o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՐՑԱԳՈՐԳ

22.05.2019 22:10 ՍՊՈՐՏ
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՐՑԱԳՈՐԳ

Ակտիվ շրջան է սկսվում ըմբիշների համար: Մրցագորգ է վերադառնում Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ով ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018-ի նոյեմբերից՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: Գյումրեցի ըմբիշը վերականգնվում էր վնասվածքից:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Օրեր անց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Բոլաթ Թուրլըխանովի անվան գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի մայիսի 25-26-ին՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մայիսի 23-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ, մրցավայր կմեկնեն Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Ալմաթի կմեկնեն նաեւ մարզիչ Էդուարդ Սահակյանը եւ մրցավար Գեւորգ ԱլեքսանյանըՄեր մյուս առաջատար ըմբիշները` հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը եւ ազատ ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մասնակցում են «Չեմպիոնների գավաթ» մրցաշարին, որը տեղի է ունենում Կրասնոդարում: Թիմային ձեւաչափով անցկացվող մրցաշարում հայ ըմբիշները հաղթանակներ են տոնել: Երկարատեւ դադարից հետո գորգ վերադարձած Միհրան Հարությունյանը 67 կգ քաշային կարգում 10-0 հաշվով առավելության է հասել բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, իսկ Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8-4 հաշվով պարտության է մատնել Հունգարիան ներկայացնող Ռոման Աշարինին: Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան ՄարյանյանըՄիհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2016թ. Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել սերբ Դավոր Շտեֆանեկին: Մինչ այս՝ դեկտեմբերի 14-ին Միհրան Հարությունյանը երկրորդ հաղթանակն էր տարել MMA-ում (խառը մենամարտեր)՝ առաջին ռաունդի նախավերջին վայրկյանին տեխնիկական նոկաուտով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Եվգենի Պերեպեչինին: Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր նախորդ տարվա մայիսին՝ Ռոստովում տեղի ունեցած մրցաշարում հաղթելով իրանցի Ալի Յուսեֆիին: Այս հաղթանակներից հետո ըմբիշը ցանկություն է հայտնել վերադառնալ ըմբշամարտ ու պատրաստվել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Արթուր Վանեցյանը Վադուցում ներկա կլինի Հայաստանի հավաքականի խաղին

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА