o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանի թիմակիցները փորձում են զերծ մնալ պատասխանատվությունից» (Տեսանյութ)

22.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանի թիմակիցները փորձում են զերծ մնալ պատասխանատվությունից» (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված դատարանների մուտքերն ու ելքերը փակելու կոչը, ըստ էության, ոչ միանշանակ ընդունվեց իր իսկ օրենսդիրների կողմից: Օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր մասնակցությունը դատարանների դռները փակելու, այսպես ասած, ակցիային, բացատրեց, թե. «Եկել եմ հանդիպելու քաղաքացիների, իմ ընտրողների հետ»: Անգամ Փաշինյանի աներձագը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, խուսափեց տեղի ունեցածի պատասխանատվությունը կիսել փեսայի հետ եւ իր մասնակցությունը դատարանների դռները փակելու վերաբերյալ այս կերպ բացատրեց. «Եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին»: Այս մասին «Իրավունքը» պարզեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ ՆԱՐԵԿ ՄԱՆԹԱՇՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

- Հայկ Կոնջորյանին ինչպե՞ս լուրջ ընդունել, կամ նրա խոսացածը փորձել ինչ-որ ձեւով վերլուծել, եթե այդ տղան ուրացավ անգամ իր քավորին ու շատ արագ կուսակցությունից կուսակցություն առնետավազք կազմակերպեց: Մի մարդուց, ով ԱԺ ամբիոնից մեր հարեւան եւ բարեկամ պետությանը` Իրանին, անվանեց ավտորիտար, եթե ինչ-որ լուրջ հայտարարություն ակնկալենք, ուղղակի, մեզ կդնենք վատ դրության մեջ: Ինչ վերաբերվում է Հրաչին, բնականաբար, նրան որպես աներձագ պետք է ընդունել, եւ այստեղ կրկին լուրջ մոտեցման խնդիր չկա: Այդուհանդերձ, նշեմ, որ պատգամավորներն արդեն իսկ ֆեյսբուքյան ճնշումների հիման վրա, երբ մարդիկ փորձեցին հասկացնել, որ իրենց անձնական մասնակցությունը կոնկրետ իրենց անձի կողմից նույնպես հանցագործություն է դիտարկվելու, ինչքան էլ այսօր վախենում են Նիկոլ Փաշինյանից, բայց սեփական անձը, եսապաշտությունն ավելի բարձր ձայնով խոսեց իրենց մեջ եւ փորձեցին գոնե զերծ մնալ Փաշինյանի սահմանադրական կարգը տապալելուն հանցակից կամ մեղսակից դառնալու ապագա պատասխանատվությունից: Այդպիսով` մեկը հայտարարեց, որ գնացել է ընտրողների հետ հանդիպի, մյուսն ասաց, թե անցնում էի, կանգնեցի եւ այլն: Այսինքն `արդեն իսկ Ն. Փաշինյանի թիմակիցները վախենում են այն պատասխանատվությունից, որ պետք է կրեն նրա պատճառով: Եվ, ըստ էության, վախից գնում են, բայց հայտարարում են տրամագծորեն լրիվ հակառակ բան:

​​​​​​​«Հաբռգեցիր…Տժժու՞մ ես մարդկանց վրա, այ ցինիկ». Արա Ղազարյանը՝ փոխվարչապետին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Թեմայի մասին առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА