ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բոլշեւիկյան մեթոդներով աշխատող վարչակազմն այսօր չհանդուրժեց նաեւ Արամ Սիմոնյանին»

23.05.2019 17:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Բոլշեւիկյան մեթոդներով աշխատող վարչակազմն այսօր չհանդուրժեց նաեւ Արամ Սիմոնյանին»

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը կարող են կրկրնել Արամ Սիմոնյանի քայլը և հրաժարվել իրենց պաշտոններից միայն այն պատճառով, որ իրենք հեղափոխական չեն: Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր տեսակի ճնշման դրսևորում այլախոհ մարդկանց հանդեպ:
Այն հայտնի պնդումները, թե ով չի մասնակցել հեղափոխությանը տեղ չունի նոր Հայաստանում կամ կարող է գնալ խաշ ուտելու, արդեն կրում են գործնական բնույթ, և դառնալով չափազանց վտանգավոր երևույթ, խորացնում են հասարակության մեջ առկա բաժանարար գծերը, որոնք գծվեցին 1 տարի առաջ»:

Մեր նպատակն է Նախագահ Քոչարյանի նկատմամբ արդարացի դատաքննության ապահովումը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА