o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարված մթնոլորտում թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը

22.05.2019 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լարված մթնոլորտում թատերական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում թեպետ լարված մթնոլորտում, բայց կայացավ ռեկտորի ընտրությունները, արդյունքում 14-ը կողմ եւ 9-ը` դեմ քվեարկությամբ ԲՈՒՀ-ի ռեկտոր ընտրվեց ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Առավոտից թատերական ինստիտուտում մթնոլորտը բավականին թեժ էր, կայացած նիստից հետո` հայտարարված էր ընդմիջում, որի ավարտին պետք է տեղի ունենար փակ քվեարկություն: Մի շարք ուսանողներ բողոքի ալիք էին բարձրացրել ռեկտորի միակ թեկնածու բուհի ռեկտորի Ժամանակավոր Պաշտոնակատար  ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ թեկնածության դեմ: Նրանք պահանջում էին վերջինիս ինքնաբացարկը: Արզումանյանը, չնայած երեկ` ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ինքնաբացարկ կհայտարարի, սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման քայլի չի դիմի և կմասնակցի մրցույթին:

Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել․ «Ժողովուրդ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА