o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը. «Փաստ»

23.05.2019 10:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախկին իշխանությունների «աչքի փուշ» դատավորը. «Փաստ»

. «Մի քանի օր շարունակ ակտիվորեն քննարկվում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը: Բոլորն, ըստ էության, արդեն հերքել են այս տեղեկատվությունը, իսկ նշյալ դատավորներից Մխիթար Պապոյանը այս գրառման առումով հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում. «Փաստ»

Թերթի տեղեկություններով, Պապոյանը ժամանակին եղել է նախկին իշխանությունների, այսպես կոչված, «աչքի փուշը»: Համակարգում խոսում են, որ դրա պատճառն այն է, որ իշխանական «էլիտայում» բոլորն էլ գիտեին՝ Մխիթար Պապոյանի դեպքում որևէ ճնշում, որևէ միջամտություն չի աշխատելու:

Ավելորդ չէ նշել, որ նա է եղել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, Վազգեն Խաչիկյանի ու սոցիալական ծառայության տասներկու աշխատակիցների և մեծ հնչեղություն ունեցող մի շարք այլ գործերով դատավորը»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА