o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլարանոց մեքենա վարելուց հետո, հիմա էլ «ախռաննիկնե՞ր» է պահում

22.05.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլարանոց մեքենա  վարելուց հետո, հիմա էլ «ախռաննիկնե՞ր» է պահում

Շրջանառվող լուրերի համաձայն` Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ Զարեհ Սարգսյանի ՔՊ-ական պատգամավոր որդու օրենսդիր «կայֆերը» շարունակվում են: Ականատեսների պնդմամբ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ հիմա էլ «ախռաննիկներ» է պահում, նրան քաղաքում մշտապես ուղեկցում են սպորտային հագուստով եւ թիկնապահի կեցվածքով 2-3 անձ: Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերջերս աչքի էր ընկել նաեւ Երեւանի փողոցներում Mercedes-AMG GT C Roadster մոդելի ավտոմեքենա վարելիս: Այդ ավտոմեքենայի շուկայական արժեքը շուրջ 150 հազար դոլար է, եւ երբ աղմուկ բարձրացավ, նա հայտարարեց, որ ընկերոջ մեքենան է: Այնպես որ, չի բացառվում, այս անգամ էլ հայտարարի, թե ընկերոջ «ախռաննիկներն են» իր հետ քաղաքում շրջում:

Ե՞րբ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան. «Ժամանակ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА