o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ». Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ

22.05.2019 19:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ». Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ

Այսօր Երեւանի ավագանու նիստում բավական թեժ քննարկում ծավալվեց «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրել երեք նախագծերի շուրջ, որի համաձայն նախատեսվում էր Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար անվանափոխել Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով:

«Իրավիճակ է փոխվել՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին». Գեղամ Պետրոսյան

Նախագծերի վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Հենց բուն այս նախագծերի գաղափարական կողմին անդրադարձ քիչ եղավ, այսինքն՝ գաղափարապես ինչ-որ խնդիր կա սրա հետ կապված, թե՝ ոչ: Օրինակ, ինձ մոտ կա  ու ասեմ ինչն է՝ հանդգնելով հարուցել սրբերի զայրույթը: Սրբությունը քաղաքական կատեգորիա չէ: Ինչն է խնդիրը սրա հետ՝մենք ասում ենք՝ Մովսես Խորենացին սուրբ է եղել, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Լուսավորիչը սուրբ են եղել:  Ոչ մեկ սա չի վիճարկում, չի էլ կարող, որովհոետեւ սրբադասում է մարդկանց եկեղեցին: Եվ եկեղեցին սրբադասել է այս մարդկանց եւ համոզված եմ՝ այստեղ ոչ մեկ չի էլ կասկածում այդ մարդկանց սրբության վրա: Բայց մենք այդ մարդկանց անուններով փողոցներ չենք դրել, որովհետեւ իրենք սուրբ են: Կան բազմաթիվ սրբեր, որոնց անուններով փողոցներ չկան: Ինչու կա Մովսես Խորանացու անունով փողոց,  որովհետեւ ինքը մեր պատմահայրն է: Իսկ ինչու չի առաջարկվել, օրինակ, փողոցն անվանափոխել պատմահայր Մովսես Խորենացու փողոց: Ավելի հասկանալի կլիներ ինձ համար, քանի որ իր հիմնական գործառույթն այն չի եղել,  որ ինքը սուրբ է: Նույն էլ Մեսրոպ Մաշտոցը»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ավետիսյանը եւս մի ուշագրավ հայտարարություն արեց. «Մենք ամբողջ աշխարհում  հայտնի ենք շատը նրանով, որ առաջին քրիստոնությունն ընդունած երկրրն ենք: Իմ կարծիքով ժամանակն է ոչ թե անընդհատ շաունակել մրգեր քաղել այդ ծառից, այլ փորձենք ինչ-որ նոր բանով էլ աչքի ընկնենք: Իսկ սա ինձ թվում է՝ քայլ է դեպի վաղ միջնադար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА