o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ բացառում. ՀՀ ոստիկանապետը՝ վարչապետի ակնարկած դավադրությունների մասին

23.05.2019 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Չեմ բացառում. ՀՀ ոստիկանապետը՝ վարչապետի ակնարկած դավադրությունների մասին

Ես իրավասու չեմ պետության ղեկավարի որևէ ասածի մասով պարզաբանումներ տալ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն անկախ ամեն ինչից ինչ էլ անի և անում է, դա անում է օրենքին համապատասխան է: Կառավարության նիստից հետո այսպես պատասխանեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս դարձյալ խոսեց դավադրությունների մասին, ինչ կարող է ասել ոստիկանապետն այս առնչությամբ:

Ուկրաինայի ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 1000-ից ավելի հաղորդում

Հակադարձմանը՝ նման սպառնալիք տեսնու՞մ եք, մտավախություն ունե՞ք դավադրության հետ կապված՝ Օսիպյանն արձագանքեց. «Չեմ բացառում»:

Թե ինչ նկատի ունի, արդյոք դա վերաբերում է ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերին, Օսիպյանը նշեց. «Եկեք այն, ինչ տեղեկություններ ունի ոստիկանությունը,  այս պահին չհրապարակեմ»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում չէր զլացել անդրադառնալ նաև Արցախին, թե իբր դավադիր ուժեր կան.

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ անդրադառնալ եւս մեկ թեմայի, որը վերը նշված հետ կապ ունի անուղղակի: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով:

Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Այս իմաստով՝ դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, եւ որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»,- ասել էր նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА