ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանի 2800-ամյակի այգու ոդիսականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.05.2019 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանի 2800-ամյակի այգու ոդիսականը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրերս պաշտոնապես բացվեց Երեւանի 2800-ամյակի այգին, որը մեկ տարի առաջ ակտիվիստների համար դարձավ հաղթաթուղթ ու օգտագործվեց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Բայց փաստենք, որ այդ ակտիվիստները կարճ ժամանակ անց դարձան Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Այգու կառուցապատմանը դեմ ակտիվիստների եռանդուն «պայքարի» մասին մեկ տարվա վաղեմություն ունեցող այդ տեսանյութը իր սոցիալական տիրույթում տեղադրել ու այդ մասին արձանագրել էր նաեւ Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ:

«Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը՝ ուղիղ. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Բոլորս էլ լավ հիշում ենք, թե ինչպիսի լուրջ ընդվզում էր բարձրացել, ցուցարարներն ու բնապահպանները նշում էին, որ այստեղ ապօրինի ծառահատում է եղել, ու քաղաքապետարանի առջեւ վանկարկում էին` Տարոն, դուրս արի...»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հռիփսիմե Առաքելյանն ու հստակեցրեց. «Ես այն ժամանակ նայել էի այդ ռեպորտաժները, բայց շատերին չէի ճանաչել, գիտեի` բնապահպանական շարժում է, ցուցարարներ են... Բայց երբ մեկ տարի հետո նայեցի այդ ռեպորտաժը, այնտեղ հանդիպեցի «Իմ քայլը» դաշինքի ներկա իմ գործընկերներին, ճիշտն ասած, մի փոքր ծիծաղելի էր ինձ համար... Այն ժամանակ մտածել եմ, դե, մարդիկ են, ընդդեմ քաղաքապետի ակցիա են կազմակերպում եւ գուցե օբյեկտիվ ինչ-որ պահանջ ունեին` ծառերը հատելու առումով, բայց այն ջերմեռանդությունը, թե ինչպես իրենք պատռեցին այգու տարածքը փակող պաստառները եւ բացեցին այգին, ու թե այդ ժամանակ սոցցանցերում ինչպիսի գրառումներ էին անում նույն իմ այդ գործընկերները, որ հիմա արդեն իշխանություն են, ու այսօր տեսնում եմ` ուրախանում են, որ այսպիսի այգի է բացվել` մոռանալով, թե ինչպիսի հակազդեցություններով է եկել, դարձել այգի... Ավելին` այգու բացմանը մասնակցեց ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետը, ավագանու մի շարք ներկայացուցիչներ, այսինքն` սա ամենաբարձր օղակների կողմից ողջունվող մի նախագիծ էր: Այնուամենայնիվ, կարեւորը այդ այգին առկա է, եթե լավն է, գեղեցիկ է, երեւանցիների համար հաճելի վայր է, ուրեմն` լավ է: Պարզապես, մեր հետագա գործողութուններում պետք է հասկանանք` այստեղ մեր քաղաքական մոտիվացիաներն ենք առաջ մղում, թե` իսկապես երեւանցու շահը»:

Գյումրիում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով «50-ամյակի» կամրջից

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА