o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զգուշացում ԵԽԽՎ-ից. Եթե ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ. «168 ժամ»

23.05.2019 09:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զգուշացում ԵԽԽՎ-ից. Եթե ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ. «168 ժամ»

. «ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն օբյեկտիվ է եւ անկողմնակալ։ Իսկ մտահոգիչ է, թե ոչ, պետք է որոշեն Հայաստանում, քանի որ համազեկուցողներն իրենց դիտարկումները, դիտողություններն են ներկայացնում, հետեւություններ կարող է անել կամ չանել հայկական կողմը, դա հայկական կողմի որոշման տիրույթում է։

«Օհանյանը եղել է իմ թիմակիցը, բայց էստեղ չի նշանակում, որ դատավարությանը խանգարում են…» «Ժողովուրդ»

Հասկանալի է, որ Հայաստանը ներկայումս փոփոխությունների փուլում է, շատ ոլորտներում դեռ սպասվում են փոփոխություններ, եվրոպական կառույցները, դատելով բոլոր հայտարարություններից, աջակցում են այդ բարեփոխումներին, սակայն դրանց իրականացման որոշ ձեւեր գուցե անընդունելի լինեն»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ ԵԽԽՎ գնահատականին։

Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ, ինչը կարող է դիտարկվել կամ ճնշման կասկած առաջանալ։

«Եթե հայտարարության մեջ ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ, որ այդ գործողությունները կարող են ընկալվել իսկապես ճնշումներ, բայց եթե դրանք նախաձեռնվեին այլ տեսքով, ամիսներ առաջ, գուցե նման զարգացումներ չլինեին»,- ասել է Հալբախը։

Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտի խոսքով՝ ՀՀ իշխանությունների հայտարարած արժեքների, ծրագրերի իրականացման հարցում ըստ էության երկու կարծիք չկա։ Սակայն հարցը, նրա կարծիքով՝ բարեփոխումների նախաձեռնման ձեւի մեջ էր, որը ոչ այնքան դրական ընկալվեց մի շարք գործընկերների կողմից, քանի որ դատական համակարգն իշխանության կարեւորագույն թեւերից մեկն է, որն իր գործունեության մեջ չպետք է լինի կաշկանդված։ Նա ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը համարում է զգուշացում ՀՀ իշխանություններին»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА