o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հեղափոխությունից հետո նկատելի է հոգեւոր եւ բարոյական անկման տենդենցը»

23.05.2019 01:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հեղափոխությունից հետո նկատելի է հոգեւոր եւ բարոյական անկման տենդենցը»

Եկեք խոսենք բարոյականության, օրենքի, հոգևորի, արվեստի և գրականության, հասարակական մտքի գիտակցական ստերեոտիպերի մասին: Գիտակցական ստերեոտիպը գիտակցության մեջ համակարգ է` բաղկացած աստվածային պատվիրաններից, ռեֆլեքսներից, արատներից և ցանկություններից: Հին, քրիստոնեական օրենքներով շարժվող ժամանակներում այդ համակարգում դոմինանտի դերը, բնականաբար, պատկանում էր աստվածային պատվիրաններին: Գիտակցության ստերեոտիպերը ժամանակների մեջ կարող են լինել թույլատրելի, կարող են անցնել թույլատրելիի սահմանները և հեռանալ աստվածային պատվիրաններից դեպի բնազդը, արատը, մարդկային ցանկությունները:

«Ամուլսարը, Նիկոլի ասած՝ տոլմայի միջի շնաձկան փուշը դարձավ»

Թույլատրելի գիտակցական ստերեոտիպերի սահմանն այժմ ավելի է ընդլայնվել: Իհարկե, դարերի ընթացքում Աստված հետևում էր մարդուն և թույլ չէր տալիս, որ նա շատ հեռանա պատվիրաններից, խախտի բարոյականության և օրենքի թույլատրելի ստերեոտիպերը, քանի որ դրանց շուրջ են կառուցվում մարդկային օրենքը և բարոյականությունը:                                                                    

Գիտակցության ստերեոտիպերը և քաղաքացիական օրենքն ու բարոյականությունը փոխազդում են մեկը մյուսի վրա: Եթե մի երևույթ դարձավ ստերեոտիպ, այսինքն՝ զգալի տոկոս կազմեց հասարակության մեջ և թույլատրելի դարձավ, այն կարող է հիմնավորվել օրենքի կողմից և մտնել բարոյական նորմերի մեջ (համենայնդեպս՝ ժամանակակից դեմոկրատական պետությունների բարոյական նորմերի մեջ):

Վերջին տասնհինգ տարում Արևմուտքում գործող «Օվերտոնի պատուհան» համակարգը ավելի հեշտացրել է անթույլատրելի երևույթների գիտակցության ստերեոտիպ դառնալը և քաղաքացիական օրենքի ու որոշ եկեղեցիների կողմից ամրագրվելը:

Սակայն չմոռանանք, որ օրենքի և բարոյականության ակունք եղել է աստվածային պատվիրանը (համենայնդեպս՝ էր օրենքի և բարոյականության սկզբնավորման փուլում): Օրենքը և բարոյականությունը, ինչպես արբանյակներ, պտտվում են պատվիրանների շուրջ: Երբ նրանք հեռանում են պատվիրաններից, երբ գիտակցության ստերեոտիպերի թույլատրելի սահմանը խախտվում է, տեղի է ունենում աղետ, որի վառ օրինակներ կան Աստվածաշնչում (Սոդոմ և Գոմոր, Նոյի ջրհեղեղը, Հեսու Նավեի գլխավորած հրեական բանակի կողմից քանանացիների կոտորածը):

Եթե մենք պատվիրանի հետ քաղաքացիական օրենքի և բարոյականության կապի գծագիր կազմենք, կստացվի այսպիսի պատկեր՝

Շփվելով գիտակցության ստերեոտիպերի հետ՝ օրենքն ու բարոյականությունը հեռանում են պատվիրանից, թեթևացնում մարդու պարտավորվածության, պատասխանատվության բեռը, և տեղի է ունենում օրենքի և բարոյականության այսպիսի էվոլյուցիա՝

​​​​​​​«Սթափվե՛ք. դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք». Արթուր Թովմասյան

Մենք տեսնում ենք, որ գիտակցության ստերեոտիպերը, կառուցվելով աստվածային պատվիրանների շուրջ, կարող են ժամանակների մեջ փոփոխվել, էվոլյուցիա ապրել  դեպի մարդկային արատները, ցանկությունները և ռեֆլեքսները:

Վերջին ժամանակներում գիտակցության ստերեոտիպերը ոչ միայն էվոլյուցիա ապրեցին` հրաժարվելով աստվածային պատվիրաններից, կազմավորվելով միայն մարդկային արատներով և ցանկություններով, այլև Արևմուտքում որպես օրինականացման դաշտ, օրենքների ընդունման պայման դարձան` դուրս մղելով հասարակական կյանքից աստվածային պատվիրանները: Գծագրի 3, 4 նկարներում դա ակնհայտորեն երևում է:

Եվ այս դեպքում, այսինքն՝ երբ մարդը շատ է թաղվում մեղքի մեջ, Աստված թույլ չի տալիս, որ նա կործանի ինքն իրեն և իր աշխարհը, միջամտում է, դատաստան է անում (ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, համաճարակ, երկրաշարժ և այլն), մարդուն վերադարձնում է իր տված պատվիրանին:

Գիտակցության ստերեոտիպերը հեշտությամբ են ընդլայնվում, անցնում թույլատրելի սահմանը, քանի որ, ինչպես նշեցինք, մարդը ռեֆլեքսների, բնազդների և արատավոր ցանկությունների համակարգ է: Չիշխել արատների և բնազդների վրա, նշանակում է նրանց տեղ հատկացնել գիտակցության մեջ, հիմնավորել և, ըստ այդմ, հասարակության մեջ նրանց համար ստեղծել ստերեոտիպ, որը կարող է ազդել օրենքի և բարոյականության վրա, և մեղքը դարձնել նորմա: Ժամանակակից դեմոկրատիան այդ թույլ է տալիս: Քաղաքակիրթ աշխարհի մի շարք երկրներում գրանցված են և ազատ գործում են համասեռամոլների միություններ: Նրանք ունեն իրենց ակումբները, բարերը, ռեստորանները, ամուսնության գրանցումը պետական մարմինների կողմից: Հոլանդիայում և մի շարք ուրիշ երկրներում կան օրենքի կողմից թույլատրված կետեր, որտեղ թմրամոլներին տալիս են իրենց հասանելի թմրանյութը: Թմրամոլությունը դարձել է ստերեոտիպ, արևմտյան հասարակության մեջ կազմում է զգալի տոկոս և օրենքով չի հետապնդվում: Նույն կարգով չեն հետապնդվում պոռնկությունը, պոռնոհրատարակությունները:

Վերոնշյալը 2011 թվականին հրատարակած իմ «Գիտակցության ստերեոտիպեր» գրքից է: Ի թիվս հասարակության մեջ գործող տարբեր գիտակցության ստերեոտիպերի / «կարծրատիպեր» թարգմանությունն ինձ դուր չի գալիս/` այնտեղ խոսք է գնում նաև բարոյականության, օրենքի և հոգևոր կյանքի մեջ գործող գիտակցության ստերեոտիպերի մասին: Հաշվի առնելով այն, որ վերջին տաս տարում Արևմուտքում զգալի ոչ ցանկալի զարգացում են ապրել բարոյականության, քաղաքացիական օրենքի և հոգևորի մեջ գործող գիտակցական ստերեոտիպեր և մեր հեղափոխությունից հետո այդ գիտակցական ստերեոտիպերը ինտենսիվ կերպով սկսել են գործել նաև մեզ մոտ` Հայաստանում` որոշեցի մի հատված ներկայացնել այդ գրքից` որոշակի հավելումներով և վերլուծություններով:

«Գիտակցության ստերեոտիպեր» գիրքը գրել եմ 2007-2009 թվականներին: Անցել է ընդամենը տաս տարի, սակայն աշխարհում հսկայական փոփոխություններ կան. այլասերությունների տարբեր տեսակների վարակը արագորեն զավթել է ողջ Արևմուտքը և հիմա էլ փորձում է Հայաստանը զավթել: Շարունակենք գրքի այս ծավալուն հատվածի ընթերցումը.

«Պետք է բուժել հասարակությունը». Արթուր Թովմասյան

Սակայն մի՞թե արատի, մեղքի օրինական դառնալը ենթադրում է Աստծո կողմից դրա ընդունումը: Աստված՝ որպես ապրիորի էություն և հասկացություն, անփոփոխ է, բնականաբար անփոփոխ են նրա պատվիրանները: Հիսուսն ասում է. «Մի՛ կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, օրենքից և մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի: Ով որ այս պատվիրաններից փոքրերից անգամ մի բան կջնջի և մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի և կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի (Մատթ. 5:17-19»:

Ուրեմն՝ Աստծո պատվիրանն անփոփոխ է ժամանակների մեջ: Հասարակության մեջ ինչ-որ բանի տարածվածությունը մենք ենք ստեղծում կամ թույլ տալիս՝ մեր գիտակցության մեջ արդեն մտցնելով այդ բանի հանդուրժումը, ստերեոտիպ դարձնելով:

Գիտակցության անթույլատրելի ստերեոտիպերի գրանցման և ընդունման ամենատարածված պատճառն անտարբերությունն է: Անտարբերությունը 20-րդ դարում արդեն դարձավ պատճառ այնպիսի մի աշխարհկործան չարիքի տարածման, ինչպիսին ֆաշիզմն էր: Կայսերական Գերմանիայում ֆաշիստների առաջին ելույթներն ուղեկցվում էին հասարակության կողմից ծաղրով և անտարբերությամբ: Արդյունքը մենք տեսանք: Ֆաշիզմի օրինակով մենք կարող ենք հետևել գիտակցության անթույլատրելի ստերեոտիպի էվոլյուցիային՝

Կարող ենք ուսումնասիրել նաև բարոյական և հոգևոր որոշ բացասական երևույթների էվոլյուցիան մեզ մոտ՝ Հայաստանում: Մենք դրա հնարավորությունն ունենք. ես տասներեք  տարի աշխատել եմ հեռուստատեսությունում և հեղինակ եմ հաղորդաշարերի, որոնք նպատակ ունեին պայքարելու հայ ժողովրդի հոգևոր, բարոյական, մշակութային պատկերը փոխել ցանկացող երևույթների դեմ: Հաղորդաշարը 1992 թվականից պայքար սկսեց որոշ կազմակերպությունների դեմ, որոնք մատակարարում էին պոռնոֆիլմեր և ամսագրեր:  Մենք ժողովրդի մեջ հարցումներ էինք անում: Ահա այսպիսի պատկեր ստացվեց. մարդկանց 70-80%-ը դեմ էր պոռնոֆիլմերի զանգվածային ցուցադրմանը կինոթատրոններում և համապատասխան ամսագրերի ազատ վաճառքին, 10-15%-ը ձեռնպահ էր, 5-10% -ը կողմ էր:

1998թ. հեռուստատեսությունը, կինոթատրոնները դարձյալ հանգիստ ցուցադրում էին նմանատիպ ֆիլմեր: Տարեվերջի մեր հաղորդման տվյալներն էին՝

       20-30%-ը դեմ էր,

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

       30-40%-ը ձեռնպահ էր,

       30%-ը կողմ էր:

Տվյալները մոտավոր էին, բայց ակնհայտորեն երևում էր գիտակցության նոր ստերեոտիպերի երևան գալը: Նույն տվյալներն էին նաև թմրամոլության, համասեռամոլության, բազմակնության, պոռնկատների թույլատրության մասին հարցումներում:

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

       Տվյալները ցույց են տալիս, որ մեր հայ հասարակության մեջ էլ հայտնվել են և արմատավորվել գիտակցության նոր ստերեոտիպեր: Մենք արագորեն հոգևոր և բարոյական էվոլյուցիա ենք ապրում՝ ձգտելով հասնել արևմտյան աշխարհի հոգևոր և բարոյական վիճակին, ջնջելով մեր արժեքները, դրանք համարելով հետամնացություն, իրենց վերապրած ազգային հնոտիքներ:

       Պետք է նշեմ, որ 90-ական թվականներին հեռուստատեսային աշխատանքների ժամանակ մեզ մեր պայքարում շատ օգնեցին Արցախի պատերազմին մասնակցող ֆիդայիները «Սասունցի Դավիթ», «Արծիվ 1», «Արծիվ 2» գումարտակներից: Նրանց օգնությամբ կարողացանք փակել «Սեքսպրեսս», «Չո» պոռնո-թերթերը և ոմանց գործունեության շնչախողովակները, ովքեր գովազդում էին պոռնո մամուլ, ֆիլմեր, արտադրություն, պոռնկատների ազատ գործունեություն, համասեռամոլների գործունեության ազատություն և այլ մեր ազգին անհարիր երևույթներ:

      Շարունակեմ գրքից հատվածի մեջբերումը.

 Աստված միջամտում է մարդկային աշխարհին, երբ լցվում է համբերության բաժակը, երբ մարդու հոգևոր, բարոյական ապականությունը դառնում է սպառնալիք հոգևոր աշխարհի և բնության համար:

Զարմանալի փաստ են արձանագրել գիտնական հնէաբանները, երբ պեղում էին Պաղեստինի տարածքը: Ուսումնասիրելով հայտնաբերված մարդկային կմախքները, ժայռապատկերները, ծիսական և կենցաղային պիտույքները՝ նրանք տեսել են, որ քանանացիների յոթ ազգերում, որոնց Աստծո հրամանով պետք է ոչնչացնեին Հեսու Նավեի զինվորները (Ք.ա. 14-րդ դարի վերջ), տարածված էր համասեռամոլությունը, պեդոֆիլիան, զոոֆիլիան: Այդ ամենը ստերեոտիպ էր և օրենքով հաստատված նորմա: Աստված միջամտեց այդ երկրի հոգևոր, բարոյական, իրավական, քաղաքական կյանքին: Աստված հրամայեց կենդանի չթողնել քանանացիներից ո՛չ տղամարդկանց, ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին, ո՛չ էլ երբեմն նույնիսկ կենդանիներին: Եթե մեկնումեկը խղճար որևէ երեխայի կամ կնոջ, նրա պատիժը Աստված պետք է տեսներ (Երկրորդ Օրինաց 20:16-18, Հեսու 3:9-11, 6:20-21, 8:24-25, 11:14 և այլն): Ահա այսչափ դաժան էր և խիստ Աստված Հին աշխարհում: Իսկ մի՞թե Աստված փոխվել է, մի՞թե հիմա նա չի միջամտում մարդու կյանքին:

2004 թվականի վերջի Ինդոնեզիայի ջրհեղեղը պաշտոնական տվյալներով տարավ մոտ 300.000 մարդու կյանք: Ռուսական կենտրոնական հեռուստաալիքներից մեկը լուրերով հայտնեց, որ ցունամին քանդել է ամեն ինչ, բացի քրիստոնեական և բուդդայական տաճարներից: Սրանից ավելի Աստված ի՞նչ պետք է աներ, ինչպե՞ս պետք է վկայեր իր գործի մասին: Ինդոնեզիայի ծովափերը հայտնի են զվարճությունների և հեշտանքի վայրերով: Քաղաքակիրթ աշխարհը ձգտում է այնտեղ՝ վայելելու աշխարհի ամենանրբագեղ, էժան և էկզոտիկ աղջիկներին, ամենաառնական տղամարդկանց: Առատ սնունդ, մրգեր, հոյակապ բնավայրեր, օվկիանոս. երկրային դրախտ: Բայց արի ու տես՝ այդպիսի դրախտը երկրի վրա վերջ ունի:                                                                                                        

«Ոչինչ չի արվելու ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար». Արթուր Թովմասյան

Աստված ողորմած է, բայց Աստված նաև դաժան է: Մեր անտարբերության և անպատասխանատվության համար մենք մերթընդմերթ ականատես ենք  լինում կամ արժանանում նրա դաժանությանը և դատաստանին»:

Իմ դիտարկումներով համասեռամոլության, թմրանյութերի, պոռնո հրատարակությունների գովազդի և տարածման կամ էվոլյուցիայի գրաֆիկը մեզ մոտ` Հայաստանում, 1990-ական թվականների սկզբից ցայսօր ունի այս մոտավոր պատկերը`

   

Այստեղից երևում է, որ 90-ական թվականների ողջ ընթացքում այլասերվածության քարոզը աճի տեմպեր է ունեցել, իսկ 2000 թվականից պակասել է մինչև անցյալ տարի: 90-ական թվականներին թերթի բոլոր կրպակներում անխտիր վաճառվում էին պոռնո ամսագրեր և թերթեր, բոլոր կինոթատրոններում ցուցադրվում էին պոռնո կամ էրոտիկ ֆիլմեր: Իմ «Շեմին» հեռուստահաղորդաշարի մեջ կան կադրեր, որտեղ դպրոցականները /5-10 դասարաններ/ «Ռոսիա» կինոթատրոնում դիտում են այդպիսի ֆիլմերից մեկը, կադրերում կան Երևանի կենտրոնական թերթի կրպակների մեծ մասը իրենց թերթերի և ամսագրերի ցուցադրությամբ, կինոթատրոնների հարակից աֆիշները պոռնո և էրոտիկ ֆիլմերի գովազդերով:  Ի դեպ, Հայաստանի հանրապետության առաջին տաս տարիների այդ գործընթացը հիմա էլ է թափ առնում, հեղափոխությունից հետո նկատելի է նույն հոգևոր և բարոյական անկման տենդենցը:

Ի մի բերեմ իմ հետազոտությունները: Արևմուտքը կործանվում է: Սա միանշանակ պարզ է: Սա այնքան պարզ է, որքան այն, որ Երկիրը կլոր է: Կասեցնել այդ գործընթացն այլևս, ցավոք սրտի, անհնար է: Արևմուտքի կործանումն ընդամենը ժամանակի հարց է: Այդ ժամանակն օրեցօր կրճատվում է և արագանում է նաև նրա իրական, նույնիսկ մեզ նման կույրերի համար նկատելի բարոյական և հոգևոր առումով անկումային փոփոխությունների  հաճախականությունը:

1990-ական թվականների արևմտյան այլասերվածության նահանջած ալիքը նոր թափով է գրոհում մեր հայ իրականության վրա: Եվ սա ազգապահպանման համար մեր տարբեր խավերի նոր միավորման և պայքարի հզոր խթան պետք է հանդիսանա:

Արժանապատիվ ՏԵՐ ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА