o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուրաբիշվիլի. Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, միայն կհիշեցնեմ, որ խախտել Է բոլոր պարտավորությունները

23.05.2019 20:43 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Զուրաբիշվիլի. Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, միայն կհիշեցնեմ, որ խախտել Է բոլոր պարտավորությունները

«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի,  միայն կհիշեցնեմ, որ նա խախտել Է բոլոր պարտավորությունները», - հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում:

Լրագրողի հարցին՝ «դուք ի՞նչ կասեիք պարոն Պուտինին», Զուրաբիշվիլին ասել է, որ հետաքրքիրն այն է, թե ինչ կպատասխաներ Պուտինը:

«Ինչ կպատասխանի ինձ պարոն Պուտինը, դա է հետաքրքիր: Նա պետք է անի առաջին քայլը: Այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում եվրոպական բոլոր գործընկերների խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն ճիշտ չի պահում միջազգային հանրության հետ և ոչ ոքի չի հարգում: Այնպես որ, ի՞նչ երկխոսություն կարող է լինել նման պայմաններում», - ավելացրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանը մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА