o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սուրբ ունենալը պատիվ է մի ազգի համար, իսկ դուք «ամոթ զգացեք…»

23.05.2019 00:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սուրբ ունենալը պատիվ է մի ազգի համար, իսկ դուք «ամոթ զգացեք…»

Այսօր Երեւանի ավագանու նիստում բավական թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրած երեք նախագծերի շուրջ, որի համաձայն նախատեսվում էր Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով, ինչն արժանացավ Երեւանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության դիմակայությանը: Ավելին՝ նրանցից ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ հայտարարեց, թե սա քայլ է դեպի վաղ միջնադար:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

Անդրադառնալով օրվա ամենաքննարկված թեմային՝ ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ ընդգծում է. «Որքա՜ն մտային եւ հոգեկան անկյալ պետք է լինի մարդ, որ ամաչի «Սուրբ» անունը իր քաղաքում տեսնելուց։ Մարդիկ չեն իմանում, որ սրբությունը անցած գնացած բան չէ, այլ ներկա եւ ընկալելի բոլոր նրանց կողմից, որոնք ե՛ւ Աստծո, ե՛ւ Նրա եկեղեցուն եւ ազգին տվել են բազմաթիվ գործեր, որի համար հռչակվել են «ՍՈՒՐԲ», այսինքն՝ մաքրված, զատված, սրբագործված անձ։ Նույնքան դատապարտելի են մարդիկ, որոնք Եկեղեցի, սրբություն, սուրբ, հայրապետ, քահանա, եւ այլ բառերի մեջ հետդարձ են նկատում դեպի «միջնադար»։ Ձեր կարճ խելքով միջնադարում վա՞տ մտայնություն ունեին մարդիկ, հետամնա՞ց էին, թե՞ առաջին դարերում ապրողներն էին անբարոյական, անզգամ, անգրագետ, հետամնաց եւ կամ աստվածամերժ»։

​​​​​​​«Կառավարությունն ընդամենը մեկ գիշերվա ընթացքում կարող է կորցնել ժողովրդային աջակցությունն ու իշխանությունը»

Հոգեւորականը շեշտում է, որ Ամերիկայի Միացյալ նահանգներում, ուր ապրում է մոտավորապես 325 միլիոն անձ, որոնք ունեն թերեւս ամենախառը բնակչությունը մոլորակի վրա, ամեն կրոններից, հավատքներից, սկեպտիկ, անհավատ, թերահավատ, գույնից, ազգությունից, որոնք ապրում են հազարավոր գյուղերում եւ քաղաքներում, հավատավոր մարդկանցից կամ համայնքներից անդին, Ամերիկայի ժողովուրդի մեջ քրիստոնեության անվան միայն ավանդություններն են մնացել., մինչդեռ. «Միայն փափագում եմ մի քանի մեծ քաղաքների անունները նշել եւ դրանց հիմնադրման թվականները։ Կարդացե՛ք սուրբերի անուներով քաղաքները.

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

1. St. Augustine, FL, 1565, քանի որ ծովափ ոտք դրեցին սուրբի օրուան Օգոստոս 28-ին։

2. Ave Maria, FL, 2005, Հիմնված «Դոմինո Փիցայի» հիմնադրի կողմից։

3. San Antonio, TX, 1718, նախահիմնադրումից առաջ անվանումը Հունիս 13, 1691-ին Ս. Անտոն Պատուացիի անունով։

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

4. Saint Louis, MO, 1764, Ֆրանսայի Ս. Լուի Թ. Թագավորի անունով։

5. St. Paul, MN, 1854, Պողոս Առաքյալի անունով։

6. St. Anne, IL, 1851, Ս. Աստվածածնի մոր անունով։

7. St. Leon, IN, 1852, Կաթոլիկ Ս. Լիոն Բեմբոյի անունով

​​​​​​​«ԿԱՄՔ»-ը զգուշացնում է

8. Sault Ste. Marie, MI (“St. Mary’s Rapids”), 1668, Միչիկանի հնագույն քաղաքը անվանված ժեզուիթ ավետարանողների կողմից։

9. St. Clair, MI , Մարտ 28, 1820, Ս. Կլեյր գետի անունով, որն անվանվել է Ս. Կլեյր Ասիսացիի անվամբ իր տոնի օրը, 1679-ին։

​​​​​​​Սուրբ Պատարագից մինչեւ ավանդական խմիչքի համտեսում. Կարո Փայլանն արժանացել է Մոնտեվիդեոյի հայ գաղութի ջերմ ընդունելությանը

10. St. Ignace, MI, 1671, Կաթոլիկ Ս. Իգնատիոս Լոյոլայի կողմից։ Երկրորդ հնագույն քաղաքը Աբալաշյան լեռների արեւմուտքում։

11. St. Joseph, MI, 1829, Քաղաքի անունն էր « Newburyport», ապա անվանված Ս. Հովսէփ 1834-ին

Միացյալ Նահանգներում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել վեյփ ծխելուց հետո

12. St. Joseph, MO, 1843, Ճոզեֆ Ռոպիտույի կողմից։

13. St. Peters, MO, 1791 Սպանացի ժեզուիթների կողմից։

14. St. Thomas, MO, 1800-ականների վերջերում Ս. Թովմաս առաքյալի անունով։

15. St. Charles, MO, 1791, Նախկին անունն էր San Carlos del Misuri”

​​​​​​​Հանկարծամահ է եղել Տեր Եղիա ավագ քահանա Հայրապետյանը

16. St. Croix Falls, WI, 1793, նշանակում է Ս. Խաչ։ Կաթոլիկ Հենեպին քահանայի աշխատանքներով, որ հավատքը տարածում էր կարմրամորթների շրջանակներում 1680-ին։

17. St. Francis, WI, 1951, Ս. Ֆրանսիս Դե Սալեսի անունով։

Պատգամավորը աղջիկներ է տարել Բաղրամյան 26, երբ այն եղել է Փաշինյանի նստավայրը

18. St. Cloud, MN, 1856, Ֆրանսայի Սէն Կլաուդ քաղաքի անունով, որը իր հերթին ունի 6-րդ դարի Ս. Կլոդոալդի անունը։

19. St. Martin, MN, 1866, Դ. Դարի, Գաղիայի եպիսկոպոս Ս. Մարտինոսի անունով։

«Փորձում են ժողովրդին մեկուսացնել իրականությունից». «Կամք»

20. St. Stephen, MN, 1858, Ս. Ստեփանոս նախավկայի անունով։

21. St. Ansgar, IA, 1853, Անվանումը Բենետիկտյան ֆրանսացի վանական Ս. Անսկարի անունով, որ քարոզել է եւ քրիստոնյա դարձրել Դանիան, Շուետը, եւ հյուսիսային Գերմանիան 830-ից մինչեւ 850 թվականները։

«Խնդիրները նախկինների վրա բարդելով՝ առաջ երբեք չեն գնա». Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

22. St. Donatus, IA, 1846, Երկրորդ դարի նահատակ, Ս. Դոնատոսի անունով։

23. St. John, KS, 1875 որպէս «Սիոնի Ձոր» եւ ապա 1879 Ճոն Պ. Ս. Ճոնի անունով, Կանզասի այն ժամանակի կառավարիչ, մորմոնների կողմից։

LIVE. Երևանի ավագանու նախկին անդամը, ավելը ձեռքին, ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց

24. St. John, ND, Կանադայի Կեպեկի մի եկեղեցու անունով որտեղից քարոզիչներ գալով հավատքը տարածում էին, Ս. Հովհաննես առաքյալի անունով։
25. St. Francis, SD , 1886, Ս. Ֆրանսիսկոս Ասիսացիի անունով։

26. St. Lawrence, SD, 1881, Ս, Լորանս գետի անունով, որն անվանվել է սրբի օրվան, Ժակ Կարտիէի կողմից։

​​​​​​​«Աստված երկար կյանք տա բոլոր մայրերին». մահացել է Միքայել սրբազանի մայրը

27. St. Edward, NE, 1871, Նոտր Դամի Էդուարդ Սորինի անունով։

28. San Juan, TX, 1909, Ս. Հովհաննես Մկրտիչի անունով։

29. St. Ignatius, MT, 1854, Կաթոլիկ Ս. Իգնատիոս Լոյոլայի անունով։

30. San Luis, CO, Ապրիլ 9, 1851 Ֆրանսայի Լուի Թ.-ի անունով։

Մենք հետևողականորեն աշխատելու ենք Արցախի անկախության միջագային ճանաչման ուղղությամբ. Բակո Սահակյան

31. Santa Fe, NM, 1610, քաղաքի իրական անունն էր « La Villa Real de la Santa Fe de San Francisco de Asis» (Թագավորական Քաղաք Սուրբ Հավատքի, Ս. Ֆրանսիսկոս Ասիսացիի)։

32. Santa Rosa, NM, 1865 եւ անվանված 1890-ին Լիմայի կաթոլիկ սրբուհի Ռոզայի անունով։

«Ավետիք Իշխանյանն աղավաղում է սուրբգրային տեքստը». Տեր Համբարձում քահանա Դանիելյան

33. San Luis, AZ, 1930, Մեկսիկոյի սահմանին, Ֆրանսայի Ս. Լուի Թ. Թագավորի անունով։

34. St. Johns, AZ, 1873, Ս. Հովհաննեսի տոնի օրվան։

35. St. Maries, ID, 1889 եւ հաստատված որպես քաղաք 1913-ին, մոտակա գետերի անուններով։ Ս. Մարիամ Աստվածածնի անունով։

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 8-րդ)

36. St. Anthony, ID, 1890-ին, Կաթոլիկ Ս. Անտոն Պատուացիի անունով։

37. St. Joseph, OR, 1870, Ս. Հովսեփի անունով։

38. St. Louis, OR, 1845, Ֆրանսայի Ս. Լուի Թ. Թագավորի անունով։

39. St. Paul, OR, 1838, Ս. Պողոս առաքյալի անունով։

«Բավական է հոգեւոր արժեքների մեջ տեսնել ազգի կործանումը». Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան

40. Los Angeles, CA, Սեպտ. 4, 1781-ին։ Քաղաքի բուն անունն է « El Pueblo de La Reina de Los Angeles» (Հրեշտակների Թագուհիի քաղաքը)։ Այլ տեղեր գրվել է « El Pueblo de Nuestra Senora de los Angeles de Porciuncula»։ Երկու պարագաներում քաղաքը անվանվել է Աստուածամօր անունով։

«Անցել է 5 տարի, սակայն ոչինչ չի փոխվել ցեղասպանություն վերապրած եզդիների կյանքում». Ռուստամ Բաքոյան

41. Sacramento, CA, Կամ « Santisimo Sacramento» փետրվար 27, 1850, նշանակում է «Սրբազնագույն կամ Սուրբ Պատարագ» Կալիֆորնիայի մայրաքաղաքը։

42. San Bernardino, CA, Մայիս 20, 1810, Ս. Պերնար Սիենացիի անունով։

​​​​​​​Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակության հոգեւորականները՝ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ

43. San Clemente, CA 1602 եւ 1925, առաջին դարի հայր, Ս. Կլեմանի անունով։

44. San Diego, CA, 1769, Կաթոլիկ Ս. Դիդակոս Ալկալացիի անունով, (Diego de San Nicolas)։

45. San Francisco, CA, Յունիս 29, 1776, Ս. Ֆրանսիսկոս Ասիսացիի անունով մոտակա վանքի անունից։ Մի ժամանակ կոչվել է Չարչարանակիր սրբուհի Դոլորեզի Վանք։

Նորք-Մարաշ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են ՔԿՀ (Բացառիկ կադրեր)

46. San Luis Obispo, CA, 1772, Թուլուզի եպիսկոպոս Ս. Լուիի անունով։

47. San Juan Capistrano, CA, Նոյեմբեր 1, 1776, Կաթոլիկ Ս. Հովհաննես Կապիստանոյի անունով։

48. St. Albans, VT, Օգոստոս 17 1763, Բրիտանիայում 3-րդ կամ 4-րդ դարի նահատակ Ս. Ալբանոսի անունով։

«Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում մենք մի խնդիր ունենք` լինել միասնական». Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

49. St. Marys, PA, Դեկտ. 8, 1842, Քաղաքի նախկին անունն էր Marienstadt։

50. St. Albans, WV, 1816-ին Philippi, ապա Colesmouth, ապա Kanawha City, եւ վերջապես 1872-ին Ս. Ալբանոս։

51. St. Marys, WV, 1849, Ալեքսանդր Կրիլի կողմից երբ նա տեսիլք է ունեցել ու տեսել Աստվածածնի էջքը Օհայո գետի ափին, ուր հիմնվեց քաղաքը։

«Ես թույլ չեմ տվել». Հ. Բաբուխանյանը` Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին (Տեսանյութ)

52. St. Regis Park, KY, 1853-ին Կաթոլիկ հոգեւորական Հովհաննես Ռեճիսի անունով։

53. St. Florian, AL, 1872, 4-րդ դարի նահատակ զինվորական Ֆլորիանի անունով։

54. St. Marys, GA, Նոյ. 20, 1787, Աստվածամոր անունով։

55. Holy Cross, AK, 1840-ին հիմնուած որպես էսկիմոյական «Anilukhtakpak», 1912-ին «Ս. Խաչ» մոտակա վանքի եւ դպրոցի անունով։

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 6-րդ)

56. Saint Paul, AK, հիմնուած 1786-ին ռուսերի կողմից։ Ս. Պողոս առաքյալի անունով։

57. Yettem, CA, Հայերը հիմնել են Կալիֆորնիայում աստուածաշնչական անունով «Եդեմ» գյուղը»։

Տեր Սերոբը շեշտում է, որ կարելի է շարքը անվերջ թվել՝ նշելով հազարավոր գյուղեր, ավաններ, ճամբաներ, որոնք կրում են սրբերի անուններ. «Սա այն Ամերիկայում է, ուր կրոնն ու քաղաքականությոնը խիստ բաժանված են։ Բայց ո՛չ մի ամերիկացի, ի՛նչ հավատքի որ պատկանի, չի առարկում իր քաղաքի վրա «Սուրբ» անունից կամ մակդիրից։ Էլ չհաշվեմ Եվրոպայում կամ Ռուսաստանում սրբերի անուններով դրված քաղաքները եւ գյուղերը։ Իսկ եթե ամաչում եք ձեզ Հայ դարձնող ու Հայ պահող «միջնադարից», խորհուրդ կտայի, որ դուք անձամբ վերցնէիք այդ ձեր չհաւանած, անգոսնած, ծաղրած «միջնադարի» գրքերը, մատյանները, եւ մի քանի էջ թերթելով մեծատառով ՍՈՒՐԲ Մեսրոպ Մաշտոցի, Ս. Սահակ Պարթեւի, Ս. Ստեփանոս Սյունեցիի, Ս. Գրիգոր Նարեկացիի, Ս. Ներսես Շնորհալիի, Ս. Գրիգոր Տաթեւացիի մեծատիտան մտքերի կողքին այլ սրբերի գրությունները. ու դրանք բաղդատեիք այսօրվա պղպջակային փոքրությանց, ոչնչությանց, այլասերվածների, անբարոյական ընկածությանց, անզգամ աստուածամերժության, մերկացողների, մարմին ցուցադրողների, գողությանց, անառակության, եւ ձեր ներկա  «հառաջացած» պոռնկության դարի հետ, որ ԻՄԱՆԱՔ թե ՈՎՔԵ՞Ր էին հառաջացյալը եւ ՈՎՔԵ՛Ր են հետամնացները, գոնե մեծատառով ՄԱՐԴ կոչվելու տեսանկյունից»։

«Ինքս դեմ եմ քվեարկելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը». Արման Բաբաջանյան

Եզրափակելով խոսքը՝ հոգեւորականը հավելում է, որ Միացյալ Նահանգներում տասնյակներով «Սուրբ» անունով քաղաքներ կան, հազարավոր գյուղեր, տասնյակ հազարավոր ճանապարհներ, փողոցներ. «Մինչդեռ դուք ափսոսում էք ՄԻ՛ ՓՈՂՈՑ անվանել «ՍՈՒՐԲ Մեսրոպ Մաշտոցի» անունով, որի պետական ՇՔԱՆՇԱՆԸ շնորհում եք շատ մարդկանց։ Մինչ այդ կարող եք գնալ ու պահել հակահայ, մարդակեր անաստված Կասյանի, Աթարբեկյանի փողոցների անունները, կամ պահել Սուրեն Սպանդիարյանի արձանը Գարեգին Նժդեհի անվան հրապարակում։ Ի վերջո ձեր արժանիքները եւ ազգի դիմագծողները ձեր նախնիներն էին, որոնք խոսում էին Աստծո հետ, իսկ դուք «ամոթ զգացեք» որ նման հայրեր ունեք։ Սուրբ ունենալը պատիվ է մի ազգի համար։ Մեծագույն ցավ է, երբ ազգի առաջնորդները չեն գիտակցում իրենց մեծացնողներին, ու «ամոթ են» զգում իրենց հայրերի վարքերով եւ սրբերով…»։

Լուլուն Ստամբուլյան կոնվենցիան կարդացել` բան չի գտել, եկեղեցու հայտարարությունը լսել` չի հասկացել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА