ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

22.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

Արմատական հեղափոխական հայացքներ կրող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումների առնչությամբ հայտարարում է, որ Քոչարյանն այնպիսի դաժան պատժի կենթարկի Նիկոլին, որ վերջինս անգամ ամենամղձավանջային երազում չի կարող դա պատկերացնել: Բայց իրեն դիկտատորի տեղ դրած վոժդի համար սարսափ ֆիլմ հիշեցնող երազները ամենեւին էլ ամենակարեւոր խնդիրը չէ, կան ավելի ծանր բաներ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

 

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԳՐՈՀՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ

Այն բանից հետո, որ Նիկոլի կոչով 2000 հոգուց էլ քիչ դուրս եկան` դատարանները շրջափակելու, իսկ դատավորներն էլ, մեղմ ասած, չեն շտապում դիմում գրել, կամ վետտինգի ենթարկվել, թավշիստների թիմում տրամադրությունները բավականին մռայլ են: Պարզվեց, որ Նիկոլին չէ ասող դատավորների քանակը բավականին շատ է, եթե ոչ` դատավորական կորպուսի ջախջախիչ մեծամասնությունը: Իսկ վետտինգ կոչվող նվաստացուցիչ գործողությանը, որի ընթացքում պետք է ապացուցես, որ հանցագործ չես եւ կասկածելի կապեր չունես, գործնականում չի ուզում ենթարկվել ոչ ոք: ՔՊCC-ն էլ ո՛չ Նիկոլի մակարդակով, ո՛չ էլ ԱԺ մեծամասնության միջոցով չի կարող պաշտոնանկ անել դատավորներին: Ու ծլեց ՔՊCC-ի նախաձեռնություն` խմբակցությունում շտապ մշակել եւ ներկայացնել վետտինգի մասին օրենք: Դե, նույնիսկ իրավաբանների համար խրթին այդ հարցը գլխի բերելու հնարավորություն ԱԺ լցված լակոտապետությունը, բնականաբար, չի կարող, հետեւաբար ուղղակի ներկայացվելու  եւ բաժանվելու է սորոսական իրավաբանների կազմած թուղթը եւ երեսփոխանները նույնիսկ չեն էլ կարողանալու հասկանալ, թե ինչ է գրված այն օրենքում, որը պետք է հաստատեն: Բայց արդեն իսկ առկա է լուրջ պրոբլեմ` վետտինգ  իրականացնելու հարցը միայն օրենքով չես լուծի, եւ փորձագետների վկայությամբ` սահմանադրական փոփոխություններ են պետք գալու, այդ թվում եւ` հանրաքվե պահանջող: Իսկ հենց այնպես հակասահմանադրական օրենք «սղացնելը» չի ստացվի, քանզի մի կողմից արդեն ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն դեմ են արտահայտվել նույն դատարանների հակասահմանադրական շրջափակմանը, ԼՀԿ-ն էլ արտահերթ նիստ է ուզում հրավիրել այդ օրակարգով: Պարզ է, որ անգամ այդ փափլիկ խորհրդարանական ընդդիմությունն առիթը բաց չի թողնի այդ օրենքը տանել Սահմանադրական դատարան, գումարած դրան էլ` ինչքան էլ նախագահ Արմեն Սարգսյանը, կոպիտ ասած, մեխի գլուխ լինի, բայց ունի Նիկոլի շահերի հետ չհամընկնող շահեր, ու ամենեւին էլ փաստ չէ, որ այդ օրենքը ինքը չի ուղարկի ՍԴ: Կարճ ասած, թավշիստների վիճակը տխուր է, քանզի խաժամուժի միջոցով ճնշումներ գործադրելու ռեսուրսը խիստ պակասել է: Գումարած դրան, անգամ լրիվ գրպանային գլխավոր դատախազը փաստաբանների հաղորդումների հիման վրա հակասահմանադրական ոտնձգությունների մասին 5 գործ ուղարկել է քննության: Իսկ որ թավշյա խունտայի գործերը շատ ավելի վատ են, քան կարող ենք պատկերացնել` կարելի է եզրակացնել նաեւ լեւոնանիկոլական ճամբարի ամենալրջմիտ եւ լայնախոհ քաղաքագետի` Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան հրապարակումից: Դա ծայրից ծայր հավար է` արագ տեմպերով առաջ ընթացող դավադրության մասին, եւ այդ տեքստը տպավորություն է թողնում, որ հողը վառվում է թավշիստների ոտքերի տակ:

ԵՐԿՐԻ ԿՐԿԵՍԱՑՈՒՄԸ ՄՏՆՈՒՄ Է ԿՏՐՈՒԿ ԱՐԱԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ

 

ԴՐՍԻՑ` ԿԵՂՏՈՏ ՀՈՂԱԹԱՓԵՐԻ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Ի դեպ, հավար գցողների մեջ է եւ տխրահռչակ երեսփոխան Արման Բաբաջանյանի կայքը, որն արդեն սկսել է բոլորին վախեցնել Ռոբերտ Քոչարյանի պես «բոբոյով» ու նաեւ օրը մի քանի անգամ թողարկել վերլուծականներ, իբր թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում ընդդեմ հեղափոխության: Ճիշտ է, սույն տեղեկատվական ռեսուրսը վաղուցվա եւ հին ռուսաֆոբ է, սակայն չի կարելի պնդել, որ տվյալ պարագայում ծուխն ամբողջովին առանց կրակի է: Ու թեեւ Ռուսաստանից որեւէ պաշտոնական կառույց դեռ հրապարակավ չի արտահայտվել դատական իշխանության դեմ Նիկոլի այլանդակ գրոհի մասին, սակայն  դա չի նշանակում, որ այդտեղից համապատասխան ազդակներ չեն գալիս: Իսկ հրապարակավ արտահայտվող այլ ուժային կենտրոններ կան: Նախ` հետաքրքրական է, որ դեռ կիրակի օրվանից սաքունցական տեսակի մի շարք Սորոսի վաստակներ արդեն իսկ սկսել էին հորդորել Նիկոլին, չանել այդպիսի քայլեր: Երկուշաբթվանից էլ արդեն կոնկրետ փաստաթղթերի տեսքով Արեւմուտքից եկան կեղտոտ հողաթափերի հարվածներ ուղիղ Նիկոլի բերնին: Դե, որ ՀՀԿ-ի գործընկեր Եվրոպական ժողովրդական կուսակցությունը պետք է խստիվ պահանջեր պահպանել դատական համակարգի անկախությունը, օրենքի գերակայությունը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը, դա ինքնին հասկանալի է: Սակայն ավելի հետաքրքիր պահանջողներ կան: Այսպես, Եվրախորհրդարանի ԵՄ ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունում ոչ միայն դատապարտվում է դատարանների շրջափակումը, այլեւ հիշատակում է այդ հակաօրինական գործընթացի ուղղակի կապը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատական գործի հետ: Գումարած դրան` առկա է այսպիսի ձեւակերպում. «Մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ պարտադիր եւ ընդհանուր «վեթթինգ»-ի գաղափարի առնչությամբ, որը պետք է վերաբերի անխտիր բոլոր դատավորներին»:

ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

Հետ չի մնացել եւ ԵԽԽՎ-ն: Այդ կառույցի` Հայաստանի մոնիթորգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան եւ Անդրեյ Շիվցելը նույնպես հիշատակում են Նիկոլի քայլերի եւ Ռոբերտ Քոչարյանի գործի կապը, եւ շեշտվում է. «Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, իսկ օրենքի գերակայությունը լավագույնս դրսեւորվում է քաղաքական դերակատարների ցանկացած  միջամտության բացակայության դեպքում: Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպես բարձր իրավասության դատարաններ դիմելն է` վիճարկելու համար դատարանի այն որոշումը, որը  կասկածելի է թվում: Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը պահանջում է հարգանք այն ընթացակարգերի նկատմամբ, որոնք կոչված են պաշտպանել քաղաքացիներին` անկախ նրանից, թե ով է նա»:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի եւ ՔՊCC-ի համար աննպաստ ձեւակերպումներ կան եւ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, եւ անգամ նիկոլականների սիրելի Պյոտր Սվիտալսկու խոսքում: Այնպես որ, պարզ է` սեփական վարկանիշի հազիվ 10 տոկոսը պահպանած ու «գժական» քայլերի դիմող Նիկոլին տեր կանգնող չկա: Ու այդ պայմաններում կա նաեւ Արցախի պայթյունավտանգ հարցը:

«ԴԱՎԱԴԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԵՎ «ՀՈՂ ՀԱՆՁՆԵԼԸ» ՇՈՒՌ Է ԳԱԼԻՍ ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

Բացառությամբ անուղեղ զոմբիների, բոլորը Նիկոլի խոսքը Արցախից եկող` հակահեղափոխական նպատակներով «դավադիր պատերազմ» սանձազերծելու եւ «հող հանձնելու» վերաբերյալ գնահատեցին որպես առնվազն անբարոյական հարցադրում: Իսկ քաղաքագիտական հանրույթը այն տեսակետի է, որ հողատու մտադրություններ ունի հենց Նիկոլը, ով ցանկանում է դրա պատասխանատվությունը գցել Արցախի վրա: Հենց դրան է թերեւս ծառայում ամոթալի, բայց ձախողված ոստիկանական օպերացիան, որը, ըստ բավականին վստահելի տեղեկությունների, պետք է ապահովեր գեներալ Վիտալի Բալասանյանից Մանվել-2 սարքելու շոուն: Այդ ձախողումը խանգարեց Նիկոլի դատարանային գրոհը կապակցել  «արցախյան դավադրության» զազրելի զրպարտանքի հետ, ու շարունակությունն էլ հետաքրքիր է: Հանկարծ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ձեռի հետ» կարծիք հայտնեց, որ դավադիր գործողություններն անհնարին են որպես այդպիսին: Բակո Սահակյանն էլ «դավադիրների» եւ «դավաճանների» անուններ ուզեց ՔՊCC-ից, բայց չստացավ: Եվ այս ամենից վայ-դիկտատոր Նիկոլի համար շատ վատ հոտ է գալիս: Նման է, որ մղձավանջային երազի պահով Հայկ Մարտիրոսյանը միանգամայն իրավացի է:

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА