ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նման կարծիքներ արտահայտելը հենց սրբապղծություն է». Լյուդմիլա Սարգսյան

22.05.2019 16:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նման կարծիքներ արտահայտելը հենց սրբապղծություն է». Լյուդմիլա Սարգսյան

Այսօր Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Լույս» խմբակցության անդամ ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ներկայացրեց երեք նախագծերը՝ Երեւանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները եւ Մաշտոցի պողոտան համապատասխանաբար Սուրբ Մովսես Խորենացի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց անուններով անվանափոխելու վերաբերյալ: Նախագծերը «դատապարտվեցին» Երեւանի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների համառ դիմադրությանը:

Ստեփան Շաքարյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ նշեց. «Ուզում եմ ասել, որ ինձ համար էական չէր՝ այդ փողոցները կանվանափոխվեին Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ այլն:  Բայց ինձ ապշեցնում է, որ նման դիմադրության ենք հանդիպում մի հարցի վերաբերյալ, որոնց սուրբ լինելու հարցն ընդհանրապես քննարկման թեմա չէ: Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ 50 կամ 100 տարի հետո կարելի է կասկածել, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է կամ Խորենացին սուրբ է, ուրեմն՝ մեր երկիրը ապագա չունի: Հազարամյակներով, հարյուրամյակներով այդ մարդիկ մեր հայապահպանության խնդիրն են լուծել,  լեզվի խնդիրն են լուծել: Եվ եթե այսօր ազգը գոյութուն ունի, ապա այդ մարդկանց շնորհիվ է եւ այսօր նման կարծիքներ արտահայտելը հենց սրբապղծություն է»:

Եզրափակելով խոսքը՝ Լ. Սարգսյանը մի դիտողություն էլ արեց. «Նայել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամների արտահայտած կարծիքները եւ, կներեք, չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց ինձ ապշեցնում է, թե մարդիկ ինչպես կարող են այդքան ոչ տրամաբանված կարծիքներ հայտնել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА