o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները

22.05.2019 18:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները

ՀՀ վարչապետի աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը  այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ  Հանրապետությունում նախատեսված 9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը՝ հայոց լեզու առարկայից, այս տարի անցկացվում է կենտրոնացված, որին մասնակցում է 31 հազար 560 աշակերտ. քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին:

9-րդ դասարանի աշակերտները կարող են բողոքարկել քննության գնահատականներն այսօր և վաղը

«Մինչ այդ հսկայական նախապատրաստական աշխատանք է տարվել: Նշված երեխաները քննությունը հանձնելու են 251 քննական կենտրոնում: Դրանք ոչ միայն մայրաքաղաքում են, մարզկենտրոններում են, այլև գյուղական համայնքներում»:

Գնահատման և թեստավորման կենտրոնը 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության համար մշակել է թեստի նոր տարբերակ: Աշակերտները երկու տարի անընդմեջ հանձնել են փոխադրություն, սակայն այս տարվանից լինելու է թեստային տարբերակ, որն ավանդական ձևից տարբերվում է:

«Եթե թեստային տարբերակում ստուգողի միջամտություն չի լինում, ապա 9-րդ դասարանի հայոց լեզվի թեստի այս տարբերակում լինելու են նաև ստուգողներ: Մասնակցելու են հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ»,-հայտել է Նասիբյանը :

Թեստը բաղկացած է երեք մասից՝ ավանդական հարցը և ընտրովի պատասխանը, լինելու են առաջադրանքներ, որոնք կարճ և ընդարձակ պատասխաններ են պահանջելու և լինելու է շարադրանքի մաս: Տրված է լինելու տեքստ, որի մասին աշակերտն իր կարծիքն է արտահայտելու, ընդ որում, 50-60 բառի շրջանակում:

Պատասխաններն աշակերտներն ու ծնողները կարող են ստանալ դպրոցներից քննությունից 7 օր հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА