ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լենա Նազարյան

23.05.2019 22:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լենա Նազարյան

2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ, եթե նրանք քրեական հետապնդման են ենթարկվել: Այսօր ԱԺ պետաիրավական  հարցերի հանձնաժողովի նիստում «2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածների վնասի փոխհատուցման» մասին օրինագծում համապատասխան փոփոխությունը եւ լրացումը հաստատվեց: Զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծում, որոնց համաձայն ծառայողական լիազորությունների կատարման ժաամանակ ծանր եւ միջին ծանրության վնաս ստանալու դեպքում կարող է փոխհատուցում ստանալ այն քաղաքացին, որը չի ենթարկվել քրեական հետապնդման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով կամ արդարացնող դատավճիռ է հրապարակվել:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Բացի այդ առաջարկվել է փոփոխություն մտցնել նախագծում, որի համաձայն հասցված վնասը եւ ծանրության աստիճանը որոշվում է դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА