o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ

23.05.2019 11:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է և լցվել մի քանի բակեր ու տներ։  

Արմեն Սարգսյանի և Քարդաշյանների լուսանկարները հայտնվել են բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ խումբը, Երևանի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի հրահանգիչները։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաև բնակիչների այգիներն ու նկուղները։ Մի քաղաքացու 10-ից ավելի հավերն էին սատկել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА