o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իմ քայլը» որոշեց չմիանալ

22.05.2019 20:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իմ քայլը» որոշեց չմիանալ

ԱԺ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյու­նը որո­շում էր կա­յաց­րել հրա­վի­րել Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նիստ« ին­չի հա­մար նա­խա­ձեռ­նել էին ստո­րագ­րա­հա­վաք: ԼՀԿ-ական­ներն առա­ջար­կում էին ար­տա­հերթ նիս­տին քննար­կել դա­տա­րան­նե­րի շրջա­փակ­ման հե­տե­ւան­քով ստեղծ­ված իրադ­րու­թյու­նը եւ վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյու­նը: Թե ով­քեր են մի­ա­ցել ստո­րագ­րա­հա­վա­քին, եւ ար­դյոք կկա­յա­նա ար­տա­հերթ նիս­տը, «Իրա­վուն­քը» հե­տաքրքր­վեց ԱԺ ԼՀԿ խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԻՑ:

2019-ին տարեկան աջակցության միջին մակարդակը Հայաստանին կհասնի 70 միլիոն եվրոյի. Սվիտալսկի

- Ստորագրահավաքին միացել են 36 պատգամավոր` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր բոլոր պատգամավորներով եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Բավարա՞ր են ստորագրությունները` արտահերթ նիստ գումարելու համար:

Այո, խորհրդարանի մեկ քառորդն է անհրաժեշտ` արտահերթ նիստ գումարելու համար: Առաջարկը` ստորագրություններով հանդերձ, արդեն ուղարկվել է: Մենք նշել էինք, որ այն պետք է լիներ այսօր: Սակայն, դեռ սպասում ենք արձագանքի: 5 օր ժամանակ կա, որպեսզի արձագանքեն, եւ լինի արտահերթ նիստ:

«Հրապարակ». Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են

Իսկ կարո՞ղ են մերժել:

Չեմ կարծում, բայց այս պահին պատրաստում ենք նաեւ հայտարարության տեքստը, թե ինչու համար ենք գումարում արտահերթ նիստ, որպեսզի ավելի ամբողջական լինի մեր առաջարկը:

ԼՀԿ-ի կոչը` ստորագրահավաքին միանալու, ուղղված էր խորհրդարանական բոլոր խմբակցություններին: «Իմ քայլից» այդպես էլ որեւէ արձագանք չեղա՞վ:

Նրանք որոշեցին չմիանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում. «Հայաստանի Հանրապետություն»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА