ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս «ադնառազվի» կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երաժշտարվեստը տանում են կործանման»

22.05.2019 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այս «ադնառազվի» կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երաժշտարվեստը տանում են կործանման»

«Այսօր հայկական էստրադային երաժշտարվեստը հոգեվարքի մեջ է, եւ դա ոչ թե երեկ է եղել, մեկ ամիս, 6 ամիս, կամ մեկ տարի առաջ, այլ դա վերջին 5-6 եւ ավել տարիներին երաժշտարվեստում ունեցած սխալ քաղաքականության արդյունքն է»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց երգիչ, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը եւ հավելեց. «Այսքան դիլետանտիզմ չկա ոչ մի ոլորտում, որքան` երաժշտարվեստում: Այսինքն` դիլետանտիզմը տարել է մի վատ իրավիճակի, որտեղ մարդիկ պրոֆեսիոնալ չեն եւ պարտադիր էլ չէ, որ պրոֆեսիոնալ լինեն: Բոլորի մոտ այն կարծիքն է, որ եթե ձայն ունես, ուրեմն` կարող ես գոռալ, գնալ մշակել ձայնը եւ դառնալ սարքած երգիչ, եթե չունես նորմալ երաժշտական լսողություն, չես կարող պարտիտուրա կարդալ, գնա գործիքներ գնիր, ստուդիա բացիր եւ ուրիշների երգերը ձայնագրիր, դրանից հետո կդառնաս կոմպոզիտոր... Ա՛յ, սա է խնդիրը: Եթե այդպես շարունակվի, մենք մեզ սպառնալիքի տակ ենք դնելու, իսկապես ոչ միայն մեր ազգայինը, այլ նաեւ էստրադայինը: Այս «ադնառազվի» կոմպոզիտորների գործերը, ուղղակի, երաժշտարվեստը տանում են կործանման, կոլապսի է ենթարկված երաժշտարվեստը»:

Եղանակը Հայաստանում և Արցախում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ կարդացեք տպագիր «Իրավունքի» այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА