ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաշինյանը գուցե սկսի իր դաշինքի՞ հակահեղափոխականներից...» (Տեսանյութ)

22.05.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Փաշինյանը գուցե սկսի իր դաշինքի՞ հակահեղափոխականներից...» (Տեսանյութ)

Ավան վարչական շրջանում օրեր առաջ ավտոմատավոր եւ դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան` պատճառաբանելով, թե տեղազննության համար է: Մոտ մեկ ժամ գեներալին թույլ չէին տալիս մտնել Երեւան: Թե արդյոք սա միտումնավոր չէր եւ փորձ չէր Հայաստանի կողմից բաժանարար գծեր տանելու Արցախի եւ ՀՀ-ի միջեւ, թեպետ վարչապետ Ն. Փաշինյանը վերջերս հակահեղափոխական օջախներ փնտրում էր Արցախում, «Իրավունքը» պարզեց քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կարծիքը:

​​​​​​​«ՀՀ իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմա՞ն»

Ընդհանրապես այդ տարանջատման գաղափարին, անկախ նրանից, թե որ կողմից կհնչեն նման կոչեր, խստագույնս դեմ եմ եւ դատապարտում եմ: Անգամ արցախահայեր ձեւակերպմանն եմ դեմ: Ի վերջո, բոլորս մի ընդհանուր նպատակի շուրջ առ այսօր գոյություն եւ կենսակերպ ունեցող մարդիկ ենք, բայց այստեղ խնդիրն ուրիշ է: Երբ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխական օջախ էր տեսնում Արցախում, որքան գիտեմ, այնտեղ էին նաեւ պատգամավորներ «Իմ քայլը» դաշինքից: Եթե իր դաշինքի պատգամավորները, որոնք գործուղված էին Արցախ` համաժողովի մասնակցելու, եւ այնտեղ ծավալվում էր հակահեղափոխություն, ուրեմն` դրանում ներգրավված էին նաեւ իր դաշինքի անդամները: Այսքանից հետո ես ասելու բան չունեմ, գուցե այս պարագայում Նիկոլ Փաշինյանը սկսի իր դաշինքի՞ հակահեղափոխականներից... Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանի հետ տեղի ունեցածին, ըստ իս, սա անուղղակի արձագանքն էր նրա, որ գեներալը, լրագրողի սահմանային լարվածության վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել էր. «Գնացեք իրենից հարցրեք, ինքն է լիֆտի մեջ Ալիեւին տեսել»:

«Երկրի թիվ մեկ խնդիրը դարձրել են Վահե Գրիգորյանի ՍԴ ախագահացավը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА