o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ երկու որոշում

23.05.2019 19:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի վերաբերյալ երկու որոշում

Հայաստանի գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում, Aysor.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի երկու որոշումները՝ Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև՝ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու մասին։ 

Իշխանությունը պետք է խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման որոշումը կայացված է եղել դեռ անցած տարի. Ղազինյան

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նրա մոտ սահմանադրականության հետ կապված հարցեր էր առաջացրել։

Իսկ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА