o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թատերականի ուսանողներն այս պահին ռեկտորի աշխատասենյակում առանձնազրույցի են

22.05.2019 18:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թատերականի ուսանողներն այս պահին ռեկտորի աշխատասենյակում առանձնազրույցի են

Արդեն մեկ ժամ է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները փակել են ինստիտուտի շենքի ել ու մուտը, ուսանողները համաձայն չեն, որ ինստիտուտը ղեկավարի ռեկտոր ընտրված միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը:

ՀՔԾ-ն հաստատեց Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը. Aysor.am

Այս պահին ուսանողներից մի քանիսը ռեկտորի աշխատասենյակում առանձնազրույցի են, որից հետո կհասկանան իրենց հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ԲՈԿ նախկին նախագահ, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, ռեկտորի՝ ստեղծագործական եւ հեռանկարային զարգացման գծով տեղակալ Արմեն Հարությունյանը եւ թատերագետ Վասիլի Գեւորգյանը: Վերջին երկուսի տվյալները մասամբ են համապատասխանել ռեկտորի պաշտոնի հավակնորդներին առաջադրվող պահանջներին:

Ուսանողների միակ պահանջն այն է, որ ռեկտորն ընտրվել է միանձնյա պայքարում, նրանք առաջարկում էին, որպեսզի Լ. Արզումանյանը ինքնաբացարկ հայտարարի եւ տեղի ունենա մրցույթի երկրորդ փուլ: Ի դեպ, նախկին փոխքաղաքապետ, ռեժիսոր Արամ Սուքիասյանն էլ ասել էր, որ երկրորդ փուլի դեպքում նա կառաջադրի իր թեկնածությունը:

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА