o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ» ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

22.05.2019 16:49 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՎԱԳ ԴՈՒՍՏՐԸ ԴԵՌ «ԳԱՐԴԱՍԻԼՈՎ» ՉԻ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ

Պատվաստվել են արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը ԱՆ-ի կողմից այդքան պրոպագանդվող «Գարդասիլ» պատվաստանյութով, փորձեցինք հետաքրքրվել Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից, ով ասաց. «Շուշանի տարիքը դեռ պատվաստման համար համապատասխան չէ, իսկ Մարիամը պատրաստվում է շուտով պատվաստվել»:

Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

Այսպիսով ֆիքսենք, վարչապետ Փաշինյանի այն դուստրը՝ Մարիամը, որը պատվաստման տարիքի է, այս պահին փաստացի պատվաստված չէ: Հետո կպատվաստվի, թե՝ ոչ, դա ժամանակը ցույց կտաԲայց նաեւ նկատենք. «Գարդասիլի» զանգվածային պատվաստումները սկսվեցին 2017թ. նոյեմբերից: Ըստ համապատասխան որոշման, սահմանված նվազագույն տարիքային շեմը 13 տարեկաններն էին: Վարչապետ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, ծնվել է 1998թ.-ին, այսինքն` այն ժամանակ արդեն պատվաստման ենթակա տարիքի էր: Ընդունենք, նախկին իշխանություններին չէին վստահում, եւ նա այն ժամանակ չպատվաստվեց: Բայց ահա 2018թ.-ի մայիսից հետո արդեն առողջապահության նախարարը Փաշինյանի զինակիցն էր: Հենց նա է համառորեն քարոզում, որ «Գարդասիլը» խիստ անհրաժեշտ է կանանց առողջության համար: Այսինքն, պետք է առաջին հերթին մտածեր երկրի ղեկավարի դստեր առողջության մասին, խնդրեր, առաջարկեր, համոզեր, թե ժամանակ պետք չէ կորցնել, դիմեր ընկերոջը՝ Նիկոլին, վերջապես, թե անհրաժեշտ է դստերը ժամ առաջ ուղարկել պատվաստվելու: Բայց չէ, երեւի լավ չի համոզել, թե՞ առհասարակ չի համոզել, չի ուզում, որ վարչապետի աղջիկը լիարժեք առողջ լինի: Համենայնդեպս, իրականությունն այն է, որ դրանից անցել է մեկ տարուց ավել, սակայն Մարիամը դեռ նոր է «պատրաստվում պատվաստվել»: Չնայած, կասկածում ենք, որ նախարարը փորձել է վարչապետին նման բան համոզել: Ավելին, Մարիամը (կամ ծնողները) միանգամայն խելամիտ է վարվել՝ հեռու մնալով «Գարդասիլից»: Միայն թե ինչո՞ւ հայ ժողովրդի մյուս հազարավոր աղջիկների հանդեպ եւս այդ խելամտությունը չի գործումՉնայած, Մարիամը կարող է հանգիստ դեռ մի 25 տարի էլ «պատրաստվել պատվաստվելուն»: Ինչպես տեղեկացրեց բժշկուհի Մարինա Խաչատրյանը, պատվաստման ենթակա անձանց վերին շեմը 27 տարեկանից հասցրել են 45-ի, քանի որ «Գարդասիլ 4»-ի առկա խմբաքանակի «ուղիղ կեսի պահպանման ժամկետն ավարտվում է 5 ամսից»: Ու քանի որ մինչեւ 27 տարեկանների մեջ «կլիենտի» պակաս ունեն, շեմն են բարձրացրել, որը մատչելի մարդկային լեզվով արդյո՞ք հանցագործություն չի նշանակում: Չնայած, արդի հայկական բժշկական լեզվով, դա կանանց առողջությանը մեծապես նպաստել է կոչվում: Ու այստեղ նկատենք, որ այս դեպքում վարչապետի ընտանիքում պատվաստվելու ենթակա անձանց ցանկը եւս կընդլայնվի. Փաշինյանի կինը ծնվել է 1978թ.-ին, 41 տարեկան է: Այսինքն, այս նոր փոփոխությամբ նրա բախտը բերեց. կարող է հանգիստ պատվաստվել եւ ազատվել հնարավոր առողջական խնդիրներից: Դա էլ նշանակում է, որ առողջապահության նախարարը պետք է շտապի նաեւ տիկին Աննային խորհուրդ տալ՝ ժամ առաջ պատվաստվել: Առավել եւս, որ եթե վարչապետի կինը դստեր հետ ցուցադրաբար պատվաստվի, եւ մարդիկ վստահ լինեն, որ իրոք «Գարդասիլ 4»-ով, ապա դա միանգամից օրակարգից դուրս կթողնի այդ պատվաստանյութը քննադատողների բոլոր մտավախությունները: Կգնա՞ այդ քայլին տիկին Աննան՝ հանուն սեփական դստեր եւ մնացած կանանց եւ աղջիկների առողջության, դեռ կտեսնենք:

Վերջերս գարդասիլված նախարարը կարո՞ղ էր արյան դոնոր լինել (Բացահայտում)

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА