o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ»․«Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք» պատգամավոր Հայկ Սարգսյանը դատարանները արգելափակելու մասին

23.05.2019 10:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Հրապարակ»․«Ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք» պատգամավոր Հայկ Սարգսյանը դատարանները արգելափակելու մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու, ում հորդորով է իր ՖԲ էջից հեռացրել մայիսի 18-ի աղմկահարույց ստատուսը։ «Ես ոչ մի բան չեմ ջնջել, ես նմա՞ն եմ ըտենց մեկին, որ ինձ ինչ-որ մեկը դիտողություն անի»։ Մինչդեռ կա պատճենը․ «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը եւ պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել: Այսօր, ժամը 13:00-ին բոլորս դեպի Նոր Նորքի դատարան»։

«Սերժ Սարգսյանի մոտալուտ ձերբակալության մասին Միքայել Մինասյանի հարցազրույցը քաղաքական եւ տեղեկատվական պայթյունի էֆեկտ ունեցավ»

Ավելի ուշ հանել էր դատարան գնալու կոչը։ Չգիտեի՞ք, որ իրավունք չունեք ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ։ «Ո՞վ ա ասում»։ Սահմանադրությունը։ «Ես ճնշում չեմ գործադրել, էդ ասողներն էլ գլուխները պատին են տվել»։ Բայց Դուք կոչ էիք արել ազդել դատավորի որոշման վրա։ «Դա խախտում չի, ես իրավունք ունեի, ինչ արել եմ, օրենքով եմ արել, այո, լավ եմ արել՝ կոչ եմ արել,  ճիշտ եմ արել՝ ուղղորդել եմ, որ գնան փակեն, պետք լինի՝ էլի կանեմ... պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կբացենք, ինչքան կուզենք՝ կփակենք»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА