o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը».Amnesty International

23.05.2019 23:26 ՍՊՈՐՏ
Չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը».Amnesty International

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպայի լիգայի եզրափակչին անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ սկսել է ճնշումներ գործադրել Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) վրա՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին «սպորտի միջոցով մաքրել մարդու իրավունքների ոլորտում իր սոսկալի հեղինակությունը»: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականին:

Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա

Կազմակերպության տնօրեն Քեյթ Ալենի խոսքով՝ երկրպագուները, միևնույն է, հետաքրքրությամբ կդիտեն ֆուտբոլային հանդիպումը, սակայն Ադրբեջանը շարունակում է մարդու իրավունքների ոտնահարման առումով վատ հեղինակություն ունենալ, քանի որ այնտեղ դաժանաբար թիրախավորվում են լրագրեղներ, բլոգերներ և մարդու իրավունքի պաշտպաններ:

«Որոշ երկրներ ավելի ու ավելի հաճախ են սպորտային բարձր մակարդակի մրցություններն օգտագործում մարդկանց ուշադրությունն իրենց ճնշումային քաղաքականությունից և մարդու իրավունքի ոտնահարումներից շեղելու համար, ինչի ամենաթարմ օրինակը Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումն է»,- հավելել է Ալենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալի» ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսիի» դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА