o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ...». Տեր Ասողիկ

23.05.2019 02:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ...». Տեր Ասողիկ

Այսօր Երեւանի ավագանու նիստում բավական թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրած երեք նախագծերի շուրջ, որի համաձայն նախատեսվում էր Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով, ինչն արժանացավ Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության կտրուկ դիմակայությանը: Արդյունքում, չգիտես թե ինչ տրամաբանությամբ, Երեւանի ավագանին որոշեց, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցը կարող է անվանափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի, իսկ Մաշտոցի պողոտան եւ Մովսես Խորենացի փողոցը՝ ոչ:

​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

Անդրադառնալով վերոնշյալ որոշումներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների եւ Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նշում է. «Ողջունում ենք Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշումը՝ Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ, բայց եւ տարակուսում, թե ինչպե՞ս է որոշվել Լուսավորչի առաջնահերթությունը Մաշտոցի համեմատ... Տարակուսանքի մեջ մնացինք նաեւ ազգային-հոգեւոր արժեքների վերաբերյալ քաղաքական ուժերի քննարկումներում հնչող լեզվաբանության առթիվ: Սիրենք մեր Հայրենին եւ միշտ հավատարիմ մնանք մեր նախնյաց սրբազան ժառանգությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА