o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

22.05.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐԾԵՍ ԹԵ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

Նախօրեին Փաշինյանի հայտնի հայտարարության որոշ դրվագների անդրադառնալու առիթ արդեն ունեցել ենք: Այդ թվում՝ այս մտքին. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող... որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով, դրանց տակ տեսնում եմ՝ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ...»:

ՆԻԿՈԼԻ ՇՈՒՐՋ ԹԱԿԱՐԴՆԵՐԸ ՍԵՂՄՎՈՒՄ ԵՆ

 

ԱԶԵՐԻՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԵԼ ԵՆ

Սակայն Փաշինյանի ելույթի միայն այդ հատվածում տարօրինակություններն այնքան շատ են, որ մեկ հրապարակմամբ հնարավոր չէ անդրադառնալ այդ ամենին: Իհարկե, ասվածի հետ կապված հիմնական հարցադրումներից է, թե կոնկրետ ո՞ւմ մասին է խոսքը, այդ ովքե՞ր «դավադիր պատերազմ հրահրելու» նախ՝ հնարավորություն, ապա՝ ծրագրեր ունեն: Սակայն սրան զուգահեռ մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարց էլ կա: Ենթադրենք ինչ-որ «դավադիրներ» կարողանում են, օրինակ, պրովոկացիայի միջոցով պատերազմ հրահրել: Բայց մեր Գերագույն գլխավոր հրամանատարն այդ ինչո՞ւ է մտածում, որ նման պատերազմի դեպքում «դավադիրները» կարող են հասնել «որոշ տարածքներ հանձնելուն», որ հետո էլ մեղքը Փաշինյանի վրա գցեն: Լավ, ասենք «պրովոկացիայի» արդյունքում ազերիները դիմեն հարձակման: Բայց չէ՞ որ երբ հիշում ենք ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի թեզը՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», այն է՝ սկսվեց նոր պատերազմ, նոր տարածքներ կազատագրենք: «Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք եւ ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասածը հիմնավորեց նախարարըԵվ երբ փոխարենը Փաշինյանը խոսում է «որոշ տարածքներ հանձնելու» հնարավորությունից, կասկածի տա՞կ է առնում իր իսկ պաշտպանության նախարարի միանգամայն հակառակի մասին վկայող հայտարարությունները: Իսկ մե՞նք ինչ մտածենք այս իրավիճակում, պաշտպանության նախարա՞րն է մեր բանակի իրական հնարավորություններին համապատասխանող մտքեր հնչեցնում, թե՝ վարչապետը: Մեր մտածածն էլ մի կողմ, իսկ ի՞նչ կմտածի թշնամին: Իսկ թշնամին կարող է մտածել նաեւ այսպես. «Եթե անգամ ՀՀ վարչապետն է հնարավոր տարբերակ համարում պատերազմի դեպքում տարածքներ հանձնելը, ապա ինչո՞ւ չհարձակվենք»:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ 45-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ՀԱՅԱՑՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱՐՑԱԽԻՑ

Ընդ որում, ադրբեջանական շատ լրատվամիջոցներ արդեն իսկ այդ տրամաբանության մեջ են: Օրինակ, «Day.az»-ը գրում է. «Ուզում էր Նիկոլը, թե` ոչ, բայց փաստացի մատնանշեց ղարաբաղյան ճակատում Հայաստանի ապագա ռազմական եւ քաղաքական պարտությունների մեղավորներին...»: Այսինքն, երբ ՀՀ վարչապետը հնարավոր է համարում թեկուզեւ «դավադիր պատերազմ հրահրելու» միջոցով «որոշ տարածքներ հանձնելու» տարբերակը, ազերիներն անմիջապես իրենց տեսնում են «ղարաբաղյան ճակատում ապագա ռազմական հաղթողների» դերում: Ընդ որում, ազերիական այդ զգացողությունն էլ ավելի է սրում այն անթաքույց հակասությունները, որոնք գնալով ավելի ու ավելի տեսանելի են դառնում պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ: Նույն «Day.az»-ի գնահատմամբ. «Երեւանի եւ Խանքենդի ¥Ստեփանակերտի- Հեղմիջեւ վերջին բախումները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի դատարանի հետ կապված, դրա ¥ՀՀ-Արցախ հակասությունների- Հեղվառ ապացույցն են ¥...¤ Այնուամենայնիվ, Ղարաբաղի նախկին դաշտային հրամանատարներին հարվածելը վատագույն ելքն է, կարելի էր հորինել, որպեսզի ստիպի «երկու հայ ժողովուրդների» ճեղքը սերտաճել ¥...¤ Հիմա, կլանին մեղադրելով տարածքներ հանձնելու դավադրության մեջ, նա ¥Փաշինյանը- Հեղբացարձակապես կտրել է փոխզիջման հնարավորությունը: Իսկ առանց դրա, առանց Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքների վերադարձի կոնկրետ հարցերի քննարկման, ոչ մի բանակցություն չի կարող լինել: Կարող է լինել միայն պատերազմ: Ներելո՞ւ են Նիկոլին «երկու հայ ժողովուրդները» դրա հետեւանքները...»:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

Ընդգծենք, սա իրավիճակի հետ կապված Ադրբեջանում ձեւավորվող պատկերացումներն են: Այդ պատկերացումները ճիշտ են, թե՝ սխալ, իրականում ի՞նչ գործընթացներ եւ մեխանիզմներ են ձեւավորվում ՀՀ-Արցախ հարաբերություններում, խոսքն այդ մասին չէ, դա այլ հարց է: Ընդամենը ուզում ենք ֆիքսել, որ այս տիպի պատկերացումները, այն է՝ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ կա խորը ճեղքվածք, այն Փաշինյանի սխալների պատճառով էլ ավելի է խորանում, բանակցությունները ոչինչ չեն տա, ուրեմն, պետք է առիթից օգտվել եւ պատերազմ սկսել, գնալով էապես խորանում են, եւ ադրբեջանական ներքին քարոզչամեքենան էլ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ:

ՍՈՐՈՍԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ BBC-Ն ՄԵՋ ԸՆԿԱՎ

 

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄՈՍԿՎԱ ԳՆԱՑԵԼ

Թեեւ պաշտոնական Բաքուն ակտիվորեն փորձում է ներհայաստանյան այս զարգացումներից ելնելով, երկրի ներսում առաջ տանել «պատերազմ սկսելու ճիշտ պահն է» գաղափարը, սակայն կարելի է նաեւ հասկանալ, որ դա արվում է պետք եղած դեպքում ներքին պատրաստվածություն, անհրաժեշտ հոգեբանական ֆոն ունենալու համար: Իրականում Բաքուն կհանգի՞ պատերազմ սկսելու գաղափարին, մի շարք միջազգային գործոնների հետ է կապված եւ առաջին հերթին՝ ՌԴ-ի դիրքորոշման: Ի դեպ, մեկ հետաքրքիր դիտարկում եւս: Այն պահին, երբ Փաշինյանը պատրաստվում էր դատարանները փակելու օպերացիային ու ձեռքի հետ էլ «դավադիր պատերազմ» հրահրողների բացահայտմանը, ի հայտ եկավ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված տարօրինակ պատմությունը: Այն, որ դա լրջորեն պլանավորված գործողություն էր, դժվար չէ կռահել: Պետք էր նախ տեղեկանալ Արցախի ԱԽ քարտուղարի տեղաշարժի գրաֆիկը, որ ճիշտ պահին «պատահաբար» կանգնեցնեին՝ զենք փնտրելու համար: Ու, պատկերացրեք, եթե խուզարկեին ու ավտոմեքենայում, ասենք, «պատահաբար» մի տասնյակի չափ ավտոմատներ «գտնեին», ի՜նչ հետաքրքիր ռեպորտաժ կդառնար «պատահաբար» մոտակայքում գտնվող «ընտրյալ» լրագրողների համար: Ու միանգամից այս հրապարակային հարցը կմղվեր առաջին պլան՝ ինչո՞ւ է մարտական հրամանատարը «մինչեւ ատամները զինված» Երեւան եկել: Ահա եւ «դավադիր պատերազմ ցանկացողի» շատ հարմար կերպար: Եվ ո՞վ կբացառի, որ մեղադրանքի կծիկը չէր պտտվի ու հասնի արցախյան մյուս ղեկավարներին: Եթե չհասներ էլ, չէ՞ որ նրանք առնվազն «մեղավոր» կլինեին, որ «աչքաթող են արել» իրենց բարձրաստիճան պաշտոնյային. արդեն սա, Փաշինյանի ասած, արցախյան հեղափոխության առավել քան բավարար առիթ էր: Սակայն մի երկու ժամ Բալասանյանի հետ «վիճում էին»` մեքենան խուզարկել-չխուզարկելու թեմայով, ու ամեն ինչ միանգամից կանգ առավ, անգամ բանը խուզարկության չհասավ: Ճիշտ է, իրավապահները բավականին «ցնցող» բացատրություն տվեցին, թե նույնիսկ տեղյակ չէին, որ մեքենայում Բալասանյանն է: Բայց երբ նա մեքենայից իջավ, ու տեղեկացան, էլ ինչի՞ շուրջ էին երկու ժամ վիճում, կամ մոտակայքում այդ ինչո՞ւ էին դիրքավորվել համապատասխան տեսախցիկավորները: Արդյունքում, տպավորությունը սա է՝ ինչ-որ անտեսանելի, բայց ազդեցիկ ուժ պահանջել է «տորմուզ տալ», ու իրավապահները միանգամից «տեսան», որ կանգնեցրել են Արցախի Անվտանգության խորհիրդի քարտուղարին...

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ` ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՌԱԲԼՈՒՐԸ ՊՂԾՈՂ ԼԱՄՈՒԿՆԵՐ

Ամենահետաքրքիրն այն էր, որ «պատահաբար» նույն պահին Բակո Սահակյանը Մոսկվայում էր. մեկնել էր Քոչարյանի համար դատարան այցելելուց անմիջապես հետո: Ի՞նչ նպատակով, այս մասին դեռ ձայն ու ծպտուն չկա: Սակայն կան որոշ աղբյուրներ, որոնք այն համոզմանն են, որ Մոսկվայում Սահակյանը միանգամայն լուրջ հանդիպումներ է ունեցել, ներկայացրել վերջին սուր զարգացումները: Եթե տեղեկատվությունը հաստատվի, դա կտանի այս տրամաբանությանը. եթե նախկինում պաշտոնական Ստեփանակերտի շփումները մոսկովյան «լուրջ անձանց» հետ հիմնականում պաշտոնական Երեւանի միջոցով էին, հիմա արդեն գործում է նաեւ «ուղիղ կապի» մեխանիզմը: Ամեն դեպքում, իրողությունն այն է, որ Սահակյանը Մոսկվայից վերադարձավ ոչ թե «հեղափոխականացվելու» ենթակա գործնականում նախկին նախագահի կարգավիճակով, այլ՝ պահանջողի կեցվածքով, թե ովքե՞ր են այդ «դավաճանները», տվեք անունները: Արդյունքում, «հեղափոխությունը» կհասնի՞ Արցախ, արդեն կա մեծ հարցական: Իսկ եթե չհասնի, արցախյան գործող իշխանությունները պետք է որ պահպանեն իրենց այն միանշանակ դիրքորոշումը, թե անհրաժեշտ է մտածել ոչ թե Մինսկի խմբի ծրագրի, այլ Արցախի անկախության միջազգային ճանաչման մասին: Եվ մյուս կողմից, եթե այս պատմության մեջ իրականում եղել է ռուսական գործոնը, ապա դա նաեւ Բաքուն չի կարող շրջանցել, երբ որոշելու լինի պատերազմել-չպատերազմելու հարցը: Ընդ որում, անկախ նրանից, թե հայաստանյան բանակի մասին ներհայաստանյան իրողություններից բխող ինչ ազդակներ է ստանում եւ ինչպիսի պատկերացումներ ունի: Մյուս կողմից էլ, բանակցային հերթական փուլը սարերի ետեւում չէ, ՄԽ-ն զբաղված է արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու հարցերով: Այսինքն, արդեն պետք է նաեւ վերջնական դիրքորոշման գալ՝ ՄԽ-ի հայտնի ծրագրի հետ կապված:

«ԱՐՑԱԽՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԸՆԹԱՑՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА