o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.05.2019 20:50 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ բարոյական արգելակներից իսպառ զուրկ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ ամեն ինչ սպասելի է, դա նորություն չէ: Եվ ահա սույն թավշիստը տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Մենք միասին ազատեցինք Հայաստանը սերժառոբական արշավանքից, հիմա փորձ է կատարվում շակալների հակահեղափոխության: Դե ինչ, մենք ընդունում ենք մարտահրավերը, բայց մի խնդրանք` բոլորով մի տեղ հավաքվեք: Դեռ այսքանը»: Անշուշտ, ապշեցուցիչ է, որ շակալների մասին կարող է խոսել այդպիսի հակասանիտարական կերպարը: Սակայն, ինչքան էլ զարմանալի լինի, կա նաեւ մեղմացուցիչ դեպք հանցանաց: Ինչ արած, այն թիմը, որին պատկանում է Ալենը, բաղկացած է անասուններից, եւ նրանց մեջ թերեւս հենց շակալից ավելի ազնվացեղ կենդանատեսակ չկա էլ: Դե, իմանալով հանդերձ, որ ընդդիմադիրները անհամեմատ ավելի բարձր բարոյական որակներով են օժտված, Ալենը նրանց որոշեց համեմատել սեփական թիմի ամենաազնվատեսակ կենդանու հետ:

ԶԱՐՄԱՆՔ

Ցնծա, հայոց աշխարհ: Բոլ-բոլ թուքումուր ուտելուց հետո ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ վերջապես մուննաթով բարեհաճեց տեղեկացնել, որ Հրանտ Մարգարյանի դեմ հարձակման գործով. «Արդեն իսկ 7 անձ ոստիկանության Կենտրոնական բաժնում` կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել»: Իսկ Վարդգես Գասպարիի կողմից ոստիկանների վրա թքելու եւ անպատվելու գործով էլ. «2019 թվականի մայիսի 15-ին Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շրջակայքում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողներին Վարդգես Գասպարիի կողմից հրապարակայնորեն վիրավորելու փաստական տվյալը ստուգելու նպատակով իրականացվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն»: Դե, ինչ ասեսԱրմեն Թավադյանի դեպքում ջրի շիշը զենք էին որակել, եւ փորձել կալանքի թույլտվություն ստանալ դատարանից, իսկ Գասպարիի դեպքում` ընդամենը վարչական իրավախախտում: Այն էլ` բոլորս ուղիղ եթերում տեսանք, թե ինչպես պարոն Օսիպյանն անձամբ հետաքրքրվում է Գասպարիի որպիսությամբ: Բայց ամենազազրելի բանը ոստիկանների կողմից արվեց Սահմանադրական դատարանի հակասահմանադրական պաշարման ընթացքում: Հանցագործությունը դադարեցնելու փոխարեն նրանք քաշքշելով դուրս հանեցին մի փաստաբանի, եւ նրանցից մեկը լրիվ հավասարվեց փողոցային խաժամուժի, հայտարարելով. «Ժողովուրդը չի ուզում, որ դու ստեղ կանգնես»: Դե արի ու մի ասա` քեզ ուսադիր տվողի...

ԶԱՐՄԱՆՔ

Հանրահայտ է, որ, եթե բոշի յուղը շատ է, ապա հայտնի մարմնամասին է քսում: Դրան զարմանալիորեն համապատասխանում է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ կողմից ընդունված  որոշումըԲնապահպանական դրամաշնորհի գումարով Հայաստանի կառավարությունը որոշել է նոր, էկոլոգիապես մաքուր ծառայողական ավտոմեքենաներ գնել: Կառավարությունը որոշել է նախարարների ծառայողական ավտոմեքենաները փոխարինել էլեկտրամոբիլներով: Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաները ձեռք կբերվեն բնապահպանական դրամաշնորհային գումարներով: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Այստեղ հրապարակված տեղեկատվության համաձայն` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այդ նպատակով տրամադրել է 700.000 եվրո: Այդ գումարով կառավարությունը նախատեսում է գնել 12 ավտոմեքենա` ըստ նախարարների քանակի: Դե ինչ ասես, դա էլ ողջամտությունից շատ հեռու է, քանզի մեր երկրում իսպառ բացակայում է էլեկտրամոբիլների լիցքավորման եւ սպասարկման ցանց:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА