o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարսի գաղութաբնակները մարդկանց նոր տեսակի կվերածվեն

23.05.2019 18:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարսի գաղութաբնակները մարդկանց նոր տեսակի կվերածվեն

Երկրից մեկուսացումն ու մուտացիաների արագ կուտակումը «մարսացիներին» թույլ կտա հարմարվել նոր տանը՝ վստահություն է հայտնել էվոլյուցիոն կենսաբան Սկոթ Սոլոմոնը, հաղորդում է Hightech+-ը:

Նրա խոսքով առաջին բնակիչների ժառանգները կբախվեն երկրային պայմաններից տարբերվող պայմանների հետ:

Brent տեսակի նավթի գինը օգոստոսի 1-ից առաջին անգամ 63 դոլարից անցել է

Սոլոմոնի կարծիքով՝ արդեն 2 սերունդ անց «մարսացիները» կտառապեն կարճատեսությունից եւ թույլ իմունիտետից, իսկ ծննդաբերությունն ու հղիությունն առավել վտանգավոր կլինեն:

Բացի այդ, ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթները կբարձրացնեն քաղցկեղի առաջացման դիկսը:

Կենսաբանը կարծում է, որ ժամանակի ընթացքում գաղութաբնակները մուտացիայի կենթարկվեն:

Սոլոմոնը նշում է, որ տիեզերքի հետագա գաղութացումը կհանգեցնի մարդու նոր տեսակի ստեղծմանը: Թե ինչպիսին նրանք կլինին, դժվար է պատկերացնել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА