o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաքսային արտոնություններ՝ նախկին իշխանության պատգամավորի ընկերությանը

23.05.2019 13:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մաքսային արտոնություններ՝ նախկին իշխանության պատգամավորի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստին ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Պարկ Գրուպ» ընկերությանը երկու արտոնություն տվեց։ Գործադիրի մի արտոնությամբ ընկերությունը Հայաստան կներմուծի ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի գումարները երեք տարի անց վճարելով, իսկ մյուս արտոնությամբ՝ ներմուծվող ապրանքները կազատվեն ներմուծման մաքսատուրքից։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմելու է մոտ 375 միլիոն դրամ, իսկ հետաձգվող ԱԱՀ-ն գնահատվել է 980 միլիոն դրամ։

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

Ինչպես նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, ընկերությունը Նիդերլանդներից, Սլովակիայից, Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, ԱՄԷ-ից, Իսպանիայից, Հունաստանից կներմուծի կարուսելներ և ատրակցիոններ։ Դրանց արժեքը կազմում է 4 միլիարդ 777 միլիոն դրամ է։

Կարուսելներն ու ատրակցիոնները օգտագործվելու են հանգստի կազմակերպման, մասնավորապես` զբոսայգու հիմնադրման համար։ Ընկերությունը կառավարությանը հայտնել է, որ նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 միլիարդ 509 միլիոն դրամի ներդրում, ստեղծել 350 նոր աշխատատեղ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կազմելու է 2.8 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է Հայաստանի տարածքում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հարցը զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք զբոսայգին և այդ կարուսելները մատչելի են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Խաչատրյանը հայտնեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, բայց գրեթե վստահ է, որ ներդրողի հետ այդ հարցի շուրջ քննարկումներ կունենան, որոնք կտան դրական արդյունք։ Տիգրան Խաչատրյանը խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներին ներգրավվել այդ քննարկումներին, որպեսզի ատրակցիոնները «բերվեն այն աստիճանի, որ հասանելի լինեն բոլոր խմբերի համար»։

Հիշեցնենք, որ «Պարկ գրուպ» ընկերությունը Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում որոշել է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն։ Ընկերությունը խոստացել է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող կենտրոն՝ հագեցած եվրոպական լավագույն արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով՝ բացման առաջին իսկ տարում ընդունելով ավելի քան 300 000 այցելու։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА