o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այսօր հայկական էստրադային երաժշտարվեստը հոգեւարքի մեջ է»

23.05.2019 00:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այսօր հայկական էստրադային երաժշտարվեստը հոգեւարքի մեջ է»

Օրերս հայտնի դարձավ, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպայի ճաշակով չէ, ու բավարար միավորներ չտալով մեր պատվիրակներին` չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակիչը, ու եզրափակչում հայտնվելն այդպես էլ անկատար երազանք մնաց: Երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում խոսելով «Եվրատեսիլի» մասին, ընդգծեց, որ այս մրցույթը որքան դրական, այնքան էլ` բացասական կողմեր ունի:

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

- Նախ` այս տարվա հայաստանյան պատվիրակ Սրբուկի հետ միասին ենք մի ճանապարհ անցել, պոտենցիալ ունեցող երգչուհի է, գնահատում եմ նրա երաժշտական կարողությունները, արտիստիկան, խարիզմատիկան, բայց եթե նրա կատարումը համեմատենք «Եվրատեսիլում» նախորդ տարիների հայաստանյան պատվիրակների կատարումների հետ, ապա 5 բալանոց սանդղակով Սրբուկի ելույթը 4 միավոր կգնահատեմ, որովհետեւ այնտեղ մի քանի նրբություններ կան: Եթե չնայենք, որ ասում են, թե «Եվրատեսիլում» կարող ես ֆալշ երգել կամ մի ապուշ բան անել, բայց` հաղթել: Պրոֆեսիոնալ առումով, եթե կատարողական չափանիշներով վերցնենք, բնականաբար, գերազանց կատարում չի եղել, կային որոշակի կրիտերիաներ, որոնց մասին կարելի է դետալային քննարկել: Իհարկե, երբ ներկայացվեց տեսահոլովակը, անկեղծ շատ տպավորված էի, իսկ ձայնագրությունը` հնչողությունը, ինտոնացիան հրաշալի ստացել էին ձայնագրման ստուդիայում: Բայց մի հետաքրքիր բան կա, որը սովորեցրել է իմ լավ ընկեր, ուսուցիչ, սիրելի Նադեժդա Սարգսյանը, ասում էր` եթե մրցույթի ես մասնակցում, այն, ինչ անում ես փորձի ժամանակ, իմացիր` հենց դուրս եկար բեմ, դրա մաքսիմում 50 տոկոսն ես կարողանալու անել: Մինչ «Եվրատեսիլը», մի քանի անգամ Սրբուկին տեսանք տարբեր երկրներում պրոմո-տուրերի մասնակցելիս, փորձերից որոշակի կտորներ, ու երեւում էր, որ կատարողական առումով կենդանի երգեցողության ժամանակ այդքան էլ չի փայլում: Էլի եմ կրկնում` նա հրաշալի երգչուհի է, բայց երգի հետ կապված իր հետ մեծ աշխատանքներ կային կատարելու:

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

- Ստացվում է` Սրբուկի հետ աշխատող թիմը սրտացավորեն չի՞ աշխատել:
-
Չեմ կարող ասել սրտացավորեն է, թե` ոչ, բայց կարծում եմ` «Եվրատեսիլը» նուրբ իրավիճակային խնդիր է, որտեղ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ: Չգիտեմ, թե իր հետ ով է աշխատել, բայց կարելի էր ավելի լավ արդյունք տալ, որովհետեւ Սրբուկը պոտենցիալ ուներ` բարդ իրավիճակներ հաղթահարելու:

Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է

«ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ, «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանն անընդմեջ երկու տարի չի հաղթահարում կիսաեզրափակիչ փուլը:

- Այս ընթացքում ինձ բոլորն ասում էին, քանի որ հեղափոխություն է եղել, «Եվրատեսիլում» անպայման լինելու ենք եզրափակչում եւ հաղթելու ենք: Այսինքն` մեր քաղաքականությունը «փաթաթեցին» «Եվրատեսիլի» հետ: «Եվրատեսիլում» բնականաբար կա քաղաքականություն, բայց որքանով այն այդ պահին իրավիճակ կփոխի, մենք տեսանք արդեն արդյունքից: Ինչ վերաբերում է մեր վերջին տարիների եվրատեսիլյան ձախողումներին, ապա ասեմ, որ դա ունի իր պատճառները: Վերջին 15 եւ ավել տարիներին պրոֆեսիոնալ զբաղվելով հայկական երաժշտարվեստի, էստրադային արվեստի ու կրթության ոլորտում, ասեմ` այսօր հայկական էստրադային երաժշտարվեստը հոգեվարքի մեջ է, եւ դա ոչ թե երեկ է եղել, մեկ ամիս, 6 ամիս, կամ մեկ տարի առաջ, այլ դա վերջին 5-6 եւ ավել տարիներին երաժշտարվեստում ունեցած սխալ քաղաքականության արդյունքն է: Մեր մշակութային արժեքների, երաժշտարվեստում ոչ ճիշտ ուսուցանման, ներկայացման, հետեւողական աշխատանքի ոչ ճիշտ արդյունք է:

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում

«ԱՅՍ «ԱԴՆԱՌԱԶՎԻ» ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ»

- Դուք ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը:

- Հիմա բացատրեմ` այսքան դիլետանտիզմ չկա ոչ մի ոլորտում, որքան` երաժշտարվեստում: Այսինքն` դիլետանտիզմը տարել է մի վատ իրավիճակի, որտեղ մարդիկ պրոֆեսիոնալ չեն եւ պարտադիր էլ չէ, որ պրոֆեսիոնալ լինեն: Բոլորի մոտ այն կարծիքն է, որ եթե ձայն ունես, ուրեմն` կարող ես գոռալ, գնալ մշակել ձայնը եւ դառնալ սարքած երգիչ, եթե չունես նորմալ երաժշտական լսողություն, չես կարող պարտիտուրա կարդալ, գնա գործիքներ գնիր, ստուդիա բացիր եւ ուրիշների երգերը ձայնագրիր, դրանից հետո կդառնաս կոմպոզիտոր... Ա՛յ, սա է խնդիրը: Եթե այդպես շարունակվի, մենք մեզ սպառնալիքի տակ ենք դնելու, իսկապես ոչ միայն մեր ազգայինը, այլ նաեւ էստրադայինը: Դեմ չեմ ժամանակակից երաժշտության ստեղծմանը, բայց սա մեծ սպառնալիք է մեր երկրին, մեր վաղվա արտիստների կարիերային, համաշխարհային հարթակում ներկայանալու գործում: Տարին մի քանի անգամ միջազգային տարբեր մրցույթների եմ ներկա լինում, մեր սաներին ենք ներկայացնում, փառք Աստծո, որ մենք դեռեւս ունենք Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, Առնո Բաբաջանյան, ովքեր հրաշալի ստեղծագործություններ են արարել, որ կարողանում ենք պատվով ներկայացնել մեր երկիրը մեր ազգային, էստրադային երաժշտությամբ, որպես կատարողական հզոր աշխատանք, եթե իհարկե արտիստը կարողանում է: Բայց այս «ադնառազվի» կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երաժշտարվեստը տանում են կործանման, կոլապսի է ենթարկված երաժշտարվեստը: Այս ամենը կուտակվում է եւ բերում վատ հետեւանքների: «Եվրատեսիլի» երգը, ինչպիսի երգ էր, ո՞վ էր ստեղծել, ովքե՞ր էին մասնակցել ստեղծմանը, ինչո՞ւ ենք ընդունում, որ պետք է ինչ-որ աղբ նեկայացնել այս մրցույթում, որ հաղթենք: «Եվրատեսիլ» կարելի է տանել լավ, հզոր գործեր եւ ոչ թե հաղթել, այլ լավ ներկայանալ: «Եվրատեսիլն ունի լավ եւ վատ կողմեր, լավն այն է, որ ընկնում ես մի նախագիծ, որտեղ երկիրը քեզ վրա 100 հազարավոր դոլարներ է ծախսում, որպես պրոդուկտ քեզ տանում է պրոմո-տուրերի, ներկայացնում է Սփյուռքին, որից հետո արդեն միլիարդավոր հեռուստադիտողի առջեւ միանգամից գովազդվում ես, եթե, իհարկե, բախտդ բերի: Իսկ հայ արտիստների պարագայում, եթե «Եվրատեսիլից» վերադառնում ես Հայաստան, ամենաշատը կարող է, ասենք, հարսանիքներում բարձրանա հոնորարդ: Եթե մենք այդ պահանջով ենք գնում, մեզ «Եվրատեսիլը» պետք չէ, եթե գնում ենք, որ հաղթենք, մեր երկրի արվեստը ներկայացնենք, մեր լեզվով երգենք... Այս եւ շատ այլ նման հարցեր պետք է դրվեն նժարի վրա, ու ոչ թե դիլետանտները զբաղվեն, այլ` պրոֆեսիոնալները: Առնվազն կոմայի մեջ գտնվող էստրադային արվեստը, որն ունի լուրջ վիրահատության կարիք, եթե վաղը չվիրահատվի, օրեցօր ավելի վատանալու է, եկող տարի ավելի վատ ենք ներկայանալու, մյուս տարի` առավել վատ եւ այսպես շարունակ: Արդյունքում այս երկիրը աննպատակ փողեր է ծախսելու այդ մրցույթի վրա:

Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՈՒՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

- Ստացվում է` մեր հարկերից գոյացած գումարը վճարում են Եվրոպական հեռարձակողների միությանը, որպեսզի մեր երկրի առաջին ալիքով այլասերվածություն քարոզեն, դա՞ է մեր նպատակը:

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

- Վերջերս այդ տենդենցը կա «Եվրատեսիլում», չեմ ուզում ասել, թե կազմակերպիչները ինչու են համասեռամոլների պրոպագանդում, դա իրենց ծրագիրն է, իրենց քաղաքականությունը, եթե չես ուզում մի նայիր, պարտադիր պայման չէ, որ նայես, բայց որքանով մենք պետք է դա վերցնենք, ընդունենք մեզ համար, դա արդեն մեր երկրի քաղաքականության, մշակութային քաղաքականության խնդիրն է: Ամենակարեւորը, որ մեր երկիրը եւ Մշակույթի նախարարությունը մշտապես չի ունեցել եւ այսօր էլ չունի նորմալ մշակութային ռազմավարություն իրականացնելու ծրագիր: Սա շատ կարեւոր է, քանի որ մեր երկրի միակ հզոր բազան մշակույթն է, ու շեշտը չենք դնում դրա վրա, արդյունքում թվում է, որ մեզ մշակույթ պետք չէ, Մշակույթի նախարարություն պետք չէ, մշակույթի վերահսկման կոմիտե կամ կազմակերպություն պետք չէ... Իսկ ինչ վերաբերում է մեր հարկերից այդ մրցույթին գումարներ վճարելուն, բնականաբար դա մենք չենք որոշում, քանի որ պետական մասշտաբի ծրագիր է եւ ամբողջությամբ պատկանում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը, որը հաստատում է Հանրային հեռուստատեսության յուրաքանչյուր տարվա ծրագրերի ցանկը, որի համար ֆինանսավորումները տրվում են ՀՀ պետական բյուջեից, այսինքն, այստեղ պետությունն է վերահսկողը, պետք է պետությունը տեսնի, այդ քաղաքականությունն իրականցնի, մեզ պե՞տք է «Եվրատեսիլը», թե` ոչ, կամ` եթե պետք է, ինչպե՞ս պետք է այն լինի: Ամոթ է, որ մենք արդեն 2-րդ տարին է, կիսաեզրափակիչ փուլը չենք հաղթահարում, այսինքն` Սփյուռքը չի քվեարկում: Եթե Սփյուռքի 50 տոկոսը, չէ` 30 տոկոսն էլ քվեարկի, կհաղթենք:

​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

- Իսկ ինչո՞ւ չի քվեարկում:
-
Որովհետեւ համապատասխան հետաքրքրություն չկա, Սփյուռքին էլ չի հետաքրքրում այն, ինչ մերոնք ներկայացնում են, որը, այսպես ասած, դրսից արված «քոփի փեյսթ» է, որը Սփյուռքում ապրած հայրենակիցները տեսնում են եւ` վատ տարբերակով:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА