o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ԹԻՎ 1 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ՝ ՆԱԽԱՐԱՐԸ, ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ Է ԻՐ ԱԹՈՌԻՆ

22.05.2019 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՍԿ ԹԻՎ 1 ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ՝ ՆԱԽԱՐԱՐԸ, ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ Է ԻՐ ԱԹՈՌԻՆ

Դատարանների վատ վիճակի մասին Փաշինյանի հայտնի հայտարարությունը մասամբ ուղղված էր հենց իր դեմ: Ի վերջո, եթե մի տարի շարունակ որեւէ դրական տեղաշարժ այստեղ չկա, ինչպես որ ներկայացրեց Փաշինյանը, ապա չի իրականացվել որեւէ բարեփոխում, ապա դրա թիվ 1 պատասխանատուն կառավարության կազմից դեռ ոչ մի տեղ չփախած Արդարադատության նախարարությունն է, եւ հենց վարչապետի եւ վերանշանակած նախարարը:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

 

Այլ տարբերակ հնարավոր չէ: Ճիշտ է, դատավորներն ունեն ինքնուրույն գործելու սահմանադրական իրավունք, բայց նաեւ՝ բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ օրենքների մշակմամբ, բարեփոխումներով, մի խոսքով՝ ոլորտային քաղաքականությամբ զբաղվում է հենց Արդարադատության նախարարությունը: Այսինքն, եթե վիճակն այնքան ահավոր է, որ վարչապետը ստիպված աշխարհի մասշտաբով աննախադեպ քայլի է գնում՝ իր իսկ դատարաններն է շրջապատում, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ, որ մինչ այդ բազմիցս այդ մասին զրուցած-քննարկած լիներ նախարարի հետ, թե այ պարոն Զեյնալյան, այս ինչո՞ւ քո ղեկավարած համակարգում որեւէ առաջընթաց չկա, այս ինչպե՞ս ես ոլորտը ղեկավարում: Ավելին, մինչ դատարանները շրջապատելու մասին հայտարարելը, նա նախ պարտավոր էր հիմնական պատասխանատուին՝ նախարարին, պաշտոնից ազատել՝ պաշտոնավարման անցած տարվա ընթացքում, անհասկանալի է, թե ինչով զբաղված լինելու համար: Հաջորդը, պետք է ազատված լիներ նաեւ համապատասխան իրավապահ մարմինների ղեկավարներին. վիճակն այսքան ահավոր է, եւ այդ ինչպե՞ս է, որ նրանք չեն կարողացել կալանավայրերը օրինազանց, կոռումպացված դատավորներով լցնել: Չէ, այդ ամենը տեղի չունեցավ, ինչը «անհասկանալի է դարձնում» Փաշինյանի կատարած քայլերը: Այլ բան, թե ի՞նչ է մտածում իր իսկ ղեկավարած ոլորտի` Փաշինյանի նկարագրած խայտառակ, ապազգային վիճակի մասին արդարադատության նախարարը: Ինչպե՞ս է գնահատում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վարչապետի` դատավորներին ուղղված կոչը, արդյոք սա դատական իշխանությունների նկատմամբ որպես ճնշում չէ՞: Բայց չէ, Արդարադատության նախարարության լրատվական վարչությունից մեզ նման պարզաբանում տվեցին. «Արդարադատության նախարարը ներկայացնում է կառավարության դիրքորոշումը»:

Օսիպյանը պատրաստվում է Մանախի պահնորդական ծառայության ղեկավարի` «ախռանի» պետի պարտականությունները ստանձնել՜ ամսական 10-15 հազար դոլարով

Այսինքն, նախարարն ընդունում է, որ վարչապետը ճիշտ է, այսինքն՝ իրեն վերապահված ոլորտը խայտառակ վիճակում է: Տրամաբանորեն, նա սրանից հետո, ավելի ճիշտ՝ դատարանները շրջապատելու Փաշինյանի կոչից րոպեներ անց պետք է որ հրաժարական տար: Բայց չէ, նախարարը կարծես մտածում է, թե իր ղեկավարած ոլորտում բոլորը մեղավոր են, բացի իրենից: Լավ, բա այդ դեպքում նախարարն ինչո՞ւ անձամբ չգնաց դատարանները շրջապատելու: Ինչ է, զավե՞շտ կդառնար: Իսկ պակա՞ս զավեշտ է, որ վարչապետը մի ամբողջ ոլորտի հերն անիծում է, իսկ ամենամեծ պատասխանատուն՝ նախարարը, համաձայնվելով դրա հետ, հանգիստ շարունակում է իր աթոռին նստած մնալ:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА