o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները

23.05.2019 19:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները

Վանաձորում կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայտնում է armtimes.com-ը՝ գործադուլ հայտարարած վարորդները վաղ առավոտյան, ժամը 7:50-ից Հայքի հրապարակում գործադուլ էին հայտարարել: Հարցի լուծման տարբերակները քննարկելու համար նրանք պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ:

Օպերատիվ

Վարորդների հետ հանդիպեց միայն Վանաձորի քաղաքապետը, Լոռու մարզպետը մինչ այս ժամը այդպես էլ չհադիպեց գործադուլ հայտարարած քաղաքացիներին:  

Մարզպետարանի աշխատակիցները սկզբում պատճառաբանում էին, թե մարզպետը քաղաքում չէ եւ միայն ժամը 17:00-ին կհանդիպի վարորդների հետ, սակայն հանդիպումը տեղի չի ունեցել, մարզպետը առաջարկել է մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ՝ իրավիճակը քննարկելու:

Վարորդները, սակայն, պահանջում են, որպեսզի մարզպետն անձամբ իջնի մի քանի մետր եւ հանդիպի հենց մարզպետարանի դիմաց գործադուլ անող վարորդների հետ: Վարորդների համբերության բաժակը լցվել է եւ նրանք այս պահին պատրաստվում են փակել քաղաքի գլխավոր փողոցները:

«Առավոտը 7:50-ից էստեղ ենք, մարզպետը մինչեւ էս րոպեն չհանդիպեց մեզ հետ, փոխարենը՝ պայմաններ է առաջարկում, երեւի պատվից վեր է հանդիպել իր մարզի բնակիչներին:

Մարզպետի տեղը որ վարչապետը լիներ, հիմա վաղուց աշխարհի ծերից իջել ու հանդիպել էր հասարակ ժողովրդի հետ: Լոռու մարզպետը ոնց որ երդում կերած լինի, որ ոչ մի դեպքում ու ոչ մի պայմանով չի իջնելու»,-ասում են վարորդները՝ հավելելով, որ սա արհամարհական վերաբերմունք է իր մարզի բնակիչների հանդեպ:

Մի քանի վարորդներ էլ նշում էին, որ իրենց չաշխատելով իրենց ընտանիքներն են զրկվում այսօրվա հացից, սակայն այլ տարբերակ չկա: Վարորդներին մինչ այս պահը ծայրահեղ քայլերի դիմելուց հետ է պահում ոստիկանության Վանաձորի բաժնի պետը՝ բանակցելով վերջիններիս հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА