվ դա վերաբերում է մեր երկրի ֆուտբոլին ու դա պետք է նաև վերաբերի այն ֆուտբոլին, որտեղ մեր երկրպագուները ցանկանում են մեկնել։

Այնպես որ, կարևոր, որ մենք շփվենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես արել ենք նախկինում, մեր ուղերձը պարզեցնելու համար, որ այն վայրերը, որտեղ ճանապարհորդում է ֆուտբոլը, պետք է ողջունի այն մարդկանց, որոնք ձգտում են աջակցել ֆուտբոլին։

Քաղաքականությունը անգամ փոքրիկ կապ չի կարող ունենալ դրա հետ:

Այսպիսով, բրիտանացիները, որոնք ունեն հայկական արմատներ, պետք է վիզա ունենան ու կարողանան մեկնել Ադրբեջան, սա մի հարց է, որ արտգործ նախարարության իմ գործընկերների ուշադրության կենտրոնում է, քանի որ կարևոր է, որ նրանք, ովքեր ցանկանում են գնալ Ադրբեջան ու երկրպագեն իրենց թիմին, պետք է կարողանան դա անել։

Եթե ոչ, ֆուտբոլը չի հասնում նրան, ինչին պետք է»,- ասել է խորհրդարանի մյուս անդամը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА